16:30 07.05.2020
Մայիսի 3-ին Վենեսուելայի հատուկ նշանակության ջոկատները կանխել էին Կոլումբիայի կողմից արագընթաց մոտորանավակներով զինյալների խմբի ներխուժումը երկիր: Նրանցից 8-ը սպանվել էր, 13-ը՝ ձերբակալվել:
Ձերբակալվածների շարքում կա ԱՄՆ-ի 2 քաղաքացի: Նրանցից մեկի՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանի խոստովանությունը հեռարձակվել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերության եթերում: Դենմանն ասել է, որ աշխատել է ամերիկյան SilverCorp մասնավոր անվտանգության ընկերությունում և հրահանգներ է ստացել ընկերության ղեկավար Ջորդան Գուդրոյից:
«Ես ցուցումներ էի ստացել Ջորդան Գուդրոյից՝ վերահսկողության տակ առնել օդանավակայանը և ապահովել Մադուրոյի անվտանգ անցումը և օդանավերի ընդունումը: Ես վենեսուելացիներին օգնում էի իրենց երկրի հսկողությունն իրենց ձեռքը վերցնել: Մենք պետք է ինքնաթիռներ բերեինք, որոնցից մեկում պետք է նստեցնեինք Մադուրոյին և նրան տանեինք Միացյալ Նահանգներ»,- ասել է Լյուկ Դենմանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ից կպահանջի արտահանձնել Ջորդան Գուդրոյին, որի ընկերությունը գործում է Ֆլորիդայում: Գուդրոն խոստովանել է, որ օգնել է կազմակերպել Վենեսուելա ներխուժումը, սակայն գործը ձախողվել է:
Վենեսուելայի նախագահը պնդում է, որ դավադրությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, և նրանց նպատակն է եղել Վենեսուելայում իշխանափոխություն կատարել:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել են իրենց առնչությունը տեղի ունեցածին:
Կոլումբիայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ որևէ առնչություն չունեն կազմակերպված գործողության հետ, սակայն Մադուրոն հակառակն է պնդում:
«Նրանց փոքրիկ խաղը բացահայտվեց: Կոլումբիայի իշխանությունները նախապես գիտեին այս մասին: Նրանք ամեն ինչ գիտեին: Դա ամոթալի է»,- փոխանցում է Reuters-ը Մադուրոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը տնտեսական և դիվանագիտական ճնշում է գործադրում Վենեսուելայի վրա՝ Նիկոլաս Մադուրոյին մեղադրելով 2018թ. ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:
2019-ի հունվարից Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է երկրի նախագահ: Գուաիդոյին այդ պաշտոնում ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, սակայն Մադուրոն հրաժարվում է հրաժարական տալ:
13:25 18.08.2025
Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկՕգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...
13:10 18.08.2025
Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...
12:57 18.08.2025
Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...
12:44 18.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...
12:35 18.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգՕգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...