TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ այցի հետ կապված

23:59 30.10.2019

Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ այցի հետ կապված։ Ինչպես հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը փոխանցել է Պետդեպարտամենտին։ «Համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,- ասել […]

̰
Հայ աստղագետն օգնել է եզակի մոլորակ հայտնաբերել

23:45 30.10.2019

Գիտնականների միջազգային խումբը աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ կարմիր հսկաներ HD 212771 և HD 203949 աստղերի շուրջ արտասովոր էկզոմոլորակ են հայտնաբերել։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է հաջողվել HD 203949 աստղի էկզոմոլորակին աստղի ընդարձակման ժամանակ խուսափել կլանումից։ «Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդարձակումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից […]

̰
Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը․ Վ․ Սոլովյով

23:23 30.10.2019

«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն է եղել։ Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել: Սոլովյովը, խոսելով Թուրքիայի արձագանքի մասին, ընդգծել է, որ Թուրքիայի […]

̰
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան

20:47 30.10.2019

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես իր ձերբակալության վերաբերյալ։ Արդյո՞ք չի վախենում, որ կարող են իրեն նույնպես ձերբակալել․ այս հարցին պատասխանելիս Սարգսյանը սկսել է նրանից, որ վախենում էր Արցախյան շարժման տարիներին, երբ Արցախը կորցնելու վտանգ կար։ «Հիմա էլ եմ վախենում։ Վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի […]

̰
Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները․ ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը՝ Փաշինյանին

20:37 30.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը: «Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի […]

̰
Վազգեն Մանուկյանը՝ Նաիրի Հունանյանի հետ իր սահմանափակ կապերի մասին

20:32 30.10.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ասուլիսով պատասխանել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ իր կապերի մասին։ Մանուկյանը հայտնել է, որ միայն երկու անգամ է առնչություն ունեցել Հունանյանի հետ։ Մանուկյանը խոսել է նաև իր հետագա պաշտոնավարման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

20:27 30.10.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով ողջունում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և […]

̰
Երևանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ հայտնաբերվելուց հետո քրգործ է հարուցվել

20:15 30.10.2019

Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի (ՁԻԱՀ-ի հարուցիչն է) հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել։ Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երեխային այդ վարակի փոխանցման աղբյուրը բացահայտելու համար։ ««Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում […]

̰
Արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը. Գրիգոր Հովհաննիսյան

19:28 30.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը: Ի՞նչ ուղերձներ է սա պարունակում: Այս հարցն է ուղղել SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին: «Արդեն կարող ենք ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ ուղերձները բազմաթիվ էին` դատապարտում, և´ կանխարգելման, և´ նաև ցեղասպանության ժխտման առումով […]

̰
Այս բանաձևը չի կարելի ո´չ թերագնահատել, ո´չ էլ գերագնահատել. Արման Մելիքյան

18:55 30.10.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Այս որոշմանը հաջորդեցին Թուրքիայից հնչող դատապարտումներն ու սպառնալիքները: Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս քայլին: Այս և այլ հարցերի մասին SHANTNEWS.am-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Որևէ իրավական ուժ կարո՞ղ է ունենալ […]

̰
Հերթական «բոլոլան». միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է հանգցնել ծխախոտը

18:54 30.10.2019

Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ է հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը. «57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․ -Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։ -Հիմա չէ։ -Բա ե՞րբ։ ․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ […]

̰
Կյանքը օվկիանոսից այն կողմ և հայրենիքում. գյումրեցի Սարգիսը գտել է Հայաստանում հաջողության հասնելու բանալին

18:37 30.10.2019

Գյումրեցի Սարգիս Գրիգորյանը 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012թ. օգոստոսը բնակվել է Ֆրանսիայում: Սարգիսը Ֆրանսիա է մեկնել բուժվելու, հետո վերադարձել, անցել իր բնականոն կյանքին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց՝ Ֆրանսիայում մենակ էր, բայց իրեն օգնող բարեկամներ կային: Նա նշեց՝ զուտ բուժման համար էր գնացել, փորձ չի արել հաստատվել այնտեղ, ցանկություն էլ չի ունեցել: «Նման ցանկություն առաջին օրվանից […]

̰
Լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն լուծումները՝ ի շահ Լիբանանի. Աննա Նաղդալյան

18:30 30.10.2019

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխան է տվել Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին: Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։ Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն […]

̰
Բացահայտվել է խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ

18:27 30.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով […]

̰
Հաջորդ քայլերը շատ կարևոր են. Էլիզաբեթ Չուլջյանը` Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևի մասին

18:23 30.10.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախ և առաջ պատգամ է՝ ուղղված Թուրքիային։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը։ Նա հատուկ տեսագրություն է ուղարկել SHANTNEWS.am-ին և ասել, որ ամերիկահայությունը դեռևս կարևոր անելիքներ ունի, և երեկ հրապարակված որոշումը հիմնական քայլերից է՝ պայքարելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։ «Հաջորդ […]

