11:56 20.12.2019
Արարատի մարզպետն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն ծրագրերին, որոնք իրականացվել են «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ներկայացված ծրագրերին։ Դրանցից երեքը, ըստ մարզպետի, խոշոր են։ Դրանք արդեն ընթացքում են, և որքան ավելի շարունակվի աշխատանքը, այնքան կմեծանա աշխատողների թիվը։
11:42 20.12.2019
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով իր խոսքում մի շարք շեշտադրումներ է արել․ «Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին ու այդ շահերի սպասարկմանը, երբեք չպիտի ճնշվի […]
11:42 20.12.2019
«Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցը մեծ քանակությամբ թմրամիջոց է փորձել ներս մտցնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քրեակատրողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Նա հայտնեց նաև, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ ԱԱԾ-ի հետ համատեղ անվտանգության բաժնի աշխատակիցը հոգեմետ դեղահաբեր են փորձել մտցնել ու տեղում բռնվել է։ Ընդհանուր առմամբ, նա տեղեկացրեց, […]
11:40 20.12.2019
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության մոտ տեղի ունեցած կրակոցներից: Իրավապահները պարզել են հրաձիգի ինքնությունը: Նա Մոսկվայի մարզի բնակիչ, 39-ամյա Եվգենի Մանյուրովն է: Նախկինում եղել է ձեռնեցեր, իսկ նրա ընկերությունը զբաղվել է կոմերցիոն ոլորտում խորհրդատվություններով, սակայն ընկերությունը 2015 -ին լուծարվել է: Նախնական տեղեկություններով՝ նա զբաղվել է հրաձգությամբ և նույնիսկ մրցանակային տեղեր զբաղեցրել […]
11:36 20.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Հայրապետյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Սամվել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հրամանագրում:
11:30 20.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը: Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան […]
11:28 20.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում» դուստր ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։ Վարույթը հարուցվել է՝ հիմք ընդունելով […]
10:57 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 03:08-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի […]
10:35 20.12.2019
Երևանի մետրոպոլիտենն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն […]
10:21 20.12.2019
Դեկտեմբերի 19-ին` ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, […]
08:46 20.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ․ «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:) Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն: Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի […]
23:52 19.12.2019
Հայաստանի ծննդատներից և մանկատներից ապօրինի որդեգրումների գործը նոր զարգացումներ է ստանում: Երեկ հատուկ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ևս 3 անձ է ձերբակալվել: Երեխաների ապօրինի որդեգրման մասին պատմությունը զանգավածային լրատվամիջոցներին հայտնի դարձավ նոյեմբերի 18 ին, երբ Քննչական կոմիտեն հարղորդագրություն տարածեց՝ ձերբակալվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած 1976 թվականին ծնված Երևանի մի բնակչուհի: […]
23:42 19.12.2019
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։ Այսօր հռոմեական ակումբը գնացքով մեկնել է Ֆլորենցիա։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնող ֆուտբոլիստների մեջ։ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
23:00 19.12.2019
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Երկու երկրների ղեկավարների […]
22:32 19.12.2019
Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում։ 16 տուրից հետո «Ռոման» 32 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան»՝ 17 միավորով 14-րդը։ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի […]
22:18 19.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ […]
21:29 19.12.2019
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հայտարարություն է տարածել: «ՖԱ «Արարատը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,- ասված է «Արարատի» տարածած հաղորդագրության մեջ: ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:
20:57 19.12.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ: «Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը […]
20:46 19.12.2019
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սառը զենքով ծանր վիրավորում է ստացել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա վիրավորում է ստացել գլխի և փորի շրջանում, կան նաև տեղեկություններ, որ Գամսախուրդիան վիրավորվել է կրծքի շրջանում: ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քիչ առաջ: Տուժածն արդեն տեղափոխվել է բուժհաստատություն: […]
20:27 19.12.2019
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի 3-րդ կետով: Քննիչը միջնորդություն է […]
19:00 19.12.2019
«The Economist» հեղինակավոր ամսագրի փորձագետները անվանել են «տարվա երկիր»-ը: Դրա համաձայն այն Ուզբեկստանն է: Փորձագետները նշել են, որ նախագահ Շավկաթ Միրզիեևի բարեփոխումները երկիրը «քիչ բռնակալ» են դարձրել: Մինչդեռ պետության նախկին ղեկավար Իսլամ Քարիմովի օրոք օգտագործվում էր ենթակա աշխատանք, իսկ ընդդիմությունը ենթարկվում էր կոշտ հետապնդումների: «Երեք տարի առաջ Ուզբեկստանը հինավուրց հետխորհրդային բռնապետություն էր՝ փակված հասարակությամբ, ծայրահեղ […]
18:42 19.12.2019
Եվրամիությունը ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2020թ. հունվարի 31-ին: Այս մասին հայտնում է Vz.ru-ն: «ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2020թ. հուլիսի 31-ը»,- ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ:
18:31 19.12.2019
Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում, որտեղ այսօր փլուզում է տեղի ունեցել, շարունակում են աշխատել փրկարարները: Երևանի փրկարարական վարչության Աջափնյակի բաժնի պետ Ահարոն Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նա խոսել է նաև փլուզման պատճառների ու տուժածների առողջական վիճակի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:22 19.12.2019
Լրագրողներից մեկը Պուտինին հարց է տվել Չեչնիայի տարածքով դեպի Վրաստան ավտոճանապարհ կառուցելու մասին:
18:10 19.12.2019
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ […]
18:09 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական […]
18:05 19.12.2019
Լորդերի պալատում Եղիսաբեթ 2-րդը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները:
18:02 19.12.2019
Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը այսօր քննել է զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահը և գեներալը պատասխանել են լրագրողների որոշ հարցերի։ Պաշտոնաթող զինվորականն ասել է, որ պատերազմի ժամանակ պատասխան գործողությունների հրահանգի ուշացում չի եղել։