Ինչպե՞ս է կատարվելու Պոլսո պատրիարքի ընտրության կարգը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Ինչպե՞ս է կատարվելու Պոլսո պատրիարքի ընտրության կարգը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

13:38 11.12.2019

Գում-Գափուի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի Ստամբուլի տարբեր շրջաններից հարյուրից ավելի պատվիրակներ են եկել վաղ առավոտից, Ստամբուլից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը:

Նրա խոսքերով՝ այս պահին ժողովի մասնակիցները նախ պետք է ընտրեն կրոնական ժողովի անդամների, այնուհետև փակ քվեարկությամբ պետք է ընտրեն նոր պատրիարքի:

Արեանը նշում է, որ Արամ Սրբազանի և Սահակ Սրբազանի համակիրների միջև վիճաբանություն և լարված իրավիճակ է եղել, որը հաջողվել է հարթել:

«Դեպքից անմիջապես հետո լրագրողներին առիթ տրվեց եկեղեցու ներս մուտք գործել. շարված են հատուկ սեղաններ, կա քվեատուփ և մեր ներս մտնելու պահին երկու սրբազանները միասնաբար մուտք գործեցին եկեղեցի և այնտեղ աղոթք կատարելով՝ շնորհակալություն հայտնեցին Աստծոն և պատվիրակներին այս պատմական օրվա համար: Կարճ աղոթքից հետո Սրբազանները միասնաբար հեռացան:

Այս պահին ես կանգնած եմ Պոլսո պատրիարքարանի գլխավոր մուտքի մոտ, որտեղ պատրիարքի ընտրությունից հետո չորս հոգի՝ երկու աշխարհական և երկու կրոնավոր, պետք է գան այստեղ, փոխանցեն ընտրության արդյունքները և նորընտիր պատրիարքի հետ գնան դեպի Մայր տաճար: Այնտեղ ևս փոքր արարողություն պետք է տեղի ունենա. նորընտիր պատրիարքը իր առաջին խոսքը պետք է հնչեցնի՝ ուղղելով ժողովականներին, և նույն պահին Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիների մեջ պետք է ղողանջեն զանգերն՝ ի ավետում նոր պատրիարքի ընտրության: Պատրիարքի գահի վրա գցված սև շղարշը պետք է հանվի, և նոր պարիարքը արդեն իսկ պետք է ստանձնի իր պաշտոնը և հետմիջօրեի ժամերին պետք է հանդիպի համայնքի անդամների հետ և այնտեղ էլ իր պատգամն ուղղի: Այս արարողակարգը դարեր ի վեր պահպանված է»,- նշեց Սագօ Արեանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

BACK_TO_TOP