TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Ասում են՝ թուրքերը թույլ չեն տալիս հայերին վերադառնալ իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներ

14:12 31.10.2019

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ սիրիական Թել Աբյադից 15 հայ ընտանիքներ էին հեռացել, վերադառնո՞ւմ են նրանք թուրք-սիրիական համաձայնությունից հետո: Սինանյանը նշեց՝ ըստ վերջին տվյալների՝ թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ: «Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, […]

̰
Թուրք գործիչը, ի պատասխան ցեղասպանության բանաձևի ընդունմանը, «սպառնացել է» Թալեաթ անվանակոչել թուրք աղջիկներին

14:03 31.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «İyi» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար, և եթե Թուրքիայի նախագահ […]

̰
Վիճաբանություն Ազգային ժողովում. սևազգեստ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչի վրա

14:02 31.10.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Նրանք, հիշեցնենք, պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները: Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի հետևանքով խառնաշփոթ ու վիճաբանություն սկսվեց: Քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն […]

̰
Երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել․ քննություն է տարվում՝ պարզելու երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հանգամանքները

13:50 31.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել […]

̰
Տրդատ Սարգսյանի հետ իմ գործնական աշխատանքի հարաբերությունները խոչընդոտ չեն. Վայոց ձորի նորանշանակ մարզպետ

13:20 31.10.2019

«Շուտով կներկայացնեմ դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իմ արտոնագիրը կասեցվի»,- հոկտեմբերի 31-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզի խնդիրներին ծանոթ է և որ առաջիկայում հանդիպում կունենա նաև նախկին մարզպետի հետ՝ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով: Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք իր նախկին գործունեությունը չի կաշկանդի […]

̰
Մասնավոր հեռուստաընկերություններին կտրվի նոր մուլտիպլեքս. Տիգրան Հակոբյան

13:16 31.10.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ մամուլում շրջանառվող քննարկումը, թե ԱԺ պետք է ներկայացվի օրենքի նախագիծ, որով մասնավոր մուլտիպլեքսի իրավունքը տրվելու է Հանրային հեռուստատեսությանը, և նա է որոշելու՝ ինչպես դա տնօրինել և ինչ հնարավորություններ տալ մասնավոր հեռուստաընկերություններին, դեռևս սաղմնային վիճակում է: Տիգրան Հակոբյանն ասել է, որ նախագիծը […]

̰
Բ․Շերմանը և Ֆ․Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի ԱԳ նախարարին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի կրկնօրինակը

13:15 31.10.2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական […]

̰
«Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»․ թուրք երգչուհին` հայ մոդելի մասին

13:07 31.10.2019

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և, ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն […]

̰
Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

12:56 31.10.2019

Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկով Արարատ Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ Նոր մարզպետը ներկայացավ, հայտնեց, որ Եղեգնաձորից է ու շնորհակալություն հայտնեց նշանակման համար։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան […]

̰
Տգիտության քարոզով զբաղվողներին պետական կառավարման համակարգից արմատախիլ անել ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից. Փաշինյան

12:38 31.10.2019

Գիշերօթիկների ու մանկատների լուծարման վերաբերյալ քաղաքականությունը պետք է լինի հստակ. այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը: «Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տանել-մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան […]

̰
«Հայաստան-սփյուռք» չարաբաստիկ անունը միգուցե փոխվի, բայց համաժողովը կմնա. Զարեհ Սինանյան

12:30 31.10.2019

Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը 2020թ. նախատեսում է երեք համաժողով անցկացնել: Արդյո՞ք նախկին փորձը բավարար չէր հասկանալու համար, որ դրանք անարդյունավետ են լինում, ո՞րն է շարունակելու նպատակը, հարցին ԱԺ-ում Զարեհ Սինանյանը պատասխանել է. «3 համաժողովներ են անցկացնելու, հիմնականում անարդյունավետ են եղել, ըստ իս, որովհետև իրենց առջև դրված նպատակները արդյունք ապահովելը չի եղել, եղել են ֆորմալ, եղել […]

̰
Ուսուցիչների աշխատավարձը կրկին կբարձրանա. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել

12:25 31.10.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է: Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108 000 դրամ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակական լինի»,- գրել է նա:

̰
Այսօր նորից մեծ աղմուկ կլինի. Փաշինյանը` գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին

12:20 31.10.2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ, մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ» հաստատությունը, «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ» հաստատությունը, Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», Վանաձորի մանկատունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]

̰
Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են․ Փաշինյանը՝ Պապիկյանին

12:19 31.10.2019

«Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան», – կառավարության ղեկավարն այսօրվա նիստի ժամանակ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին։ Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքերով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս նախարարն ասաց, որ այս պահին 295 կիլոմետրի […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին

12:16 31.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը, 2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը […]

̰
Փորձում եմ խնայել միջոցները` հա´մ հանդիպում եմ մարդկանց հետ, հա´մ իմ քարտուղարությունն եմ անում, հա´մ կազմում եմ զեկուցումները. Զ. Սինանյան

12:14 31.10.2019

ԱԺ-ի համատեղ նիստերում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր օրակարգում են կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի ոլորտների, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջետային հատկացումների հարցերը: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց, որ իրենց բյուջեն կազմում է 775 մլն դրամ, որից մոտ 125 մլն-ը գործուղումների ծախսերն են: ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար […]

