TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Փոփոխություններ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթներում

14:00 25.03.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու […]

̰
«Մնա տանը, փրկիր կյանքը». Ռուբեն Բաբայանի հորդորը

13:50 25.03.2020

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մնա տանը, փրկիր կյանքը»:

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում

13:23 25.03.2020

Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

̰
Ի՞նչ արտակարգ միջոցառումներ են կատարվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում. Բադասյանի պարզաբանումը

13:18 25.03.2020

ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց այն մասին, թե իրենք տարբեր ահազանգեր են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվող միջոցառումների մասին: «Ահազանգ կա, և պետք է բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում, կխնդրեի տեղեկատվություն տալ, եթե կան ինչ-որ միջոցառումներ, որոնք կան, գոյություն ունեն և որոնց համար դատապարտյալներին հանում […]

̰
Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար

13:00 25.03.2020

Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվածների և իրենց երեխաների համար մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Banman.am կայքում ներկայացրել է օնլայն գրադարանների ցանկ: Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար – Գրքասեր Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա – Flibusta Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք «Տելեգրամի» բոտից: Ինտերնետի արխիվը – մեծ քանակությամբ գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ […]

̰
Ո՞ւր է Հակոբ Արշակյանը. նախարարի պատասխանը

12:57 25.03.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ կցելով կայքի հասցե: «Դե, իմ գտնվելու վայրի մասին բոլորը տեղյակ են, էլ չեմ լրացնի թերթիկը: Չտխրեք և առողջ եղեք»։ Արշակյանը ներկայացրել է հետևյալ հղումը:

̰
Օգնություն տալ աշխատանքից զրկված մարզերի բնակիչներին. Միքայել Մելքումյանի հրատապ կոչը կառավարությանը

12:44 25.03.2020

«Մեր այն քաղաքացիները, ովքեր հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից ամեն օր գալիս են Երևան աշխատելու, մեր կառավարությանը կոչ եմ անում այդ մարդկանց արագ նույնականացնել: Նրանք որևէ նպաստների համակարգում գրանցված չեն, հիմա պետք է նրանց արագ նույնականացնենք և այդ մարդկանց արագ օգնություն տանք, որովհետև մարդը մեկ շաբաթ, 10 օր չի կարող առանց հացի յոլա […]

̰
Փոփոխություններ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող դրույթներում

12:43 25.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։ Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Կառավարության որոշումը․ «Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում […]

̰
Սահմանափակել ալկհոլի, շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը. ՀՀ ԱՆ

12:34 25.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է հրապարակել: Մասնավորապես. ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել: Պետք է նաև սահմանափակել ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը:

̰
Եթե չեք ուզում պառավն իր ուլերով կարանտինից դուրս գա, մնացեք տանը. Գագիկ Սուրենյան

12:31 25.03.2020

«Եթե չեք ուզում պառավը իր ուլերով կարանտինից դուրս գա, ապա մնացեք տանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Ավելի վաղ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ այլ հումորային գրառում էր կատարել. «Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է»:  

̰
Ուկրաինայից Հայաստան է ուղևորվել 62 ուղևոր. Ուկրաինայում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնել

12:22 25.03.2020

SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեց 62 ուղևոր (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Առողջություն բոլորին»,- գրել է դեսպանը:  

̰
Անակնկալ ծաղիկներ Իտալիայից վերադարձած և կարանտինում գտնվող անձանց համար

12:15 25.03.2020

Անակնկալ ծաղիկներ Իտալիայից վերադարձած և կարանտինում գտնվողների համար։ Այդպիսի գրառում է արել «ֆեյսբուքի» իր էջում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հրապարակելով  լուսանկար։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156656238947434&set=a.10151293111822434&type=3&theater

̰
Մամ, տես աշխատանքից տուն եկա. Աննա Հակոբյանը դստեր լուսանկարն է հրապարակել

12:10 25.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել: «Երեկ երեկոյան՝ ժամը 10.40-ին, Մարիամն այս տեսքով պատշգամբից մտավ ներս, իրենից գոհ հայտարարեց. – Մամ, տես աշխատանքից տուն եկա»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը:

̰
ԿԲ խորհրդի որոշմամբ «Varks.am» վարկային կազմակերպության լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած

11:50 25.03.2020

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ): ՀՀ կենտրոնական բանկի կողմից […]

̰
ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր. ԱԳՆ

11:28 25.03.2020

ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի […]

̰
Անձնագրային և վիզաների վարչության՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

11:05 25.03.2020

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք

10:03 25.03.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ Առողջացել է 16 պացիենտ։ Անցկացված 1315 թեստ ցույց է տվել բացասական արդյունք։

