17:50 19.12.2019
Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար այսօր` Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով: ԱԱԾ 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստում Նիկոլ Փաշինյանը շքանշանը հանձնել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին: 94-ամյա Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: Լեգենդար […]
17:44 19.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները: Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների […]
17:26 19.12.2019
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ԱԱԾ աշխատողին նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձել է համակարգի դերին ու կատարած աշխատանքին: Մասնավորապես խոսել է զինված ուժերում ակտիվ դերակատարման, զորակոչի կազմակերպման, զինծառայողների սոցապահովման գործընթացի մասին, ընդգծել. «ԱԱԾ-ն շարունակել է անխնա մերկացնել նրանց, ովքեր մեր բանակի թուլացման ուղղությամբ են գործել և փոշիացրել է նրանց ջանքերը»: Մարտիրոսյանը խոսել է նաև միջազգային ահաբեկչության […]
17:17 19.12.2019
Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում այսօր տեղի ունեցած փլուզման հետքերով դեպքի վայր է մեկնել SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Վերջիններիս թույլ չեն տվել ներս մտնել, քանի որ դա հատուկ պահպանվող տարածք է: Ներսում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, փլուզման պահին շենքում շատ մարդիկ են եղել, ստուգումներ են եղել, և շենքի […]
17:16 19.12.2019
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի […]
17:11 19.12.2019
«Արտաքին վտանգները, մասնավորապես թշնամաբար տրամադրված պետությունների քայքայիչ բնույթի միտումները չեն թուլացել, սակայն ԱԱԾ բոլոր մարմինների ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս նկրտումները չեզոքացվել են»,- այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառտման ժամանակ ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ իրենց համար հավասարապես կարևոր հարց է Արցախի Հանրապետության անվտանգությունը: «Միջազգային զարգացումները, Արցախի հակամարտության խաղաղ լուծման […]
17:05 19.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ հաշվի առնելով, որ նա արդեն երկու տասնամյակ է՝ իշխանության մեջ է, կարո՞ղ է փոխանցել ամենադրական ու ամենաբացասական տպավորությունները: ՌԴ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ կա՞ իշխանության փոխանցման բանաձև: «Դուք կարող էիք լինել թեկնածուներից մեկը»,- ասաց Պուտինը: Հարցին՝ արդյո՞ք իրեն համարում է պատմական անձ, ՌԴ նախագահն արձագանքեց, որ դրա […]
16:58 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում կարևոր նորություն է հայտնել ՊՊԾ արխիվից։ ««Վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- գրել է վարչապետը:
16:40 19.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ ժամանակը չէ՞ դեկտեմբերի 31-ը դարձնել ոչ աշխատանքային: «Այդ օրը, միևնույն է, երկրի կեսը չի աշխատում, մյուս կեսն էլ ձևացնում է, թե աշխատում է: Մեր կանայք և գուցե Ձեր ապագա կինը շնորհակալություն հայտնեն Ձեզ: Չէ՞ որ Դուք ասել եք, որ իբրև պարկեշտ մարդ՝ ինչ-որ մի օր […]
16:38 19.12.2019
Ավելի վաղ հայտնել էինք` դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
16:21 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ անվտանգությունը մեր երկրում համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունը ապահովող մի քանի կառույց ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն […]
16:12 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման […]
16:00 19.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր մեծ մամուլի ասուլիսում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի շուրջ ստեղծված վիճակը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պարտության հետևանքն է: «Ինչ վերաբերում է մինչև Թրամփի նախագահության ավարտը մեր երկխոսության երկարացմանը, դուք, իհարկե, կարծես արդեն իսկ բարձրացնում եք հարց, որ այն արդեն ավարտվում է: Ես այդ հարցում վստահ չեմ. […]
15:50 19.12.2019
Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհի հետ հատման կետում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մեկ ուղևոր է մահացել, ևս 14-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ շտապօգնության ծառայության՝ տուժած 7 քաղաքացի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է […]
15:47 19.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին ստորագրել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու […]
15:46 19.12.2019
ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվեց ՀՀ նախագահի կայքում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ […]
15:32 19.12.2019
Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ասված Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
15:14 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դստեր համար գնված ավտոմեքենայի թեմային։ Վարչապետը նշեց, որ գուցե մի փոքր շեղվել է իր գրաֆիկից, բայց ուզում է քաղաքացու առաջ լինել հաշվետու: Երեկվանից քննարկվում է, որ իր դստեր` Մարիամ Փաշինյանի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության մեքենա: Վարչապետը հարկ համարեց հարցին ֆունդամենտալ անդրադառնալ. «Առաջինը՝ «ՀՀ հատուկ […]
14:46 19.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով: Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ […]
14:45 19.12.2019
Ռուսաստանում արդեն պատրաստել և հավաքել են Հայաստանի զինված ուժերին մատակարարվելու համար նախատեսված Սու-30ՍՄ մարտական ինքնաթիռները։ Դրանք փորձարկումներ են անցնում Հայաստանի բանակին փոխանցվելուց առաջ։ https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/2821713794543686
14:30 19.12.2019
Այսօր գումարվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Ապրիլյան հանձնաժողով է եկել Հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:
14:22 19.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, և հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների […]
13:47 19.12.2019
«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր պատասխանել է իր նախկին ընկեր Ռուբեն Հայրապետյանի խոսքերին, որոնց համաձայն՝ Քոչարյանը բազմաթիվ ճամբարներ է փոխել։ «Ես որևէ թիմի անդամ չեմ եղել և չեմ փոխել։ Եթե աշխատել եմ պետական համակարգում, ես կրել եմ պետական պաշտոնյային վայել կեցվածք և սպասարկել եմ միայն պետական շահը»,- ասաց Քոչարյանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի […]
13:45 19.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաղդադին տվեցինք, անցանք: Ժամը 13։30 դրությամբ Բաղդադում +18, Իջևանում +20, Կապանում +18, Դիլիջանում +16 աստիճան է»:
13:42 19.12.2019
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Այն վարում է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սակայն ինչպես ցույց է տվել տարիների փորձը, ՌԴ նախագահը շատ հաճախ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում և ներկաներից ընտրում իրեն հարց տվողին: «Մենք ձեզ հետ տարեվերջին իրականացնում ենք կանոնավոր հանդիպում՝ հասկանալու, թե ինչպես է անցել և ավարտվել […]
13:38 19.12.2019
Հայաստանի կառավարությունն այսօր միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: Սաֆարյանը խոստացավ հանրության ձայնը հասցնել կառավարությանը և օգտակար լինել խորհուրդներով: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը տեղեկացրեց՝ նախնական զրույց ունեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց՝ հիմնական ուղղությունները, որ նախանշել են, օրենսդրական փոփոխություններն են, այդ թվում՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությունը, որը […]
13:18 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար: Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների […]
13:12 19.12.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 […]