TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Հորդորում ենք խուճապահար գնումներ չանել. ՏՄՊՊՀ նախագահ

17:23 24.03.2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ ներկրումները շարունակվում են, պարենի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների առկա պաշարները բավարար են: Գևորգյանը հորդորել է խուճապային գնումներ չանել:

̰
Դիմակների գներն ամեն օր տատանվում են միջազգային շուկայում. Գեղամ Գևորգյան

17:20 24.03.2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է այս օրերին ամենապահանջված՝ բժշկական դիմակների ու ալկոգելի գներին: Մանրամասները՝  տեսանյութում:  

̰
Ունենք կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք. Հրազդանի քաղաքապետը հորդորում է անհարկի տնից դուրս չգալ

17:19 24.03.2020

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով համաքաղաքացիներին: «Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: […]

̰
«Ազգային երգիչ» նախագիծը միացավ կորոնավիրուսի կանխարգելման ֆլեշմոբին

17:18 24.03.2020

«Ազգային երգիչ» նախագիծը յուրովի միանում է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ֆլեշմոբին: Նախագծի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մասնակիցներից Ալյոնա Բալույանի տարբերակը՝ արցախյան կոլորիտով: Ալյոնայի մասնակցությամբ տեսանյութին կից նշված է. «Հաճախ լվացվեք և տանը մնացեք»:

̰
Կորոնավիրուսը Լիբանանում. ինչպե՞ս են պայքարում հայաբնակ Այնճար գյուղի բնակիչները վարակի դեմ

17:15 24.03.2020

Լիբանանի հայկական միակ գյուղի՝ Այնճարի ղեկավարները որոշել են գյուղը մեկուսացնել՝ զերծ մնալու կորոնավիրուսի տարածումից: Լիբանանում, մասնավորապես Այնճար հայկական բնակավայրում տիրող վիճակին հետևել է Սագո Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում. ԵՊԲՀ ռեկտոր

17:10 24.03.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նոր մեկուսարան է կահավորվում: «Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․ Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է նա:

̰
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվեցին. Reuters

17:06 24.03.2020

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների արդյունքում:  Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը: Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները […]

̰
Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, մեր դեպքում բոլորիս ելույթները համաճարակի մասին են․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է

17:05 24.03.2020

ՀՀ ԱԺ հայտարարությունների հիմնական թեման նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու շրջանակում էր։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթը սկսեց կատակով. «Արջը 7 երգ գիտի, 7 էլ մեղրի մասին, մեր դեպքում բոլորիս ելույթները համաճարակի վերաբերող թեմաների շուրջ են»։ Ելույթի վերջում էլ հորդորեց քաղաքացիներին պահպանել պարետատան բոլոր ցուցումները և մնալ տանը: Պատգամավորները […]

̰
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակում դրական դինամիկա կա

16:58 24.03.2020

Գյումրեցի 13-ամյա աղջիկը, որ ծեծի էր ենթարկվել, շարունակում է մնալ կայուն վիճակում, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բուժվում է՝ դրական դինամիկայով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել 43-ամյա մայրն ու նրա 13 տարեկան դուստրը։ Տեքստիլ թաղամասի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել էին 43-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով։ […]

̰
Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներով կարելի է զբաղվել. պարետի որոշումը

16:54 24.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ […]

̰
Խմբակցությունների ղեկավարները՝ հարկադիր արձակուրդների գնացած քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու մասին

16:53 24.03.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է արել ֆինանսական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կտրվի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին և թե՛ աշխատողներին: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Օտարերկրացիների իրավական կարգավիճակը Լիտվայում կարանտինի ընթացքում. ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել

16:46 24.03.2020

Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը: «Վերոնշյալ […]

̰
Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ ու պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ

16:40 24.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները: Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը: Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ ու պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից: Անհրաժեշտ է նաև բոլոր […]

̰
«Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված և բուժված առաջին պացիենտը

16:24 24.03.2020

Ո՞վ է Հայաստանում կորոնավիրուսով վարակված և բուժված առաջին պացիենտը՝ Վարանդ Պետրոսյանը, ինչո՞վ է նա զբաղվում, և որտե՞ղ է նրա ընտանիքը: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններն այսօր կբացահայտվեն «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում, որը կարող եք դիտել ժամը 20:00-ին:

̰
Հայտարարություն վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները բողոքարկելու մասին

16:03 24.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։ Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։ Առցանց եղանակով ներկայացվող դիմումի մեջ ևս անհրաժեշտ է նշել դիմումատուի կոնտակտային տվյալները, բնակության հասցեն, որոշման […]

̰
Համայնք-մասնավոր համագործակցությամբ բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

15:59 24.03.2020

Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: Բացի այդ, Երևանի […]

̰
Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով 233.470.000 ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք

15:53 24.03.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի […]

̰
ՀՌԱՀ-ը կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներն ի մի է բերել

15:48 24.03.2020

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումներն համակարգված և ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջի՝ tvradio.am, «Տեսադարան» պատուհանում հրապարակել է բացատրական տեսանյութեր: Տեսանյութերից յուրաքանչյուրում մանրամասն ներկայացված են, թե ինչ է պետք անել հանրային տրանսպորտից օգտվելու համար, ինչպես է […]

̰
Արդյո՞ք արտակարգ դրության ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ տալ պարապուրդում գտնվող աշխատողին

14:35 24.03.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արտակարգ դրության պայմաններում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում: Նա նաև պատասխանել է այն հարցին՝ թե արդյոք նման իրավիճակում գործատուն պարտավոր է աշխատավարձ տալ պարապուրդում գտնվող աշխատողին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին

14:27 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ: Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին: Դեսպանը ներկայացրել է  Չինաստանում  ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի կողմից […]

̰
Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

14:18 24.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]

̰
7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն. տեղի է ունեցել պարետատան նիստը

14:15 24.03.2020

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային […]

̰
Աբխազիայի նորընտիր նախագահը վարչապետ է նշանակում նախկին նախագահին

14:10 24.03.2020

Աբխազիայում կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով երկրի նախագահ ընտրված Ասլան Բժանիան հայտարարել է, որ իր իշխանական թիմում վարչապետ է նշանակելու Ալեքսանդր Անկվաբին, որը նախկինում եղել է Աբխազիայի նախագահը։ Նորընտիր նախագահն այս մասին հայտարարել է իր ընտրության մասին իմանալուց անմիջապես հետո։ Նա հայտարարել է, որ այլ պաշտոնյաների թեկնածություններն այս պահին դեռ որոշված չեն։ Ավելին, նա մտադիր է […]

̰
Գյումրեցի 13 տարեկան երեխան հիվանդանոցից չի ուզում գնալ․ պատգամավոր

14:01 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։ «Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է… Հիվանդանոցից չի ուզում գնալ… Կապը կշարունակենք պահպանել…»։ https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2921261411287861?__cft__[0]=AZXN9Bub4P4-biZyM4g9uQag4Be2TUt-4kwY-b3vhPmAK8sO451qS1U-9lQcb283huCYvlzVQMqjCunb__Uq20hOvoxCoQvLi4CKhrUqEHGnrBxGxSGmU5pM_XZel1Hz3hc&__tn__=%2CO%2CP-R

̰
Համայնքը նվիրատվություն ընդունելու համար պետք է ստանա ավագանու հավանությունը․ Անի Սամսոնյան

13:56 24.03.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նա հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր օրենքում հետևյալ լրացումն արվեր՝ «համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է,  իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է  նվազագույն աշխատավարձի […]

̰
Նոր կորոնավիրուսը շրջանցելն ամենևին էլ բարդ գործ չէ

13:44 24.03.2020

Խուճապի մատնվել պետք չէ, ախտահանիչների պակաս Հայաստանում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին ասել է ախտահանող նյութեր ներմուծող ընկերություններից մեկի ղեկավարը: Ընկերությունում նաև որոշ մանրամասներ են հայտնել, որոնք վկայում են այն մասին, որ կորոնավիրուսից հեռու մնալն ամենևին էլ բարդ գործ չէ: Պետք է պարզապես իմանալ և կիրառել: Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: […]

̰
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում իրավիճակի մասին․ Արցախի ՊԲ

13:12 24.03.2020

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ Արցախի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: «Ուստի կոչ ենք […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ է առաջարկում

13:00 24.03.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արտակարգ դրության պայմաններում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում: Նախագծում տեղ են գտել նաև հեռավար աշխատանքին ու նաև վարձատրությանը վերաբերող կարգավորումներ: Մանրամասները՝  տեսանյութում:  

̰
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել սանիտարային արտակարգ ռեժիմը

12:56 24.03.2020

Ֆրանսիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել երկամսյա սանիտարային արտակարգ ռեժիմը: Այդ մասին հայտնում է France Info-ն: Նշվում է, որ այժմ կառավարությունն իրավունք ունի առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու սահմանափակել հանրային ազատությունները:

̰
Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել

12:52 24.03.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարահային հրադադարի կոչ է արել, որ աշխարհը կարողանա կենտրոնանալ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի վրա: «Ժամանակն է դադարեցնել զինված կոնֆլիկտները և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ առավել խոցելի են կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող մարդիկ և տեղահանվածները, որոնք էլ առավել թանկ գին են վճարում: […]

̰
BACK_TO_TOP