TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

17:41 29.10.2019

Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Բաբաջանյանն հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումից հետո նա […]

̰
Հայաստանի և ՌԴ ՊՆ ղեկավարները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

17:39 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը

17:21 29.10.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել է իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այսօր այցելել է բազա։ Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Ռազմաբազան, հիշեցնենք, Հայաստանում ծառայություն է իրականացնում […]

̰
Դեպքեր են եղել՝ պարգևավճարը ստացել եմ, դեպքեր են եղել՝ չեմ ստացել. Հունան Պողոսյան

17:14 29.10.2019

«Աշխատավարձը բարձրացվել է պարգևավճարի ձևով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Վերջինս ասաց՝ դեպքեր են եղել՝ պարգևավճարը ստացել է, դեպքեր են եղել՝ չի ստացել: Պատասխանելով հարցին՝ որքա՞ն է եղել պարգևավճարը, Պողոսյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին: «Ես ընդամենը արձանագրեցի, որ ավելացել է»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած պարգևավճարների մասին […]

̰
Կոչ ենք անում Չմիավորման շարժման պետություններին հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի հանդեպ. ԱԳՆ

17:12 29.10.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները […]

̰
Արսեն Հարությունյանն ու Սարգիս Հովսեփյանը մեկնարկել են հաղթանակներով. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:09 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել է մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ Սարգիսը որակավորման փուլում 10-0 հաշվով առավելության է հասել իտալացի Վիլիամ Ռաֆֆիի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ու […]

̰
Գաղտնի փաստաթուղթն իրավունք չունեմ մեկնաբանել. Կոտայքի մարզպետը՝ պարգևավճարների մասին

17:07 29.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզպետների ու նախարարների ստացած պարգևավճարներին: «Որևէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանել»,- ասաց նա: Մարզպետին հիշեցրին՝ նախարարների ու փոխնախարարների ստացած հավելավճարների չափի մասին տեղեկություն եղավ, մարզպետների մասին՝ ոչ: «Մարզպետների մասին անդրադարձ կա վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ, խնդրում եմ՝ ծանոթանաք դրան: Գաղտնի որևէ գործընթացի հետ […]

̰
Ի՞նչ է արել Ռոմանոս Պետրոսյանը հանուն Կոտայքի մարզի

16:57 29.10.2019

Դրվատանքի կամ պարսավանքի խոսքերից խուսափելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր օրոք մարզում կատարված աշխատանքներին: «Կոտայքի մարզում կառուցվում և հիմնանորոգվում է 10 մանկապարտեզ, նախագծային փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենք, սեյսմիկ ռիսկերի նվազման ծրագրի շրջանակներում Հրազդանում և Աբովյանում երկու մեծ դպրոց պետք է քանդվի և զրոյից կառուցվի: 6 մշակույթի […]

̰
Ես այդ պաշտոնին չեմ հավակնում. ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերը Պապիկյանի ժպիտն առաջացրին

16:30 29.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր հարց ուղղվեց՝ ճի՞շտ են լուրերը, որ իրեն ցանկանում են նշանակել ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Նախարարը ժպտալով պատասխանեց. «Երևի նկատում եք, ես ժպտում եմ: Ինձ հետ նման քննարկում չի եղել: Ես նման պաշտոնի չեմ հավակնում: Զբաղեցնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, իմ լիազորությունները փորձում եմ կատարել […]

̰
Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկում դիեր են հայտնաբերվել

16:19 29.10.2019

Շիրակի մարզի Ազատան գյուղի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքել դռան և հեռախոսազանգերին: Հարևաներն այսօր դիմել են ոստիկանություն և փրկարարական վարչություն։ Վերջիններս, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 տղամարդու դի։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը հայտնել է, որ տղամարդկանցից մեկի` 46-ամյա  Կարեն Կատայանի դին լոգարանում կախված վիճակում են հայտնաբերել, իսկ 80-ամա […]

̰
Հսկաների մենամարտ. 212 կգ կշռող ռուս հսկան 20 վայրկյանում նոկաուտի է ենթարկել 146 կգ-անոց մարզիկին

