21:01 02.04.2020
10 տարի առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» մրցույթի շրջանակում տեղի ունեցավ մի համերգ, որը դաջվեց ոչ միայն մասնակիցների ու ներկաների, այլևւ հեռուստադիտողների հիշողության մեջ: Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանի առաջարկով՝ հայ երգիչներին լսելու էր եկել «Deep Purple» լեգենդար ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը: Համերգից 10 տարի անց «Մեդիամաքս»-ը այդ հիշարժան երեկոյի կազմակերպիչների և մասնակիցների հետ ու վերհիշել այդ գերլարված ու երջանիկ օրը:
«Իմ առաջին սպիտակ մազերն այդ համերգից հետո ի հայտ եկան».Անդրե Սիմոնյան, երաժիշտ, «Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր
Համերգի կրկնությունը «Շանթի» եթերում օրեր առաջ չեմ կարողացել դիտել, քանի որ այս պահին Լոնդոնում եմ: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բոլոր թռիչքները հետաձգվել են, ու Հայաստան հետ գալ չեմ կարող: Բայց վերադառնանք 10 տարի առաջվա դեպքերին, երբ նման իրավիճակ ոչ մեկիս մտքով դեռ չէր անցնում (ծիծաղում է,-հեղ.): 10 տարի առաջ համացանցը, սոցիալական ցանցերն այնքան տարածված չէին, որքան հիմա: Հենց նմանատիպ նախագծերն էին մարդկանց համար որակյալ երաժշտություն լսելու այլընտրանք ստեղծում: Այսօրվա պես եմ հիշում այն զանգը, որը ստացա «Շանթի» տնօրենից: Պարոն Եզեկյանն ասաց, որ Արա Թադևոսյանը հետաքրքիր գաղափար է առաջարկել, պետք է քննարկել: Որոշվեց ընտրել մի քանի մասնակցի, ովքեր կերգեն «Deep Purple» խմբի հայտնի երգերը:
Նախապատրաստական աշխատանքներն օրուգիշեր են եղել, մի քանի գիշեր չեմ քնել այդ օրերին: Պատասխանատվության զգացումը շատ մեծ էր, մինչև հիմա կատակում եմ, որ իմ առաջին սպիտակ մազերն այդ համերգից հետո ի հայտ եկան (ծիծաղում է,-հեղ.): Հիշում եմ, որ կասկած ունեինք՝ կապված Ավետ Բարսեղյանի հետ, քանի որ նա ռոք երաժշտության հետ այնքան էլ կապ չուներ: Համերգի վերջում Ավետն ասաց` չնայած, որ իրեն չէինք վստահում, հիանալի վարեց:
«Պետք է այդ օրը շատ համոզիչ լինեինք». Գիսանե Պալյան, երաժիշտ, «Հայ Սուպերսթար» նախագծի պրոդյուսեր
Դժվար է հավատալ, որ այդ հիշարժան օրվանից արդեն 10 տարի է անցել: Իէն Գիլանի մասնակցությամբ համերգի կազմակերպիչներից մեկը լինելն ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Պատասխանատվությունը մի քանի անգամ մեծացնում էր ուղիղ եթերը: Այդ համերգը մեծ իրադարձություն էր: Ընտրեցինք նրանց, որոնք իրենց երաժշտական ոճով համապատասխանում էին «Deep Purple» խմբին և արժանի էին այդ համերգին մասնակցել: Ըստ մասնակիցների ձայնային տվյալների` ընտրեցինք երգերը: Պետք է այդ օրը շատ համոզիչ լինեինք, այդ պատճառով էլ երգերի ընտրությունը բավական բարդ էր. չէ՞ որ դահլիճում էր լինելու լեգենդար Իէն Գիլանը: Քանի որ ինքս Գիլանի երկրպագուն եմ, նախապատրաստական աշխատանքներից ու նույնիսկ հոգնածությունից միայն հաճույք եմ ստացել: Մասնակիցներից Իվետա Մուկուչյանը, Սուրեն Առուստամյանը, Ռաիսա Ավանեսյանն այդ օրը հրաշալի ելույթ ունեցան: Գիլանը բեմ չէր բարձրանալու, բայց Սուրենի ելույթի ժամանակ այնքան ոգևորվեց, որ բեմ բարձրացավ:
«Գիլանի՝ բեմ բարձրանալու պահն աննկարագրելի էր». Սուրեն Առուստամյան
Վերջին փորձի ժամանակ անակնկալ կերպով ներս մտավ Իէն Գիլանը: Այդ պահին, թարսի պես, ես էի երգում (ծիծաղում է,-հեղ.): Բնականաբար, շատ հուզվեցի, չգիտեի` ինչ անել, լարված պահ էր: Դա համերգի օրն էր՝ առավոտյան: Երեկոյան արդեն գլխավոր համերգն ուղղակի անհավատալի էր. մեզնից մի քանի մետր այն կողմ նստած էր մի մարդ, ով դասվում է լեգենդների շարքին, ում լսել էինք միայն հեռուստատեսությամբ: Կարծում եմ` կարողացանք հուզմունքն ու անհանգստությունը մի կողմ թողնել ու վայելել օրը: Վերջին երգի ժամանակ, որը ես էի կատարում, Գիլանը բեմ բարձրացավ, այդ պահն աննկարագրելի էր: Համերգից որոշ ժամանակ անց ինձ զանգեցին ու ասացին, որ «Deep Purple» խումբը Հայաստանում պետք է մենահամերգ ունենա, և Իէն Գիլանն ինձ հրավիրում է համերգին, որ իրենց հետ նվագեմ: Շոկային ու ուրախալի նորություն էր մի մարդու համար, ով դեռ 20 տարեկան երիտասարդ էր ու Գիլանի մեծ երկրպագու:
