TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

«Իսլամական պետություն»-ը հաստատեց` ալ-Բաղդադին մահացած է

20:17 31.10.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է, որ իրենց ղեկավարը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին մահացած է: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Ավելին` խմբավորման անդամներն արդեն հայտարարել են ալ-Բաղդադիին փոխարինողի անունը: Ահաբեկչական խմբավորման նոր ղեկավարն է Աբի Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ալ-Բաղդադին սպանվել է հոկտեմբերի 27-ին՝ սիրիական Իդլիբ […]

̰
Էմոցիոնալ հայտարարությունները, որ հնչում են երկու կողմերից, աշխատանքին չեն օգնում․ Լավրովը՝ ԼՂ բանակցությունների մասին

18:37 31.10.2019

Ռուսաստանի վարչապետ Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել է, որ հումանիտար հարցերը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրել է ուղղությունները, որոնցով սպասվում էր աշխատանքը․ պահվող անձանց փոխանակում, մահացածների դիերի փոխանակում, լրագրողների փոխայցեր։ Այս ամենը, ըստ Լավրովի, թույլ կտար հանել լարվածությունը և պայմաններ […]

̰
Այցելեցինք Վերին Լարս՝ տեղում ծանոթանալու մեքենաների կուտակումների խնդրին. Արմեն Փամբուխչյան

18:24 31.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Լարսում մեքենաների կուտակումների խնդրի վերաբերյալ: «ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս, տեղում ծանոթանալու հսկիչ-անցակետի արդեն իսկ հայտնի մեքենաների կուտակումների խնդրին և գտնելու կարգավորման ուղիներ։ Առկա հարցերը և խնդիրները […]

̰
Արցախում տանկային զորամասի մարտական կրակով զորավարժություն է անցկացվել

18:20 31.10.2019

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն։ Զորավարժությունն անցկացվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

18:15 31.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի վերաբերյալ:

̰
Ոստիկանները բացահայտել են Վանաձորի նախկին ղեկավարի ապօրինությունները

18:13 31.10.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին […]

̰
Որ ցանկապատ լիներ, շները կենգուրուներին չէին հոշոտի. արտակարգ դեպք Կենդանաբանական այգում

18:10 31.10.2019

Այսօր վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում: Թափառող շների ոհմակը հարձակվել է 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Կենգուրուները սատկել են: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում՝ պարզելու մանրամասները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:08 31.10.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշվեց, որ գործն ուղարկվել է դատախազություն։

̰
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն

18:03 31.10.2019

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ: «Եզրակացությունից շատ բան է կախված՝ […]

̰
«Ծխախոտային բոլոլայի» վարորդը խիստ նկատողություն կստանա և կտուգանվի

17:54 31.10.2019

Երեկ ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ էր հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը: Այսօրվա գրառման մեջ Խաչատրյանը հայտնել է, որ «Երևանտրանսից» արձագանքել են կատարվածին. «Թարմացում․ Նոր «Երևանտրանսից» զանգեցին, ասացին, որ վարորդին խիստ նկատողություն են անելու ու […]

̰
Իմ օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու. նախարարը` Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի մասին

17:46 31.10.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, որ նախարարի ժամանակ են տրամադրվել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար նախատեսված դրամական միջոցները: «Դա էական չէ, թե որ նախարարի օրոք է եղել, այո´, այս իշխանության օրոք է եղել: Նախկիններին թողնես, ամեն ինչն էլ կքննադատեն: Ես ասել եմ, որ դա իմ օրոք չի եղել, […]

̰
Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ի հետ համատեղ պատժամիջոցներ կկիրառեն Իրանի դեմ

17:29 31.10.2019

Պարսից ծոցի 6 արաբական պետություններ հայտարարել են, որ միանալու են Միացյալ Նահանգների մշակած պատժամիջոցներին, որոնք ուղղված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։ Սա մի կառույց է, որ գործում է Իրանի բանակին զուգահեռ և ռազմական խնդիրներ է լուծում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ իրենք արդեն […]

̰
Հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը․ զորավարժություն ԶՈՒ-ում

17:20 31.10.2019

Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ հրետանային ստորաբաժանումների անձնակազմի […]

̰
Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան

17:18 31.10.2019

Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերադարձել է Հայաստան: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Նա նշեց, որ Սեյրան Օհանյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 26-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա։

̰
Թուրքիան խոստանում է ավելի մեծ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար

