TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

Գլխավոր

Ուղղափառների Զատկի տոնը, կորոնավիրուսն ու Վրաստանը․ի՞նչ է կատարվում հարևան երկրում

21:59 15.04.2020

Վրաստանի իշխանությունները որոշել են այսօրվանից մինչև մայիսի 10 փակել 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և  Քութայիսի ելումուտը: Վրաստանում սկզիբ է առել կորոնավիրուսի ներքին, լայնամասշտաբ տարածման փուլը, հայտարարել է երկրի վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3350296814999464/

̰
Վիճահարույց քվեարկություններ և կոնսենսուսային քննարկումներ ԱԺ-ում. խորհրդարանը քննարկել է սոցիալական, իրավական և այլ ոլորտների նախագծեր

21:30 15.04.2020

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված այլ նախագծեր, բացառությամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրինագծի, որի քվեարկությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ

21:21 15.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: ««Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում ծանոթացել եմ զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Նշեմ, որ փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, […]

̰
Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը՝ կապված չինական արկղերի վրա Արարատի մասին գրության հետ

21:17 15.04.2020

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության […]

̰
Վաղը Դիլիջանում վթարային ջրանջատում կլինի

21:07 15.04.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 16-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ն դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Մանթաշյան, Անդրանիկի, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում. Աննա Հակոբյան

21:00 15.04.2020

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ՄԱՐՏ Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին: Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում […]

̰
̰
Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի և 8 բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս. նրանք մեկուսացված են

20:43 15.04.2020

Մարալիկում կա կորոնավիրուսով հաստատված 9 դեպք: Ըստ տեղեկությունների` կորոնավիրուս է հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհու և 8 բուժաշխատողների մոտ, նրանք երեկ թեստավորվել են, արդյունքները դրական են եղել: Բուժաշխատողների ընտանիքների անդամները մեկուսացվել են, նրանց ևս կթեստավորեն: Վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ: Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որը […]

̰
Մինչև մայիսի 14-ը ՃՈ-ն որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով

20:38 15.04.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Ցանկը ներկայացվում է ստորև: Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի: ՃՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

̰
Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին

20:31 15.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին: Զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն […]

̰
ԱՄՀ-ն ՀՀ-ին 280 մլն դոլարի բյուջետային վարկի հնարավորություն է տալիս, ԵՄ-ն հատկացնելու է 92մլն եվրո

20:23 15.04.2020

Գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս 3 ամսով ազատվում են մաքսատուրքից: Եվրամիությունն էլ Հայաստանին 92մլն եվրո աջակցություն է տրամադրում: Միջազգային համագործակցության ծրագրերի տնտեսական գործունեության տեսակների մասին այսօր մանրամասներ են հաղորդել էկոնոմիկայի փոխնախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի և Վրաստանի նախագահները տեսակապի միջոցով զրուցել են

19:58 15.04.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

̰
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

19:39 15.04.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 […]

̰
Արցախում կորոնավիրուսի 6 վարակակիրներից 2-ը բուժվել է․ Գրիգորի Մարտիրոսյան

19:28 15.04.2020

6 վարակակիր, որոնցից 2-ը՝ առողջացած․ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առցանց ասուլիսում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումներին։ «16 թեստի արդյունքները, որոնք ուղարկել էինք լաբորատորիա, ժամեր առաջ պարզ դարձան, որ բոլորի արդյունքները բացասական են, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք հաստատված 6 և 2 առողջացած։ Մեկ […]

̰
Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել է

19:20 15.04.2020

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ […]

̰
Օրական մինչև 800 թեստ ենք կարողանում իրականացնել․ Տիգրան Ավինյան

19:17 15.04.2020

Զանգերի տեղորոշման համակարգի շնորհիվ արտակարգ դրության պարետատունը կարողացել է հայտնաբերել 3029 մարդու, որոնք առաջնային շփում են ունեցել կորոնավիրուսի վարակակիրների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ մարդկանց զանգեր են կատարվել, նրանց ցուցված է ինքնամեկուսացումը։ Սակայն նրանք բոլորը, ըստ Ավինյանի, չեն թեստավորվել։ Նրանք 14 օր պետք է մնան […]

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով բացված հաշվին

19:11 15.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր տեղեկություն է հաղորդել կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հաշվին կատարված մուտքերի մասին: «Տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ […]

̰
Արտագնա աշխատողներին աշխատանքով ապահովել Հայաստանում․ կառավարության մտադրությունը

19:06 15.04.2020

Ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք տունը պահում էին արտագնա աշխատանքով, իսկ հիմա ո՛չ կարող են մեկնել արտերկիր, ո՛չ էլ կարող են մեկնելու դեպքում աշխատանք գտնել։ Այս մասին այսօր կառավարությանը հարց ուղղեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վարչապետը բացատրեց, որ իրենք նախատեսում են մեծ ծավալի ճանապարհաշինություն իրականացնել, որի ժամանակ աշխատուժի անհրաժեշտություն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն ասաց, […]