16:03 29.10.2019

212 կգ կշռող ռուս հսկան 20 վայրկյանում նոկաուտի է ենթարկել 146 կիլոգրամ կշռող մարզիկին: Նախկին փաուերլիֆրեր,  ռեգբիստ Դենիս Վիլդանովն իր առաջին մենամարտն է անցկացրել խառը մարտերի ոճում և միանգամից ցնցել դահլիճը: 212 կգ կշռող 31-ամյա մարզիկը հանդիպել է 146 կգ կշռող 29 տարեկան Առնոլդ Վելիչկոյի հետ: Մրցամարտը նույնիսկ կես րոպե չի տևել: Դենիսը վայրկյանների ընթացքում […]

̰
Ինչո՞ւ է Հայկ Մարությանը արձակուրդի մեկնում բյուջեի քննարկումների ժամանակ. հարց փոխքաղաքապետին

15:55 29.10.2019

ԱԺ-ում բյուջեի քննարկումներին գերատեսչությունները հիմնականում ներկայանում են ղեկավարի մակարդակով, այսօրվա նիստին մասնակցում են նաև մարզպետները, միայն Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է ոչ թե Հայկ Մարությանը, այլ տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչն էլ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունն էր հարուցել: «Արդյոք քաղաքապետը տեղյա՞կ չէր, որ բյուջեի քննարկումների ժամկետը սահմանված է ու հենց այդ ժամանակ է մեկնում արձակուրդի, խնդրում եմ մեկնաբանեք […]

̰
Մետրոյի 1 կմ-ի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլար. Երևանի փոխքաղաքապետ

15:25 29.10.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը՝ նշելով, թե ինչ փուլում է այն և ինչքան գումար է ծախսվելու մետրոյի Բարեկամություն կայարանից մինչև Աջափնյակ նոր ճանապարհ կառուցելու համար: Հայկ Սարգսյանի խոսքերով՝ մետրոյի 1 կմ կառուցելու համար աշխարհում ծախսվում է 100 մլն դոլար, բայց հաշվի առնելով, որ նշված […]

̰
Սևանի ջրի ցանկալի մակարդակի ցուցանիշը վերանայվելու է

15:02 29.10.2019

Հայաստանում նախկինում իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Սևանը պահպանելու համար դրա ջրի մակարդակը մինչև 2030 թվականը պետք է հասցնել 1903,5 մետր նիշին։ Սակայն հավանական է, որ այս ցուցանիշը վերանայելու կարիք կլինի։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց իրականացրած միջոցառումների մեջ մտնում են նաև կեղտաջրերից և օրգանական […]

̰
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմնակիցների թիվը նվազել է. Ադամ Շիֆ

14:58 29.10.2019

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղղությամբ քայլ կլինի: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ կարևոր բարոյական պարտավորություն ունի անմիջականորեն և անկեղծորեն խոսելու 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»,- Շիֆի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել […]

̰
Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու Ողջի գետն աղտոտողը. նախարարի պարզաբանումը

14:48 29.10.2019

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի վերջո ինչ պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառի հետաքննության մասով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետն էր կառավարությանը հայտնել, որ գետն աղտոտվել է: Պարզվեց, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, ինչի արդյունքում էլ արտանետումները լցվել են Ողջի գետը: […]

̰
«Հայաստանը պատրաստ է  աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»․ Ռուստամ Բադասյան

14:43 29.10.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու համար և նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը […]

̰
Թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը

14:36 29.10.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ […]

̰
Անվճար հետազոտություններ փողոցում. «Էրեբունի» ԲԿ-ի ակցիան՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով

14:23 29.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հաշվի առնելով այն փաստը, որ  կաթվածն առաջինն է հաշմանդամության և երկրորդը՝ մահացության առումով, «Էրեբունի» ԲԿ կազմակերպել է  իրազեկման ակցիա: Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում առավոտյան ժամը 10.00-17:00-ը, «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը քաղաքացիների համար կկատարի զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում, հարցաշարի […]

̰
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

14:05 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության […]

̰
Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի 23 տոկոսը կձևավորվի դրամաշնորհներից

13:50 29.10.2019

Ազգային ժողովի երկու գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ուշագրավ թվեր ներկայացրեց նախարարության բյուջեի մասին։ Նրա խոսքերով՝ 2020 թվականի համար իրենց նախարարության բյուջեն նախատեսվում է 6,9 միլիարդ դրամ, որից 1,6 միլիարդը ձևավորվելու է Գերմանական զարգացման բանկի տված դրամաշնորհներից։ Ստացվում է, որ նախարարության բյուջեի 23 տոկոսը ձևավորվում է դրամաշնորհներից։ Նախարարը մանրամասնեց, […]

