17:50 25.12.2019
Այսօր կայացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը, որի ընթացքում նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցել է նախագահի ուղերձը՝ ուղղված իր աջակիցներին: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի կայքը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ բարեկամներ
Ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը:
Ուզում եմ նախ և առաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Դուք և ձեր նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը, իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ։
Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացիր» կոչը։ Եթե 3 տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին։ Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։
Ուզում եմ այսօր, օգտվելով առիթից, իմ երախտագիտությունը հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի «հարյուրի հայտարարությունը»։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկրկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք. բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ՝ հանուն Հայաստանի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր մենք կապրենք առանց կեղծիքի ու ստի, անամոթ պոպուլիզմի, կապրենք արժանապատիվ կյանքով։ Կզարգանանք՝ չզիջելով մեր ամենամեծ ու նշանակալի ազգային նվաճումը՝ մեր Հաղթանակը։
Սիրելի բարեկամներ
Վստահ եմ, որ նորաստեղծ Ազատության հանձնախումբը կարող է դառնալ այն կառույցը, որը կմիավորի ոչ թե մեկ մարդու ազատության համար պայքարող մարդկանց, այլ բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապահով ու բարեկեցիկ ապագան։
Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, և ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում։ Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...