TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC

Գլխավոր

Չինաստանը մեկնաբանել է Ուհանի լաբորատորիաներում կորոնավիրուսի ստեղծման վարկածը. РИА Новости

14:56 16.04.2020

Այն վարկածը, որ SARS-CoV-2-ը ստեղծվել է Ուհանի լաբորատորիաներում, չունի որևէ գիտական ​​հիմք: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ ճեպազրույցի ընթացքում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Ինչ վերաբերում է վիրուսի, այսպես կոչված, արտահոսքին և այլ ենթադրություններին՝ դրանք զուրկ են որևէ գիտական ​​ապացույցից»,- մեկնաբանել է դիվանագետը: Հերքումը ամերիկյան Fox News հեռուստաալիքին ուղղված հաղորդագրության արձագանքն էր, […]

̰
Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով

14:46 16.04.2020

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում նշված է. «Քանի որ ջահերով երթն այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով, և ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը՝ մենք կոչ ենք անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և […]

̰
Հայերը մեկ շաբաթից ավելի է՝ գիշերում են «Դոմոդեդովո» օդանավակայանում և սպասում դեպի Հայաստան թռիչքի

14:39 16.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում հայ քաղաքացիները օրեր շարունակ սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանք իրենց դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ են հայտնել։

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

14:17 16.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը: Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է […]

̰
Որոշվում է, որ մի նորմատիվ է սահմանվում, Varks.am-ի դեպքում հենց այդ նորմատիվը խախտել են. ԿԲ խորհրդի անդամ

13:38 16.04.2020

Վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմանները խստացնել ու ավելի մեծ պատասխանատվություն սահմանել. նման հարցով ու առաջարկով ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին դիմեց ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը: «Չհասկացա` դժբախտ պատահարն էն էր, որ Varks.am-ը փակվե՞ց, թե՞, որ կար: Մի դրվագ ֆիքսենք. բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, ու պարտադրել ենք, որ 30 մլրդ դրամի կապիտալ դնեն […]

̰
13-րդ ծրագրով աջակցություն կստանան նպաստառու 85 հազար ընտանիքներ

13:18 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 13-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրվելու նպաստառու 85 հազար ընտանիքների։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այդ ծրագրով նպաստառու ընտանիքներին իրենց նպաստի 50 տոկոսի չափով գումար կտրամադրվի։ Դրա 70 տոկոսը կլինի առձեռն, մյուս 30 տոկոսը կփոխանցվի որպես էլեկտրաէներգիայի ծախսի վճարում։ Եթե այդ ընտանիքները արդեն վճարել են […]

̰
Արարատ Միրզոյանը հյուրընկալել է Արցախի նախագահին

13:06 16.04.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ազգային ժողովում հյուրընկալեցի Արցախի նորընտիր նախագահին, քննարկեցինք առաջիկա անելիքները»։ Հանդիպման մասին գրառում է արել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

̰
Վաղը 9-րդ ծրագրով առաջին վճարումը կլինի, 8-րդով 44 հազար մարդ վճարվել է․ Բաթոյան

12:57 16.04.2020

Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով առջին վճարումները կլինեն վաղը։ Մոտ 20 հազար մարդ կստանա աջակցություն, և գործընթացը կշարունակվի։ Իսկ 8-րդ ծրագրով, ըստ Զարուհի Բաթոյանի, արդեն 44 հազարից ավելի վճարումներ են իրականացվել այն անձանց, որոնք ներկայացրել են իրենց անձնական քարտի համարը։ Այստեղ նույնպես, ըստ Բաթոյանի, գործընթացը շարունակվում […]

̰
Ես էլ չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է․ Փաշինյանը՝ աջակցության ծրագրերին դիմելու բարդության մասին

12:53 16.04.2020

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը ներկաներին հայտնեց, որ մարդիկ խնդիրներ ունեն աջակցության ծրագրերին դիմելու համար, որովհետև բավարար տեղեկացված չեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ հաստատեց, որ մարդիկ, օրինակ, չեն կարողանում լրացնել ՀԾՀ դաշտը։ «Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ է։ Մի հատ ասեք՝ ՀԾՀ-ն ինչ է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրան փորձեցին բացատրել, […]

̰
Ե՞րբ հետ կգա արևը. Սուրենյանը տեղեկացրել է սպասվող եղանակի մասին

12:42 16.04.2020

«Այսօր յոլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրացումն էլ հետը»,- «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Եթե հանկարծ գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

12:25 16.04.2020

Հայաստանում կորոնավիրուսից մահվան միջին տարիքը 74,6 է, սակայն երիտասարդները, որ սպառնալից խմբում չեն, պետք է պատասխանատվություն ցուցաբերեն, որպեսզի հարազատներին վտանգի չենթարկեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։ Նա հիշեցրեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում լինելու են կարևոր հիշատակի օրեր, որոնց ժամանակ նույնպես անհրաժեշտ է պահել առողջապահական ցուցումները։ «Եթե հանկարծ գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել […]

̰
Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է. Նազարյան

12:20 16.04.2020

Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ձեռնպահ և դեմ մնաց միայն «Լուսավոր Հայաստանը»: Դեռ երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ զարտուղի կամ դանդաղ, բայց իր հունով: […]

̰
Հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, իրավիճակը կառավարելի է․ Թորոսյան

11:39 16.04.2020

Այսօրվա թարմ տվյալներով՝ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քանի կորոնավիրուսով նոր վարակվածները։ Արդյունքում ակտիվ վարակակիրների թիվը նվազել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, և եթե հնարավոր լինի տեմպը պահել, և գործատուները պահեն սանիտարական պայմանները, իրավիճակը երկար ժամանակ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, ունենք 61 առողջացած

11:00 16.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1159–ի (ապրիլի 15-ի դրությամբ՝ 1111)։ Ապաքինվել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 358 (ապրիլի 15-ի դրությամբ՝ 297)։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 9632 թեստ։

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 9000 բուժաշխատող․ WSJ

09:58 16.04.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 9200 բուժաշխատողի մոտ, որից 27-ն արդեն մահացել են։ Այս մասին հայտնում է WSJ-ն։ Վարակվածների մեծ մասը կանայք են, միջին տարիքը՝ 42։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Էնն Շուհաթը հայտարարել է, որ ներկայում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում է գտնվում 184 բժիշկ։ «Կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք, որ վիրուսը հանդիսանում […]

̰
Արտամետ գյուղում ականանետի արկ է հայտնաբերվել

09:25 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, […]

̰
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է մոտ 2500 մարդ․ նոր հակառեկորդ

09:21 16.04.2020

Վերջին 1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 2494 մարդ։ Սա օրվա կտրվածքով նոր ռեկորդային ցուցանիշ է։ Նման տվյալներ է ներկայացնում Ջոն Հոփկիսի համալսարանը։ Երեկ հաղորդվել էր 2405 զոհի մասին։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 27 հազարին, մահվան դեպքեր են գրանցվել բոլոր նահանգներում։ Վարակակիրների ընդհանուր թիվն անցել է 639 հազարից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել […]

̰
Սփյուռքում կորոնավիրուսից 2 հայ է մահացել․ «Արևելք»

09:09 16.04.2020

Անցնող 24 ժամերին կորոնավիրուսից երկու սփյուռքահայ է մահացել։ Այս մասին գրում է arevelk.am-ը։ Բեյրութում և Պոլսում վախճանվել են Արտավազդ (Արտո) Պողոսյանը և Արա Թելլերը։ Արտավազդ Պողոսյանի մահվան բոթը հայտնել է Լիբանանի Ճգնաժամային շտաբի ֆեյսբուքյան էջը, իսկ Արա Թելլերի մահվան մասին՝ Պոլսի «Ժամանակ» օրաթերթը։ Կորոնավիրուսից Պոլսում մահացած մեր հայրենակիցների թիվը հասել է 7-ի, Բեյրութում՝ 3-ի։

̰
Կորոնավիրուսով վարակված առաջին մարդն աշխատել է Ուհանի լաբորատորիայում․ Fox News

