23:22 27.11.2019
Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հիմքը թերևս պետք է առավել խորքում փնտրել: Հետպատերազմյան Լիբանանի կյանքում բեկումնային եղավ 2005թ. երկրի այդ ժամանակ արդեն նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը: Դա տեղի ունեցավ ականապատված մեքենայի պայթյունով: Այն, որ դա պատահական չէր, ոչ ոք չէր կասկածում:
Սիրիայի ազդեցությունը Լիբանանում նվազեցնել ցանկացող հանրահայտ գործչի սպանությունը երկրում սկիզբ դրեց հակասիրիական խոշոր շարժման՝ պահանջելով Լիբանանից դուրս բերել սիրիական զորքը:
Սա թերևս առիթն էր, խոշոր մի գործընթացի, որում Արևմուտքի ներգրավվածությունը կար: Հակասիրիական հենքի վրա սկսված բազմահազարանոց շարժումը ստացավ Մայրիների հեղափոխություն անվանումը: Այսպես կոչվեց նկատի առնելով գունավոր հեղափոխությունների համատեքստն ու լիբանանյան դրոշի վրա պատկերված մայրի ծառը:
Արդյունքը եղավ այն, որ 2005-ի ապրիլին Լիբանանից հեռացավ սիրիական վերջին զորամիավորումը 30 տարվա ներկայությունից հետո: Ապա նաև հեղափոխական գործընթացներից հետո Ռաֆիկ ալ Հարիրիի որդին՝ Սաադ ալ Հարիրին դարձավ նրա ղեկավարած «Հանուն ապագայի ընդդիմադիր շարժման» ղեկավարը և ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հետագայում ստանձնելով վարչապետի պաշտոնը:
Ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա հայ համայնքի վրա և ինչպե՞ս են ընթանում գործընթացները: Թեմայի շուրջ «Շանթ» ՀԸ հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը զրուցել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանի և Լիբանանում գործող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...