09:21 01.11.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ՝ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ երախտագիտության ակցիա է անցկացվել Թբիլիսիում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ:
Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն և անգլերեն) շնորհակալական խոսքեր են ուղղել ԱՄՆ-ին, այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձևին։
«Շնորհակալ ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր կողմ են արդարությանը, ազատությանը: Կողմ են,որ հանցագործը հատուցի ու պատժվի: Կեցցե՛ Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- ելույթում ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։
«Հանձին Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ողջ ժողովրդին: Մենք խորը համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջակետին է հասնելու: Ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի և բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից: Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ: Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որևէ երկրում չկրկնվի»,- իր խոսքում նշել է Տեր Տաթև քահանա Մարուքյանը։
Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով և հայրենասիրական երգերով։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած բանաձևն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայներով:
Փաստաթուղթը, որը պարտադրող ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:
19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերինԹաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...