Համերգը` հնարավորություն
Արդեն հինգ տարի է՝ բնակվում եմ Միացյալ Նահանգներում: Հայաստան գալիս եմ, բայց մշտական դեռ չգիտեմ, թե երբ կվերադառնամ: Այստեղ ունեմ խումբ, որի հետ շատ համերգներ ենք ունենում: Երգերը հիմնականում անգլալեզու են, բայց նաև հայերեն նոր երգեր, հին երգերի նոր մշակումներ ունենք: Մեր լսարանը շատ տարբեր է: Ճիշտ է՝ հիմնականում հայեր են, բայց նաև ռուսներ, մեքսիկացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ կան: Հայաստանում մեկ բեմում հանդես գալուց հետո ընկերացանք Գիլանի հետ: Հիմա նրա օգնականն իմ մտերիմ ընկերն է, և երբ Լոս Անջելեսում համերգ են ունենում, անպայման ինձ հրավիրում է:
«Գիլանի այդ խոսքերն անհնար է մոռանալ». Իվետա Մուկուչյան
Իէն Գիլանին հյուրընկալելը և նրա համար երգելն իսկապես մեծ իրադարձություն էր մեզ համար: Հույզերը կրկնակի են, երբ դու դեռ սկսնակ ես, իսկ մենք նոր էինք սկսում մեր ուղին: Մեծ ձեռքբերում էր Իէն Գիլանի համար երգելը, ընդ որում՝ համերգի ավարտին «Smoke on the Water» երգը միասին երգելու հնարավորություն ունեցանք: Մնայուն հիշողություններ են, որոնք առ այսօր Սուրեն Առուստամյանի հետ վերհիշում ենք: Մեծ պատասխանատվություն էր, շատ երիտասարդ էինք, նույնիսկ չգիտեինք՝ արդյոք երգարվեստը կլինի կյանքի մեր հիմնական ուղին, բայց Իէն Գիլանը մեզ շատ էր ոգևորել, և նրա խոսքերը ստեղծագործական առումով շատերիս օգնել են հետագայում: Իէն Գիլանն իսկապես մեզ մեծ ուժ էր տվել: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Իէն Գիլանը, տեսնելով գոտիս, որի վրա պարկուճներ էին, ասաց, որ ես դրանց կարիքը չունեմ, որովհետև իմ զենքը հենց իմ ձայնն է: Այս խոսքերն անհնար է մոռանալ: Այդ իրադարձությունից արդեն 10 տարի է անցել, շատ երիտասարդ էինք, անփորձ: Նայելով այդ կադրերը՝ գուցե շատերը գոհ չլինեն իրենց արտաքինից, հագուստից և այլ բաներից, սակայն դա մեր կյանքի մի հատվածն է, որի համար պետք է միայն հպարտանանք ու սիրով հիշենք:
«Բեմում մոռացա, որ հիվանդ եմ». Ռաիսա Ավանեսյան
Այդ համերգը, կարծում եմ, Հայաստանի համերգների պատմության մեջ լավագույններից էր: Համերգի օրը ես հիվանդ էի ու բարձր ջերմություն ունեի, բժիշկները խորհուրդ էին տվել չմասնակցել: Բայց մի՞թե ամեն օր Իէն Գիլանի նման հանդիսատես կունենաս. չէի կարող ոչ մի դեպքում այդ համերգը բաց թողնել: Անկեղծ ասած՝ «Deep Purple» խմբի երգերին ծանոթ չէի, բայց գիտակցում էի, թե ով է Գիլանը: Խնդրեցի բժիշկներին միայն այնպես անել, որ չուշաթափվեմ ու կարողանամ ոտքի վրա կանգնել: Երբ բեմ դուրս եկա, մոռացա նույնիսկ, որ հիվանդ եմ. հաջող ելույթ ունեցա:
Հիմա արդեն վեց ամիս է՝ Հայաստանում եմ: Եկել եմ մշտական բնակության համար: Հեշտ չեմ ընդունել այս որոշումը, բայց վստահ եմ՝ Թեհրան հետ չեմ գնա: Հիմա բենդ ունեմ, համերգներով ենք հանդես գալիս: Ունեմ նաև նոր երգ, որը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Տեսահոլովակ կնկարահանեմ ու նոր ոճ կբերեմ հայկական շոու բիզնես:
«Այդպիսի համերգ նախկինում չէր եղել».Հունան Համբարյան
Երբ խոսում եմ այդ համերգի մասին, չեմ կարող չնշել այն մեծ հնարավորության ու պատասխանատվության մասին, որը մեզ տրվեց: Ճիշտ է՝ նախապատրաստական փորձերը երկար էին տևում, բայց հոգնածություն չէինք զգում. չէ՞ որ օրեր հետո Իէն Գիլանի հետ էինք հանդիպելու: Այդպիսի համերգ նախկինում չէր եղել և, կարծում եմ, չի լինի այլևս: Համերգի օրն այնքան էլ լարված չէի, զգում էի, որ եթե լարվեմ, կխանգարի ինձ: Կենտրոնացել էի միայն ելույթիս ու շոուի վրա: Հիշում եմ` Ռայան ասում էր՝ տեսնես ինչպես ելույթ կունենաք, տեսնես ամեն ինչ ինչպես կդասավորվի:
Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...