TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության սպասարկման գրասենյակների աշխատանքի վերաբերյալ

21:39 24.03.2020

Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի: Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ Արդարադատության նախարարությունը սահմանափակում […]

̰
Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակում չի լինելու․ Սուրեն Քրմոյան

21:37 24.03.2020

ՀՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն ասուլիսի ընթացքում ասել է, որ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: «Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ունենք բուժված 14 քաղաքացի․ Արսեն Թորոսյան

21:30 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․ «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ ✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի […]

̰
Ձևաթուղթը կարող է լինել ձեռագիր

21:23 24.03.2020

Պարետի որոշում․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը […]

̰
Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար. Փաշինյան

21:20 24.03.2020

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մարդ մահացել է վարակից: Ի՞նչ գիտենք մենք կորոնավիրուսի […]

̰
Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է անհրաժեշտ ձևաթուղթ լրացնեն

21:04 24.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը խոսել է քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումների մասին: Քրմոյանն ասել է, որ մարդիկ պետք է ինքնամեկուսանան, տնից դուրս գան սահմանված բացառիկ դեպքերում միայն: Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է անհրաժեշտ ձևաթուղթ լրացնեն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը․ հայտարարություն

20:52 24.03.2020

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, […]

̰
Հորդորում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով․ ԱԱԾ

20:50 24.03.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն […]

̰
Ոստիկանները մեքենաներով շրջում են և հայտարարություն տարածում

20:46 24.03.2020

Ոստիկանները մեքենաներով շրջում են և հայտարարություն տարածում:

̰
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ձևաթուղթ,որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս

20:33 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ձևաթուղթ, որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս։

̰
Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ․ Փաշինյան

20:23 24.03.2020

Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: «Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը և ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայցև ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս […]

̰
Նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը. Արմեն Սարգսյան

19:55 24.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին: Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը: Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի հարյուրամյակի կապակցությամբ

19:51 24.03.2020

Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը: Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, […]

̰
Ոստիկանությունը հորդորում է բնակարաններից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում

19:50 24.03.2020

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝ – խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. – բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. – խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

̰
Ներկա դրությամբ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ ԱՆ

19:46 24.03.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: ➡️ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ […]

̰
Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

19:45 24.03.2020

Մարտի 24-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման մեկնարկին, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում […]

̰
Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձնագիր կամ սոցքարտ. ՀՀ վարչապետի ուղերձը

19:21 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից: «Ի՞նչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի […]

̰
Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները. Արսեն Թորոսյանն ահազանգում է

19:14 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խոր խոցված են։ Խոցված […]

̰
Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ. Նիկոլ Փաշինյան

19:06 24.03.2020

Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Փաշինյանն ընդգծել է՝ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, դրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիքի անձինք, նաև քրոնիկ հիվանդություն ունեցողները, ուստի հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է: ՀՀ վարչապետը […]

̰
Հորդորում ենք ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սպառնալ հանրային առողջապահական անվտանգությանը. դատախազություն

19:02 24.03.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը: Համաձայն վերջինիս՝ […]

̰
Որքան կտևի կորոնավիրուսային ճգնաժամը․ WMA-ի գնահատականը

19:00 24.03.2020

Աշխարհում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ճգնաժամը, ըստ Համաշխարհային բժշկական կազմակերպության (WMA) գնահատականների, կշարունակվի առնվազն մինչև 2020 թվականի ավարտը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին։ «Մենք ստիպված ենք լինելու ամբողջությամբ վերակազմակերպել մեր ամբողջ սոցիալական կյանքը և աշխատանքային գործունեությունը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։ Նրա խոսքերով՝ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ հայտնաբերվի վիրուսի դեմ բուժման միջոցը։

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը տնտեսվարողներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ պարետատան որոշումներին

18:40 24.03.2020

Պարետատան կողմից որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներին և բացառություններին է անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա ներկայացրել է դրանց կարևորությունը և տնտեսվարողներին կոչ արել ըմբռնումով մոտենալ նոր որոշումներին։ Նրա խոսքերով՝ այս սահմանափակումներն իրականացվում են՝ բացառելու նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը և ուղղված են հնարավոր ռիսկերը նվազեցնելուն։ Վարոս Սիմոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվեն […]

̰
Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվին փոխանցվել է շուրջ 500 մլն դրամ

18:36 24.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2407:

̰
Պարետի նոր որոշումը հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին

18:27 24.03.2020

Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` ՀՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։ «Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը. հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը. Ժամանակավորապես […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

18:17 24.03.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Պուտինը ստուգել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների աշխատանքը

17:59 24.03.2020

Ցանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահի լուսանկարը, որում նա պաշտպանական հատուկ արտահագուստով է։ Պարզվել է՝ նա գնացել է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը՝ բժիշկների աշխատանքը ստուգելու, գնահատելու համար։ «Ես նայեցի, թե ինչպես են նրանք ջանք գործադրում։ Բոլորը մարտական դիրքերում են։ Բոլորն աշխատում են ժամացույցի պես՝ համակարգված ու ներդաշնակ», – ասել է Պուտինը։ Նախագահի այցելած բժշկական կենտրոնում են […]

̰
Առանց տնից դուրս գալու հնարավոր է պատվիրել անգամ գազար․ Արշակյանի կոչը՝ օգտվել առցանց հարթակներից

17:50 24.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]

̰
ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով

17:43 24.03.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային […]

̰
Հեռավար ուսուցման արդյունավետության նպատակով ԱԺ 85 համակարգիչները կտրամադրվեն դպրոցներին

17:38 24.03.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցներին: «Հարգելի քաղաքացիներ Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար […]

̰
Մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել. Արսեն Թորոսյանն այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված ԲԿ-ներ

17:31 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 […]

̰
BACK_TO_TOP