̰
Այսօր ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:47 29.10.2019

Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն: Ամենամյա միջոցառումները կազմակերպվում են 2006 թվականից` Կաթվածի համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ: Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով […]

̰
Հիմա հնարավոր չի Վազգեն Մանուկյանին որևիցե ձևով աշխատանքից ազատել. Ալեն Սիմոնյան

13:42 29.10.2019

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյոք կա՞ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջ: «Ես չեմ կարող ասել, մեկ բան է միանշանակ՝ պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ է իր հակասությունը, դժգոհությունն է հայտնում տարբեր հեռուստաեթերներում, տարբեր ԶԼՄ-ներում: Իսկ թե ինչ կորոշի վարչապետը, ես […]

̰
Պետբյուջեից 55,4 մլրդ դրամ դոտացիա կտրվի համայնքներին․ Ջանջուղազյան

13:38 29.10.2019

2020 թվականին Հայաստանի համայնքների բյուջեները՝ եկամուտների մասով, կկազմեն մոտ 143 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Սա մոտ 3 միլիարդ դրամով ավելի կլինի նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Դրա մեջ մտնող դոտացիաները կկազմեն 55,4 միլիարդ դրամ։ Նախարարը նաև շեշտեց, որ սա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ամբողջ բյուջեն չէ, քանի […]

̰
Հիմա ի՞նչ եք ասում, Բաղդադից հետ գա՞մ, թե՞ մնամ. Գագիկ Սուրենյան

13:30 29.10.2019

«Հիմա ի՞նչ եք ասում, Բաղդադից հետ գա՞մ, թե՞ մնամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Գագիկ Սուրենյանը երկու օր առաջ գրել էր. «Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է` Բաղդադում եմ ապրում»:

̰
Ի՞նչ ծախսեր են ավելացել կամ կրճատվել շրջակա միջավայրի նախարարության բյուջեում

13:28 29.10.2019

ԱԺ-ն շարունակում է 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովների համատեղ նիստերում: Այսօր ԱԺ են հրավիրված շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Երևանի քաղաքապետը, մարզպետները: Առաջինը ոլորտի հատկացումների մասին խոսել է շրջակա միջավայրի նախարարը: Նա նշել է, որ նախարարության բյուջեն 6.9 մլրդ դրամ է, որից 1.6 մլրդ-ը Գերմանական զարգացման բանկի դրամաշնորհներն են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ի՞նչ իրավիճակ է «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում

13:24 29.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, hոկտեմբերի 29-ին` ժամը 11:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշենք, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման […]

̰
Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին քվեարկության է դնելու Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը

13:07 29.10.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ ընդհանուր քվեարկության է դրվելու նախագահ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` հավելելով, որ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննության ձայնագրությունները: Washington Post-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշհեմն […]

̰
Արմավիրում խմելու ջուրը գնում են լիտրերով, վաճառքն իրականացվում է նաև սարքավորման միջոցով. Hetq.am

12:50 29.10.2019

Ջուր վաճառելու բիզնեսը Արմավիրում ծաղկում է, քանի որ տարիներ շարունակ բնակիչների ծորակից գալիս է արտեզյան հորերի ջուրը, որը տեխնիկական է, և մարդիկ չեն կարողանում խմել: Ինչպես հաղորդում է Hetq.am-ը, ջրի բիզնեսն այստեղ այնքան է զարգացել, որ քաղաքում սկսել են ի հայտ գալ լիտրով Թալինի ջուր վաճառելու «ապարատներ»: Նմանատիպ մի սարք արդեն տեղադրվել է քաղաքի շենքերից […]

̰
Գետերի ջրերի նմուշառումից հետո այդպես էլ չենք իմացել դրանց պարունակությունը. Լևոն Գալստյան

12:31 29.10.2019

Ողջի գետի աղտոտվածության մասին զրուցելու համար «Հորիզոն»-ի տաղավարում է հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը: Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ հրապարակվեցին Ողջի գետից՝ ահազանգելով, որ գետը դարձյալ աղտոտվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP