Legatum վերլուծական ինստիտուտի զեկույցում ո՞ր երկրներն են հատուկ առանձնացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC

Legatum վերլուծական ինստիտուտի զեկույցում ո՞ր երկրներն են հատուկ առանձնացվել

19:59 27.11.2019

Արդեն հայտնի է՝ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի: Իսկ որո՞նք են լավ ու վատ իմաստով  հատուկ առանձնացված երկրները զեկույցում.

Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում Վրաստանն իր դիրքերն առավել բարելավված երկիրն է: 2009 թվականից ի վեր այդ երկիրն իր դիրքերը բարելավել է 11 աստիճանով: Դա հիմնականում  տնտեսության ամրապնդման, ահաբեկչական և բռնության հետևանքով հանցագործությունների կրճատման արդյունք է:

80-րդ տեղը զբաղեցրած Էկվադորի բարգավաճման ինդեքսը ամենամեծն է Լատինական Ամերիկայի կամ Կարիբյան որևէ այլ երկրի համեմատությամբ: Բարգավաճման հիմքում ապահովության և անվտանգության մակարդակի բարձրացումն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 40 աստիճանով: Նպաստող հանգամանք է եղել նաև այն իրողությունը, որ սպանությունների ցուցանիշը կրճատվել է երկու երրորդով:

Տոգոն երկրորդն է աշխարհի՝ զարգացում ապրած երկրների շարքում: Այդ երկրում վերջին տասնամյակում զգալիորեն բարելավվել են կենսապայմանները: Խոսքը 17 աստիճանով բարելավման մասին է: Հիմքում սննդամթերքի պակաս ունեցող մարդկանց թվի կրճատումն է:

Բարգավաճման ինդեքս վարկանիշում 157-րդ տեղը զբաղեցրած Սիրիան 2009 թվականից գրանցել է ամենամեծ անկումը՝ բոլոր երկրների մակարդակում: Դա հիմնականում պայմանավորված է անվտանգության և սոցիալական կապիտալի ապահովության պայմանների վատթարացմամբ: Այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ամենաթույլը՝ թույլերի մեջ:

Հարավային Սուդանը 2019 թվականին բարգավաճման ինդեքսի ամենացածր ցուցանիշն ունեցողն է: Բարգավաճումը ցածր է թե՛ ապահովության ու անվտանգության, թե՛ առողջապահության ու կրթության ոլորտներում:

Բարգավաճման ինդեքսում 71-րդ հորիզոնականը զբաղեցրած Սաուդյան Արաբիան ունեցել է ամենաբարձր աճը Արաբական պետությունների լիգայում՝ տասը տարվա ընթացքում բարձրանալով 14 աստիճանով: Նկատվել է ներգաղթյալների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականություն: Չնայած այս բարելավմանը՝ անհատական ազատության հարցում Սաուդյան Արաբիան դեռ 10-րդ հորիզոնականում է:

Բարգավաճման վարկանիշում 124-րդ տեղը զբաղեցրած Մյանման ունեցել է ամենամեծ աճը նախորդող տասը տարվա ընթացքում: Դա պայմանավորված է տնտեսության հզորացմամբ ու անձնական ազատությունների բարելավմամբ: Ամեն դեպքում, ռազմական որոշակի խմբերի դեմ գործողությունները զանգվածային միգրացիայի են հանգեցնում:

Բարգավաճման ինդեքսը գլխավորող երկրների ցանկը 2019 թվականին գլխավորում է Դանիան: Վերջին 10 տարվա ընթացքում այն լավագույն պայմաններն է ունեցել բոլոր չափանիշներով: Դանիան լավագույնն է նաև կենսապայմանների առումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

23:59 10.08.2025

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

23:13 10.08.2025

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

BACK_TO_TOP