̰
Ժամը 10-ից 12-ը չգնանք խանութներ և դեղատներ․ Փաշինյան

09:38 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների առողջության պահպանման վերաբերյալ իրազեկող տեսանյութով՝ կից գրելով․ «Մտածենք մեր տատիկների և պապիկների մասին: Ժամը 10-ից 12-ը չգնանք խանութներ և դեղատներ»։

̰
Սինգապուրցի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը 5 րոպեում ախտորոշող թեստ

09:30 25.03.2020

Սինգապուրցի գիտնականները մշակել են կորոնավիրուսի թեստ, որը թույլ է տալիս արդյունքը ստանալ 5 րոպեում։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների գործակալության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Ջեքի Ինը հույս ունի, որ Cepat թեստի զանգվածային կիրառումը կսկսվի 1 ամսվա ընթացքում։ Կլինիկական փորձարկումներն արդեն ավարտվել են։ Թեստերը ցույց են տվել հետազոտությունների բարձր ճշգրտություն։ Նշվում […]

̰
Իսլանդիայում պացիենտի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի միանգամից 2 շտամմ

08:48 25.03.2020

Իսլանդիայում հիվանդը վարակվել է նոր կորոնավիրուսի 2 շտամմներով, հայտարարել է deCODEgenetics բիոդեղագործական ընկերության ղեկավար Կարի Ստեֆանսոնը, փոխանցում է Reykjavík Grapevine-ը։ Երկրորդ շտամմը COVID-19-ի սկզբնական տարբերակի մուտացիան է։ Մասնագետների կարծիքով՝ խոսքը կարող է լինել կրկնակի վարակման առաջին դեպքի մասին։ Ենթադրաբար, մուտացիան ավելի ագրեսիվ է, քանի որ պացիենտը վարակել է իր հետ շփված բոլոր անձանց։ Ստեֆանսոնը նշել […]

̰
Չինաստանում հանտավիրուսից առաջին անգամ մարդ է մահացել

08:35 25.03.2020

Չինական Յունան նահանգում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Global Times-ն իր թվիթերյան էջում։ Կենդանական ծագման վիրուսի բուժման համար դեղորայք չկա։ Բժշկները խնդրում են խուճապի չմատնվել։ Նշվում է, որ բնակիչը մահացել է հանրային տրանսպորտում, որն ուղևորվում էր Շանդուն։ Այժմ բուժաշխատողները ստուգում են նույն ավտոբուսում գտնված մյուս ուղևորների առողջական վիճակը։ Նրանց շրջանում […]

̰
Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա․ Արայիկ Հարությունյան

00:41 25.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին․ «Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին, կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: ??‍♂️??‍♀️Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք ? ? Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք […]

̰
Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. Armtimes.com

00:28 25.03.2020

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Դեպքի վայրում այս […]

̰
Վաղը ֆիզկուլտ կա․ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

00:22 25.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը։ Մարտի 25-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝ ?Մաթեմատիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից ?Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Եվրասիայի գետերը ?‍?Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի ամփոփում ?‍♂Ֆիզկուլտուրա 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ?Մաթեմատիկա․ Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները ?Ֆիզիկա․ […]

̰
Տիգրան Ավինյանը ներկայացրել է տեղաշարժման թերթիկի ձեռագիր օրինակը

00:05 25.03.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով տեղաշարժման թերթիկի ձեռագիր օրինակը․ «Ընդամենը մի քանի րոպեում կարող եք լրացնել Ձեր տեղաշարժման թերթիկը՝ օգտագործելով ցանկացած ֆորմատի թուղթ ու գրիչ: Եվ, իհարկե, չենք մոռանում մեզ հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ»:

̰
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը. Տիգրան Պետրոսյան

23:37 24.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ «Հարգելի հայրենակիցներ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»:

̰
Մինչև մարտի 31-ը սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

23:10 24.03.2020

Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվելու է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Բացառություն է սահմանվում 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N […]

̰
Կորոնավիրուսի հետ կապված՝ մի շարք երկրների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ հանդես են եկել կոչերով

23:03 24.03.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը ավելի արագ է սկսել տարածվել աշխարում: Մի շարք երկրների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ հանդես են եկել կոչերով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ

21:57 24.03.2020

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ  մարտի 23-ին անցկացրել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին […]

̰
Ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազարի չափով․ Ս․ Քրմոյան

21:54 24.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձել է հարցին՝ ինչպես է վերահսկվելու քաղաքացիների տեղաշարժը և ինչպես է սահմանափակվելու։ Նրա խոսքերով՝ պարետի ցուցման համաձայն՝ այսօր կեսգիշերից ոստիկանության ուժերը շրջիկ մեքենաներով վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը ՀՀ ամբողջ տարածքում։ Սուրեն Քրմոյանը նշեց, որ ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված […]

̰
BACK_TO_TOP