17:00 31.10.2019

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր մեկնաբանել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի իրենց յուրովի պատկերացումները։ Թեև Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և հենց այդ խմբի համանախագահներին է տրված միակ և բացառիկ միջնորդական մանդատը, սակայն Մևլյութ Չավուշօղլուն այլ հիմքեր է ներկայացրել կարգավորման համար։ Մասնավորապես, նա կրկնել է ադրբեջանական կողմի նախընտրած տեսակետը։ Խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ու […]

̰
Ադրբեջանցիները վրդովված են Ղրիմում «Արցախ» համույթի համերգից

16:51 31.10.2019

Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական ​​համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում: Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»: «Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: […]

̰
Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործ չի հարուցվել. ոստիկանությունը հերքում է

16:47 31.10.2019

Ավելի վաղ հյատնել էինք` փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ, և մեզ հայտնեցին, որ այս […]

̰
Դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է պատահել Լիբանանում առաջիկա օրերին. Հակոբ Բագրատունի

16:40 31.10.2019

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը նոր իրավիճակ է ստեղծել, իսկ Լիբանանի մեջ կազմվող կառավարությունները արագ չեն ձևավորվում: «Ներկա պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է պատահել Լիբանանում առաջիկա ժամերին և օրերին կամ ինչ դա կարող է բերել […]

̰
Էգ կենգուրուներ պիտի բերվեին, դրա համար ազատավանդակ էին վերակառուցել. Կենդանաբանական այգու աշխատակից

16:30 31.10.2019

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է այս գիշեր գրանցված դեպքին: Հիշեցնենք, շները հոշոտել էին կենդանաբանական այգու երեք կենգուրուներին: Նա պատմել է՝ բանակցություններն ավարտել էին, արդեն էգ կենգուրուներ պիտի բերեին, այդ նպատակով ազատավանդակ էին վերակառուցել: «Եթե չենք ուզում ամեն վանդակը դարձնենք վագրի վանդակ, որ ոչ մի շուն կամ […]

̰
Խնդրո´ւմ եմ, սենսացիաներ չանել. նախարարը՝ եկեղեցու պատմություն առարկայի ճակատագրի մասին

16:24 31.10.2019

Արդյո՞ք հստակ է որոշված, որ դպրոցներում չի  դասավանդվելու եկեղեցու պատմություն առարկան. այսօր լրագրողները հետաքրքրվել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից. «Էն ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն է քննարկվում, նպատակներն են քննարկվում և թե մենք ինչ […]

̰
Հայտնի է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ամսաթիվը

16:18 31.10.2019

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Բրատիսլավայում։ «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան։ ԵԱՀԿ պաշտոնյայի խոսքերով՝ կողմերը կատարել են անվտանգության […]

̰
Թուրքիան չգիտի, թե իրականում հայերն իրենցից ինչ են պահանջում. թուրք վերլուծաբանի հարցազրույցը SHANTNEWS.am-ին

16:06 31.10.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման և հետագա զարգացումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Ռազմավարական հեռանկարային ինստիտուտի թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը: – Այս նախաձեռնությունն անմիջապես հաջորդեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիայում անցկացվող «Խաղաղության ակունք» գործողությանը: Քանի որ Թրամփը մտադրություն […]

̰
ԿԳՄՍ նախարարությունում ևս կրճատումներ կլինեն. Արայիկ Հարությունյան

16:00 31.10.2019

Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ընդհանուր առմամբ մեր բյուջեն ավելացել է 12.9 տոկոսով կամ 20 մլրդ-ով և դա չի վերաբերում միայն կրթության և գիտության ոլորտին: Դա վերաբերում է համամասնորեն մյուս ոլորտներին: Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են և ըստ համամասնության՝ էնտեղ էլ է ավելացում եղել, այսինքն՝ անտեսված չեն […]

̰
Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որևէ կասկած չպիտի ունենա. Նաիրա Զոհրաբյան

15:53 31.10.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին և քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը»: Նա նշել է, որ այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի […]

̰
Արցախի ԱԺ-ն մերժել է «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

15:46 31.10.2019

Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը»:

̰
Քանի՞ անգամ է Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

15:42 31.10.2019

Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ: Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը […]

̰
Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահը ապրում է ժուժկալ կյանքով

15:34 31.10.2019

Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշել է բնակվել հենց հանձնաժողովի շենքում՝ 13-րդ հարկում:

̰
Երեք կենգուրուի անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. Իզաբելլա Աբգարյան

14:44 31.10.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք կենգուրուների անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. «Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում: Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել […]

̰
Բակո Սահակյանն ազատել է Արցախի ԱԱԾ պետի տեղակալին

14:30 31.10.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։ Խաչիյանը արձակվել է Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

̰
Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրգործ է հարուցվել

14:19 31.10.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]

̰
BACK_TO_TOP