17:10 30.10.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին այսօր լրագրողները տեղեկացրին՝ շրջանառվում են լուրեր, որ նա օղակ է հանդիսանում ծանոթ-բարեկամ սկզբունքով պետգնումների համար:
«Ես նման խնդրի ուղղակի ծանոթ չեմ, երկրորդը՝ առավել ևս որ իմ անունն է շոշափվում այդ քննարկումների ընթացքում»,- ասաց նա:
Երբ պարզաբանեցին, որ խոսքը մեկ անձից գնումներ կատարելու մասին է, Աղաջանյանը պատասխանեց.
«Հավանաբար խոսքը Անկախության տոնի կազմակերպչական աշխատանքի մասին է, ընդհանուր առմամբ 220 մլն գումար էր ծախսվել, խնդիրն այն էր, ես հատուկ ասուլիս էի հրավիրել, որ հանրությանն ու լրագրողներին ներկայացնեմ՝ ինչով էր պայմանավորված այդ որոշումը: Այն խնդիրները, որ այդ հարցազրույցի ժամանակ բարձրաձայնել էի, դրանց լուծման մի մասը գտել ենք կառավարության համապատասխան որոշման մեջ, որ արդեն հաստատվել է: Գնման ընթացակարգերը մեծապես պարզեցվել են, սահմանվել են շատ ավելի խիստ պատասխանատվության մեթոդներ նրանց համար, ովքեր կհրաժարավեն այդ ծառայությունները մատուցել»:
Աղաջանյանն ասաց՝ հիմնական ռիսկերը կապված են ծառայությունների չստացման հետ. եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն, որ հաղթել է, չունի այդ տեխնիկական հնարավորությունները, ընդհանուր միջոցառումն ուղղակի տեղի չի ունենա՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց՝ գործող կարգավորումներով բավարար խիստ պատիժ չէր սահմանվում նման անձանց նկատմամբ:
«Մենք կառավարության որոշմամբ սահմանել ենք բանկային 100 տոկոսանոց երաշխիքի պահանջ, որը կապահովագրի մեզ նմանատիպ դրսևորումներից, որովհետև նման ձեռնարկատերերը ֆինանսական մեծ կորուստներ կկրեն ծառայությունների չմատուցման պարագայում: Կոնկրետ ամսի 21-ի միջոցառման մասին ասեմ. մենք ասուլիսի ժամանակ նաև նշեցինք, որ «մեկ անձ» ձևակերպումը այդքան էլ չի արտացոլում այն իրականությունը, որ կա, քանի որ թվով 76 կազմակերպությունների հետ կնքել ենք պայմանագրեր, հետևաբար խոսքը 76 տարբեր կազմակերպությունների մասին է, ոչ թե մեկ անձի»,- ասաց նա:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...