20:33 22.04.2020
Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր.
«Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։
Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։
Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։
«Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...
17:55 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...
17:50 12.05.2025
Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել էԹենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...
17:44 12.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...
17:36 12.05.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...