12:36 28.04.2020
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին խոստովանել է, որ մինչև 2021 թվականը հետաձգված Օլիմպիական խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղյալ հայտարարվեն, եթե այդ ժամանակ էլ կորոնավիրուսը շարունակի սպառնալ մարդկանց առողջությանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեն ևս մեկ տարով, Մորին տվել է բացասական պատասխան.
«Ո՛չ, այդ դեպքում ՕԽ-ը կչեղարկվեն»:
Կազմակերպչական կոմիտեի ղեկավարը ասել է, որ պատերազմական տարիներին ՕԽ-ն չեղյալ էին հայտարարվել, իսկ այժմ մարդկությունը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ:
Ավելի վաղ Մորին ասել էր, որ եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար կլինի ևս մեկ անգամ վերանայել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ նշել են, որ Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը արդեն պատրաստ լինի և գործածվի:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի տեղափոխությունը 2021թ․ ՄՕԿ-ին կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել էր ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Իսկ ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան, որը խաղերի նախապատրաստության վրա ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար:
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...
14:17 13.05.2025
Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...