19:14 07.01.2020
«Հարեմ» ասելիս շատերը պատկերացնում են շքեղ պալատ և բազմաթիվ գեղեցկուհիներ: Ցավոք, հարեմի մասին սերիալային պատկերները ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Առաջին հերթին, հարեմի կանանց արգելվում էր բաց հագուստ կրել, ավելին, նրանց հագուստը նման էր տղամարդու հագուստի:
Կանանց մազերը ծածկվում էին գլխաշորով, իսկ դեմքը՝ քողով: Հարեմի տարածքում կանանց թույլ էր տրվում հանել գլխաշորն ու քողը, սակայն մազերը միշտ հավաքված էին: Հարեմի տարածքից դուրս կանանց դեմքն ու մազերը միշտ ծածկված էին:
Հարեմի հետ կապված բոլոր պատկերները, որոնցում պարող կիսամերկ գեղեցկուհիներ են, նկարիչների երևակայության արդյունքն են: «Հարեմ»-ը նշանակում է «արգելված», պալատի այդ հատվածում ապրում էին սուլթանի կանայք, երեխաները, ընտանիքն ու հարեմի կանայք: Այստեղ օտար մարդկանց մուտքն արգելված էր, իսկ եթե որևէ տղամարդ ինչ-որ պատճառով հայտնվում էր հարեմի տարածքում կամ տեսնում էր կանանցից որևէ մեկի դեմքը, անմիջապես մահապատժի էր դատապարտվում:
Վերջին փաստը. հարեմում ամենևին էլ բոլորը գեղեցկուհիներ չէին: Այդ ժամանակ գեղեցկության ընկալումները բավական տարօրինակ էին: Հարեմի կանանց մեծ մասը փարթամ մարմնամասերով էր, չէ՞ որ այստեղ ապրող յուրաքանչյուր կնոջ գլխավոր խնդիրն էր սուլթանի համար ժառանգ լույս աշխարհ բերելը: Ճաշի սեղանի մոտ ուշադրություն էր դարձվում, թե կինը որքան է ուտում՝ շա՞տ, թե՞ քիչ, ըստ այդմ էլ որոշվում էր նրա ճակատագիրը: Լավ ախորժակը միշտ առողջության նշան էր:
Հարեմի կանայք հատուկ ուշադրություն էին դարձնում դեմքի մաշկի խնամքին: Նրանք ամենատարբեր կրեմներ էին օգտագործում: Երկար տարիներ արևելյան երկրներում նորաձև էր միահյուսված՝ մեկ ամբողջական ունքը: Այդուհանդերձ, երբ հարեմի կանանց մեջ հայտնվեցին սլավոնուհիներ և Երկրի եվրոպական հատվածի կանայք, թրքուհիները նկատեցին, որ սուլթանն առավել մեծ ուշադրություն է դարձնում նրանց, վերջիններիս առավել գրավիչ է համարում: Դրանից հետո արդեն հարեմի կանայք սկսեցին մաշկը սպիտակեցնել, մազերը բաց գույների ներկել, նաև հինայի միջոցով պեպեններ նկարել դեմքի վրա:
10:00 29.07.2025
Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարինԿորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...
09:55 29.07.2025
Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումովՀուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...
09:50 29.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։ ...
09:40 29.07.2025
Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը ՃապոնիաՈւկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...
09:30 29.07.2025
Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջԹաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...
09:25 29.07.2025
Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառովՆիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...