ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակ առաջարկելու նախագիծն ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակ առաջարկելու նախագիծն ընդունվեց

10:52 11.12.2019

Սահմանադրական դատարանի դատավորները կկարողանան իրենց կամքով գնալ թոշակի մինչև պաշտոնավարման ավարտը։ Դրա դիմաց նրանք տարիներ շարունակ կստանան իրենց աշխատավարձի չափ կենսաթոշակ, և դա կտևի այնքան, որքան կտևեր նրանց պաշտոնավարումը։

Այս մասին նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ չնայած ընդդիմադիր խմբակցությունների դիմադրությանը։ Երեկ այս նախագիծն ընդունվել էր 83 կողմ, 33 դեմ ձայներով։ Այսօր ձայները բաշխվեցին այսպես․

  • Կողմ – 82 ձայն (այդ թվում՝ 7 կողմ ձայներ՝ նամակներով),
  • Դեմ – 34 ձայն։

Նախագիծն ընդունվեց՝ չնայած, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։

ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, ի տարբերություն իշխանական «Իմ քայլը» խմբակցության, պնդում են, որ Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ չկա։ Իսկ այս նախագիծը, ըստ այդ խմբակցությունների, պարգևատրում է այն պաշտոնյաներին, որոնց հենց իշխանական խմբակցությունը մեղսագրում է տարբեր հանցանքներ։

Նրանք նաև պնդում են, որ իշխանական թիմը փորձում է ձերբազատվել ՍԴ այն անդամներից, որոնք իրենց «դուր չեն գալիս» (Նաիրա Զոհրաբյանի խոսքերն են)։

«Իմ քայլը» խմբակցությունը, դրան հակառակ, պաշտպանում է կառավարության՝ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարության մշակած նախագիծը։ Խմբակցության ղեկավարն այսօր էլ ասաց, որ սրանով իրենք հնարավորություն են ստեղծում ՍԴ ճգնաժամի հաղթահարման համար։

Իշխանական այլ պատգամավորներ երեկ պնդել են, որ սա ոչ թե անձերի դեմ է ուղղված, այլ միտված է կառույցի առողջացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

BACK_TO_TOP