̰
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. ՊԲ

18:11 30.10.2019

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Արցախի Հանրապետության պաշտպանության […]

̰
Ներդրվել են ՊԵԿ տվյալների անվտանգությունը պահպանող համակարգեր

17:55 30.10.2019

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում բարելավվել է ՊԵԿ կազմակերպական կառուցվածքը, ուսումնական կենտրոնները վերազինվել են նորագույն սարքավորումներով: Ներդրվել են կառավարվող ու կայուն ներքին ցանց, համակարգեր, որոնք ապահովում են ՊԵԿ տվյալների անվտանգությունը: Արդյունավետ փոխգործակցության շնորհիվ ձևավորվել է հարկերի վճարման նոր մշակույթ` ներդնելով ռիսկերի հիման վրա կատարվող ստուգումների ավտոմատացված գործընթացներ, […]

̰
Ողջի գետի աղտոտման վերաբերյալ վնասի նախնական հաշվարկը ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն

17:39 30.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են` 2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի […]

̰
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

17:29 30.10.2019

Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին: Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: […]

̰
Բանաձևի ընդունումը օգտակար կլինի Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացի ժամանակ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

17:23 30.10.2019

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, խոսելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու վերաբերյալ, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է, որ բանաձևը պատմական նշանակություն ունի Հայաստանում և աշխարհում բնակվող հայ ժողովրդի և ոչ միայն հայերի համար: «20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, հզոր ուղերձ է թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով,  […]

̰
Հրդեհ Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում

17:20 30.10.2019

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ին, 68 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից: Այրվում է մոտ 25-30 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:

̰
Էդուարդ Աղաջանյանը՝ մեկ անձից գնումների գործընթացն իր անվան հետ կապելու փորձերի մասին

17:10 30.10.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին այսօր լրագրողները տեղեկացրին՝ շրջանառվում են լուրեր, որ նա օղակ է հանդիսանում ծանոթ-բարեկամ սկզբունքով պետգնումների համար: «Ես նման խնդրի ուղղակի ծանոթ չեմ, երկրորդը՝ առավել ևս որ իմ անունն է շոշափվում այդ քննարկումների ընթացքում»,- ասաց նա: Երբ պարզաբանեցին, որ խոսքը մեկ անձից գնումներ կատարելու մասին է, Աղաջանյանը պատասխանեց. «Հավանաբար խոսքը Անկախության […]

̰
Նախարարությունը մերժել է «Լիդիանի» ջրօգտագործման հայտը. ՀԲՃ

16:57 30.10.2019

Շրջակա միջավայրի նախարարությունից «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ. հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։ Հիշեցնենք, որ ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ […]

̰
Կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ. Վազգեն Մանուկյան

16:54 30.10.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ասում են, որ օրենքով մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսն իրեն չեն կարող ազատել պաշտոնից, սակայն դա իր համար նշանակություն չունի: «Բայց, քանի որ այսպիսի հարց է առաջացել, կարող է ինքս նախաձեռնեմ` մոտ օրերը հանդիպենք վարչապետի հետ, քննարկենք` հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե […]

̰
Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին

16:28 30.10.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Աջափնյակում կառուցապատման խնդիր ունեցող քաղաքացիներին: Մեսչյանը քաղաքացիների հետ քննարկել է մի շարք խնդիրներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Այս պահին սահմանին վիճակը հանդարտ է. Արծրուն Հովհաննիսյան

16:24 30.10.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է, իսկ ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեցածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին»:

̰
Մանրամասներ Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած փրկարարի առողջական վիճակի մասին

16:00 30.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը վրդովված են Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից

15:50 30.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Բանաձևի ընդունումը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, նախագահի խոսնակը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, արդարադատության նախարարը և այլք: Այն դարձել է […]

̰
Համացանցում հայտնված տեսանյութից հետո օգտատերերը պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա

15:37 30.10.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա: Համենայնդեպս, այս մասին գրում են համացանցի բազմաթիվ օգտատերեր: Ենթադրությունների պատճառը տարածված տեսանյութն է, որտեղ Մխիթարյանը զբոսնում է կնոջ՝ Բեթթի Վարդանյանի հետ, և նկատելի է, որ վերջինս հղի է:

̰
Իբրև վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը երբևէ պարգևատրում չի ստացել. Էդուարդ Աղաջանյան

15:34 30.10.2019

ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը երբևէ որևէ պարգևատրում չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չի ստացել: Ի պատասխան՝ Աղաջանյանը նշեց. «Դա վարչապետի որոշումն է»: Հարցին՝ արդյո՞ք բարձրացել է իր՝ Աղաջանյանի աշխատավարձը: Նա պատասխանեց, որ եթե խոսքը աշխատավարձի մասին է, որևէ պետական պաշտոնյայի աշխատավարձ […]

̰
BACK_TO_TOP