20:48 29.04.2020
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Զրուցակիցները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
22:08 13.05.2025
Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին«Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: ...
21:48 13.05.2025
Ռյաբկով. Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվելՌուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով չեն ընդհատվում, սակայն «համակարգում» տերմինը կիրառելի չէ Ստամբուլում բանակցությունների նախապատրաստման դեպքում։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ամերիկացիները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը։ Կապը չի ընդհատվում։ Բայց սա այն տերմինը չէ (համակարգում – նշում է ՏԱՍՍ-ը), որը կիրառելի է այս դեպքում», – ասել է նա՝ պատասխանելով […] ...
21:36 13.05.2025
Սեսկ Ֆաբրեգասը մնալու է «Կոմոյում»«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մնալու է ակումբում, գրում է Sky Sport-ը: Իտալական ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել իսպանացուն: Ֆաբրեգասի աշխատավարձը բարձրացվելու է, ինչպես նաև նա ազդեցություն է ունենալու ակումբի տրանսֆերների վրա: Ֆաբրեգասի գլխավորությամբ «Կոմոն» Ա սերիայում առաջին մրցաշրջանն է անցկացնում: Առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմը 10-րդ տեղում է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, […] ...
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […] ...
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...