08:55 16.04.2020

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդն աշխատել է Ուհանի վիրուսաբանության լաբորատորիայում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրների, որոնք իբրև թե տեղյակ են Չինաստանի կողմից՝ կորոնավիրուսի առաջացման գործով «ապացույցները» թաքցնելու մասին։ Այդուհանդերձ, նշվում է, որ լաբորատորիան չի պատրաստվել կենսաբանական զենք ստեղծել, այլ պարզապես ուսումնասիրել է վիրուսները։ Ապրիլի 5-ին բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով հետախուզությանը, հայտնել էին, որ կորոնավիրուսի […]

̰
Բենքսին ինքնամեկուսացման թեմայով արվեստի նոր գործ է ստեղծել

08:44 16.04.2020

Բրիտանացի նկարիչ Բենքսին իր տան լոգասենյակներից մեկում արվեստի գործ է ստեղծել՝ նվիրված ինքնամեկուսացման թեմային։ Արտ-օբյեկտի գլխավոր հերոսներն առնետներն են։ Նա իր աշխատանքի լուսանկարները տեղադրել է իր ինստագրամյան էջում։ «Կինս ատում է, երբ տնից եմ աշխատում»,-լուսանկարներին կից գրել է Բենքսին։ Նրա աշխատանքները, որոնցում բարձրացված է սոցիալական անհավասարության, իշխանությունների երեսպաշտության հարցերը, մեծ ժողովրդականություն են վայելում։ Մինչ օրս […]

̰
Կորոնավիրրուսը չղջիկից մարդուն է փոխանցվել թափառող շների միջոցով․ Molecular Biology and Evolution

08:31 16.04.2020

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել թափառող շների միջոցով, կարծում են Օտտավայի համալսարանի գիտնականները։ Այս մասին ասվում է Molecular Biology and Evolution ասմսագրում հրապարակված հոդվածում։ Գիտնականների կարծիքով՝ չղջիկներով սնված շները դարձել են վիրուսի տարածման հարցում միջնորդ։ Այսպիսով՝ վիրուսը, հայտնվելով շան մարսողական համակարգում, բակտերիաների շնորհիվ ենթարկել է էվոլյուցիայի՝ դառնալով մարդու իմունային համակարգի նկատմամբ անհաղորդ, իսկ […]

̰
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն օնլայն մրցաշարի եզրափակչում պարտվել է 16-ամյա իրանցուն

00:07 16.04.2020

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով զիջելով 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային։ «Պետք է արժանին մատուցել Ալիրեզային․ նա անհավանական ուժեղ է»,- ասել է Կարլսենը պարտությունից հետո։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, բացի հաղթողի կոչումից՝ իրանցի շախմատիստը 14 հազար դոլար է ստացել։ Ավելի վաղ […]

̰
24 ժամով կարգելվի 3 ՍՊԸ-ների գործունեությունը

00:00 16.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների մասնաճյուղերի գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա: Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից:

̰
Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում

23:27 15.04.2020

Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը․ ՀՀ ԱԳՆ

23:15 15.04.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ․ «Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

22:43 15.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են […]

̰
Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում

22:36 15.04.2020

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց են կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում։ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում: Նախարարը խոսել է կամավորների հետ, տվել համապատասխան ցուցումներ: Նշեմ, որ նման շրջայցերը պարբերական բնույթ […]

̰
Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

22:24 15.04.2020

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև […]

̰
Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

22:20 15.04.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները․ ✔️ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք […]

̰
Մարալիկում 9 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել․ քննարկվում է Առողջության կենտրոնի հետագա գործունեության հարցը. Շիրակի մարզպետ

22:07 15.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնապես հաստատեց Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողների կորոնավիրուսով վարակված լինելու լուրը: «Հենց նոր պաշտոնապես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրինությունն ինձ փոխանցեց Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների թեստավորման արդյունքները: Թեստավորում անցկացվել է երեկ, չեմ կարող ասել՝ քանի անձ է թեստավորվել, բայց 9-ը բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հենց այս […]

̰
BACK_TO_TOP