09:57 31.10.2019
Ամեն տարի՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են Հելոուինը:
Տոնը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջանում, դրա հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են:
Հելոուինն ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն այն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում:
20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի արդյունքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։
«Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում՝ որպես անգլերեն All-Hallows-Even (բոլոր սրբերի երեկո ) բառի կրճատ ձև։ Հելոուինի նախատիպը, ամենից հավանական է, որ առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումն առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։
Համաձայն Օքսֆորդի բառարանի՝ Սամայնը եղել է տոն՝ միաժամանակ բրիտանական բոլոր կղզիների համար և ասոցացվել մահվան և գերբնականության հետ։
Մինչ այժմ, Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված են մեռյալների հոգիների հանգստի համար ծեսերը։
Քաղցրավենիք խնդրելու սովորույթն առաջացել է մոտավորապես 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։
Դերային հանդերձանք կրելու և «Ջեքի ջահով» շրջելու սովորույթն առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում՝ գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ:
Հայաստանում Հելոուինի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ. ոմանք նշում են, որ այն հայկական տոն չէ և այն տոնելը սխալ է, իսկ ոմանք էլ սիրով տոնում և տարբեր խնջույքներ են կազմակերպում:
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...