̰
Մհեր Գրիգորյանը ստացել է գազի գնի հարցով պատասխանը «Գազպրոմից»

18:59 15.04.2020

Հայաստանի կառավարության անունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի գինը իջեցնելու բանակցություններ սկսելու համար։ Գրիգորյանն արդեն ստացել է իր նամակի պատասխանը։ Այս մասին նա այսօր հայտնեց Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս։ «Գազպրոմը» Գրիգորյանին պատասխանել է, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահում հարցը, և միաժամանակ տեղեկացրել է, որ այդ բանակցությունները լինելու են կառավարությունների […]

̰
Կարող եք հույս դնել Հայաստանի կառավարության և անձամբ իմ աջակցության վրա. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին

18:36 15.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Մեծարգո պարոն Հարությունյան Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով։ Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը: Արցախի ժողովուրդը […]

̰
Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան

18:36 15.04.2020

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։ Ավելի լայն […]

̰
Խախտումներ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության գործընթացներում

18:26 15.04.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից, նախ, […]

̰
Ոչ ոք ոչ ոքի չի դրդում վարկերի. ԿԲ ներկայացուցիչը խոսել է կառավարության ծրագրերի մասին

18:05 15.04.2020

Բանկերի կողմից արդեն կա բավարարված 220 հայտ՝ 10 մլրդ դրամ ծավալով: Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության օժանդակության ծրագրերից օգտվողների թվին: «Ծրագրերին դիմել են արդեն ավելի քան 800 կազմակերպություններ Հայաստանում, նպատակը բազմազան է՝ աշխատավարձեր, հումք, նյութեր, սարքավորումներ: Փորձում են օգտվել կառավարության կողմից առաջարկված բոլոր 3 գործիքներից` ֆինանսավորում, […]

̰
Արցախում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են

18:02 15.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: «Միաժամանակ տեղեկացնենք, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում, ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց […]

̰
Մնացականյանը պատասխանեց Արցախի ընտրությունների միջազգային արձագանքներին

17:57 15.04.2020

Հայկական կողմի համար Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքներից կարևոր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության այն դիտարկումը, որով ընդունելի էր համարվում այն, որ Արցախում ապրողները պետք է ընտրեն իրենց իշխանություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նաև անդրադարձավ այն երկրներին, որոնք այլ կերպ էին արտահայտվել։ Մնացականյանը հիշեցրեց, որ որոշ երկրներ […]

̰
Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահի ուղերձը

17:51 15.04.2020

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի […]

̰
Նիդեռլանդահայերի շնորհիվ ադրբեջանական համայնքի նախագահը կդատապարտվի իր հակահայկական կոչերի համար

17:40 15.04.2020

Նիդեռլանդների Վճռաբեկ դատարանը դատապարտել է երկրի ադրբեջանական համայնքի նախագահին հակահայկական կոչերի և արտահայտությունների համար: Նա մեղավոր է ճանաչվել ազգային թշնամանք սերմանելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ քայլեր է արել ԿԲ-ն ճգնաժամային իրավիճակում ֆինանսական կայունության ապահովման համար

17:10 15.04.2020

Դեռևս 2019-ի վերջին արդեն ֆինանսական համակարգը հաջող տարի փակեց և լավ տեմպերով սկսել էր 2020-ը, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը: Մինչ ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային լավ հիմքեր: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: «Դեռևս մարտի սկզբից, երբ կային որոշակի նշույլներ, որ ճգնաժամը կարող […]

̰
Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ․ Նիկոլ Փաշինյան

17:04 15.04.2020

Հայաստանում եղել են ընկերություններ, որտեղ կորոնավիրուսը մտել և տարածվել է, իսկ եղել են ընկերություններ, որտեղ մտել է, բայց կանխարգելիչ միջոցառումների արդյունքում չի տարածվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ պարետատանը հանձնարարել է երկրորդների փորձը ուսումնասիրել և փոխանցել այն մյուս ընկերություններին։ Փաշինյանի խոսքերով՝ ընկերությունները ստիպված են լինելու վերաբացվել և աշխատել, […]

̰
Քաղավիացիայի հարցով 2 քրգործ կա հարուցված․ Նիկոլ Փաշինյան

16:54 15.04.2020

Քաղավիացիայի կոմիտեի սկանդալային բացահայտումները կապված են եղել Հայաստանում գրանցված, բայց մասնավորապես Աֆրիկայում զենքի ապօրինի փոխադրումներում ներգրավված ինքնաթիռների հետ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնյաններից մեկը միջազգային գործընկերներից ստացել էր խախտումների մասին տեղեկությունները, սակայն դրանք չէր հաղորդել կոմիտեի ղեկավարին։ Իսկ Տաթևիկ Ռևազյանը, ըստ Փաշինյանի, […]

̰
BACK_TO_TOP