̰
Կառավարությունը 1 մլն դոլար ուղղեց մարզային համայնքների ծրագրերի իրականացմանը

12:08 31.10.2019

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հերթական փունջը հաստատեց և փոխանցեց կառավարության համաֆինանսավորումը՝ մոտ 480 միլիոն դրամ (ավելին է, քան 1 մլն դոլարը)։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարն ուղղվելու է 34 համայնքների ներկայացրած 49 ծրագրերի իրականացմանը․ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հրահանգեց լրատվամիջոցների հետ աշխատել, որպեսզի կատարված աշխատանքների […]

̰
Կենդանաբանական այգում շները կենգուրուների են հոշոտել

11:57 31.10.2019

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների: «Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից: Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) […]

̰
Ադրբեջանցիները Վաշինգտոնում Արցախի դեմ ակցիա են արել

11:56 31.10.2019

Ադրբեջանցիների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի առջև: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բողոքի ակցիան անցկացվել է Արցախի ԱԳ նախարարության պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Ակցիայի մասնակիցները պաստառներ են ունեցել՝ վրան հետևյալ գրառումներով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Վերջ օկուպացիային»: Ցուցարարները պնդել են, որ շուտով կվերադարձնեն Ղարաբաղը, և դա Հայաստանի համար «անակնկալ» կդառնա: Արցախի ԱԳՆ պատվիրակության աշխատանքային […]

̰

11:48 31.10.2019

ՀՀ վարչապետը մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստը սկսեց ԱՄՆ կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համար շնորհակալություն հայտնելով: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերը ասել սփյուռքում և տվյալ դեպքում ԱՄՆ-ում […]

̰
Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման ձևը կփոխվի

11:35 31.10.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ որոշման նախագծով առաջարկում են փոխել դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռ 2001 թվականին։ Գործող կարգով՝ ֆինանսավորումը տրվում է՝ ըստ աշակերտների թվի։ Սա, ըստ Հարությունյանի, արվել է դպրոցների միջև մրցակցություն հրահրելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Հենց այդ […]

̰
Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

11:30 31.10.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առանց զեկուցման ընդունված որոշումներից մեկով Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվեց Սարհատ Պետրոսյանը, որը շուրջ երկու շաբաթ առաջ ինքնակամ ազատման դիմում էր գրել։ Ազատման դիմումի վերաբերյալ Պետրոսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում և որպես պատճառ մի քանի կետեր էր նշել, որոնց թվում էր նաև հետևյալը․ « … այլևս չեմ կարող հանդուրժել […]

̰
Արսեն Բաբայանի մերձավոր ազգականների հետ տեսակցության արգելքը հանվել է. ՀՔԾ

11:13 31.10.2019

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մերձավոր ազգականների մասով տեսակցության արգելքը հանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև հայտնեց, որ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ արդեն տեսակցություն է թույլատրվել երեխաների հետ:

̰
Քարդաշյանը Գառնիից լուսանկար է հրապարակել

10:46 31.10.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Գառնիում արված լուսանկար, որից կից գրել է․ «Երեկ հայ ժողովուրդն այնքան մեծ հաղթանակ գրանցեց, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իմ ու երեխաներիս այս լուսանկարն արվել է այս ամիս՝ Հայաստանում, Ջեքի Նիքերսոնի կողմից»։ https://www.instagram.com/p/B4QNbTZlfnG/?utm_source=ig_web_button_share_sheet

̰
Սիրիայի հյուսիսում բախումները շարունակվում են. բնակիչները հեռանում են տներից

10:36 31.10.2019

Բնակիչների խոսքով` բախումները բնակավայրին շատ մոտ են եղել, հարվածները հասել են դպրոցի շենքին:

̰
Պակիստանում գնացքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն 65 զոհ

10:25 31.10.2019

Ուղևորներից շատերը մահացել են՝ ցատկելով գնացքից:

̰
Թափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

10:17 31.10.2019

2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում): Մարզի դատախազի հանձնարարությամբ […]

̰
Այսօր նշվում է Հելոուինը

09:57 31.10.2019

Ամեն տարի՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են Հելոուինը: Տոնը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջանում, դրա հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են: Հելոուինն ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն այն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում: 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի արդյունքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ […]

̰
Հրդեհը լուրջ վնաս է հասցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված ճապոնական ամրոցին

08:53 31.10.2019

Ճապոնիայի Օկինավա պրֆեկտուրայի Նահա քաղաքում գտնվող Սյուրի ամրոցում, որը հանդսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ամբողջովին այրվել է ամրոցի գլխավոր սրահն ու համալիրի շինություններից մեկը՝ ընդհանուր առմամբ 4200 քմ։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցել է 30 հրշեջ բրիգադ։ Սյուրի ամրոցը կառուցվել է մոտ 500 […]

̰
ԻՊ առաջնորդը թաքվել է Թուրքիայի սահմանին մոտ․ Պենտագոնը մանրամասներ է հայտնել օպերացիայից

08:40 31.10.2019

Պենտագոնը մանրամասներ է հայտնել Սիրիայում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայից։ Ինչպես ավելի հայտնել էինք,  Պենտագոնը ցուցադրել է ԻՊ պարագլխի տան գրոհի տեսանյութը։ Հատուկ ջոկատայինները գրոհայիններին առաջարկել են հանձնվել, անհամաձայնությունը հանգեցրել է այն բանին, որ նրանցից 5-ը սպանվել են։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարը պայթեցրել է իրեն՝ 2 երեխաների հետ։ Օպերացիայի վերաբերյալ մանրամասները մամուլի ասուլիսի ժամանակ […]

̰
BACK_TO_TOP