ԱՄՆ ԶՈւ-ն սպանել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ ԶՈւ-ն սպանել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

10:00 03.01.2020

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Բաղդադում օպերացիա են անցկացրել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Էլ-Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի դեմ, ինչ արդյունքում նա սպանվել է։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Պենտագոնում հայտարարել են, որ վճռական պաշտպանական գործողություններն անցկացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ՝ արտերկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ գործողությունը կատարվել է՝ Իրանի կողմից հետագա հարձակումները կանխելու նպատակով։ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանել իր շահերը տարածաշրջանում՝ դրա համար ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ գործողությունները։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի և նրա դաշնակիցների դեմ ձեռնարկված պաշտպանական գոծողությունները համապատասխանում են հստակ նախազգուշացումներին, որոնք նրանք ստացել են»,-իր թվիթերյան էջում գրել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP