15:20 30.10.2019
Ամուլսարի հարցով փորձաքննությունից հետո կառավարության հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ «Էլարդ» փորձագիտական ընկերության ներկայացուցիչները որոշ հարցերի պատասխանել են, որոշներին՝ ոչ։ Իսկ որոշ դեպքերում նրանց ասածները տարբերվել են ՀՀ քննչական կոմիտեին տված եզրակացությունից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։ «Դրա կապակցությամբ մեր մոտ քննությամբ նախատեսվում է, պլանավորվել է հրավիրել նաև «Էլարդի» փորձագետներին, […]
15:08 30.10.2019
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս սարսափելի դեպք է գրանցվել Երևանում։ Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ հիվանդություն է հայտնաբերվել, ընդ որում՝ նրա ծնողները լրիվ առողջ են, այսինքն՝ կասկածներ կան, որ այդ հիվանդությամբ երեխան վարակվել է։ Կասկածներ կան, որ երեխան ՁԻԱՀ է վարակվել հիվանդանոցներում, որտեղ բուժում է ստացել։ Սակայն այժմ խնդիրն այն է, թե ինչպես պետք է գտնեն, ապացուցեն, թե […]
15:05 30.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և […]
15:01 30.10.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեցին մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել։ «Եկեք, մի բան ֆիքսենք, ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը գնում է Կոնդի առանձնատների վերանորոգման […]
14:29 30.10.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևի առթիվ․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և […]
14:00 30.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին լրջագույն քայլ է: Ողջունելով բանաձևի ընդունումը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում […]
13:52 30.10.2019
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային նոր հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում: «ՄՏՍ TV» հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել […]
13:50 30.10.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: «Ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից […]
13:46 30.10.2019
Հայաստանի միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել 2018-ին ԵՄ անդամ երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիների թվի մասին: «ԵՄ անդամ երկրներում 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակվել է 65,852 վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացի։ Նրանց մեծ մասը` 95.6%, ունեցել են 12 ամիս և ավելի վավերականությամբ կացության կարգավիճակներ, 3.7%-ը` 6-11 ամիս և 0.7%-ը՝ 3-5 ամիս»,- տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից:
13:42 30.10.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, […]
13:35 30.10.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2019 […]
13:32 30.10.2019
Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լ․ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես […]
13:26 30.10.2019
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով բանաձևի ընդունումը, այն դիտարկեց որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և Ցեղասպանության մեր Սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում: Այս կապակցությամբ […]
13:24 30.10.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը հոկտեմբերի 29-ին կողմ է քվեարկել Սիրիայում ագրեսիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին: Վերջնական հաստատման դեպքում Թրամփը չի կարողանա չեղարկել դրանք, հայտնում է The Hill-ը: «Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն առանց բարդությունների հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման հետ: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 403 […]
13:23 30.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ. Վ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների […]
13:02 30.10.2019
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։ Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարուց ավել ուրանում է այն։ Հայոց վերքերը կարող է […]
12:50 30.10.2019
Հայկական լրահոսում այսօր գերակայողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն է, որն ընդունվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում: Դեմոկրատների և հանրապետականների կողմից հեղինակած բանաձին կողմ է արտահայտվել 405 պատգամավոր, դեմ՝ 11: Թուրքիան արդեն քննադատող հայտարարություն է արել՝ ցեղասպանության բանաձևի ընդունումը կապելով Սիրիայիում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետ: «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ նահանգների արձանագրությունները». այսպես է կոչվում այն […]
12:21 30.10.2019
ՀՔԾ-ն ունի իրավասություն ունի հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Դիտարկմանը, թե եթե նա ունի անձեռնմխելիություն` որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց: Մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի […]
12:10 30.10.2019
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է: «Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի […]
12:06 30.10.2019
2020թ. բյուջեով նախորդ տարվա համեմատ ավելանալու են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ-ի, արդարադատության մարմինների աշխատակազմերին հատկացվող ֆինանսական միջոցները: Փոփոխությունն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրել է ֆինանսների նախարարը: Իսկ այսօրվա օրակարգում նշված կառույցների ծախսերի ու եկամուտների քննարկումներն են: Պատգամավորները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հարցրել են այն մասին, թե ինչ միտում կա պատգամավորների գործուղումների ծախսերի վերաբերյալ, […]
12:01 30.10.2019
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն: Ամերիկացի դեսպանին ԱԳՆ կանչելը կապված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Նշվում է, որ Անկարայում դժգոհ են նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներից, որոնք վերջերս ընդունվեցին Վաշինգտոնում: Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 405 կողմ, […]
12:00 30.10.2019
Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ […]
11:56 30.10.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, […]
11:44 30.10.2019
Խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելուց հետո ՍԴ աշխատակազմի ղեկավարից լրագրողները փորձեցին մի շարք հարցերի պատասխաններ ստանալ: Ղազարյանը, սակայն, հրաժարվեց որևէ հարցի անդրադառնալ՝ հորդորելով հարցերն ուղղել գրավոր: Լրագրողներն ամեն դեպքում համառեցին և հարց հնչեց՝ ՍԴ նախագահի նկատմամբ կարո՞ղ են քրեական հետապնդում սկսել՝ նկատելով, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. «Ես հիմա պատրաստ չեմ […]
11:36 30.10.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ցանկը կարող եք գտնել հետեւյալ հղմամբ➡️ https://bit.ly/2WnO2D4
11:11 30.10.2019
Լոս Անջելեսի արվարձանում՝ Հյուսիսային Հոլիվուդում, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղական Royal Fresh շուկայի սեփականատիրոջ և նրանից գումար շորթող հանցախմբի ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մի քանի շաբաթ շարունակ էթնիկ հայերից կազմված խմբավորման անդամները գործարարից 100 հազար դոլար գումար էին շորթում՝ նրա խանութի վրա գրելով «գումարը վճարիր»: Այն բանից հետո, երբ շուկայի աշխատակիցները գրառումը […]
11:03 30.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն նշում է «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»: Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է. «Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը: «Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել […]
10:45 30.10.2019
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա: I welcome the House’s passage of H Res 296, which recognizes and condemns the Armenian […]
10:21 30.10.2019
Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
10:07 30.10.2019
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով՝ քվեարկության արդյունքներն անվանելով անհավատալի։ WOW LOOK AT THESE INCREDIBLE NUMBERS!!! THE U.S. JUST RECOGNIZED THE ARMENIAN GENOCIDE!!!! ????✨ pic.twitter.com/rEwPbZp5m0 — Kim Kardashian West (@KimKardashian) October 30, 2019