Բանաձևին կողմ քվեարկողները պատասխանատու են տարածաշրջանում իրավիճակի վատթարացման համար. Թուրքիայի նախագահականից սպառնում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բանաձևին կողմ քվեարկողները պատասխանատու են տարածաշրջանում իրավիճակի վատթարացման համար. Թուրքիայի նախագահականից սպառնում են

13:50 30.10.2019

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:

«Ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար»:

Ֆահրեթթին Ալթունը նաև նշել է.

«Նախագահ Էրդողանն հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն արդեն հայտնել է: Նա միաժամանակ հայտնել է պատմական հանձնաժողով ստեղծելու մեր պատրաստակամությունը: Այդ հանձնաժողովը կուսումնասիրի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերը»:

«Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներով սպառնացող նախագիծը ուղղակիորեն հակասում է ռազմավարական դաշինքի ոգուն: Նման նախագիծն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի վարչակազմը և Թուրքիայի կառավարությունը նպատակ ունեն հասնել 100 միլիարդ դոլար առևտրի ծավալի, ակնհայտորեն խախտում է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը»,- ավելացրել է նա:

Such a bill at a time when the US administration and Turkish government are aiming to reach a $100 billion trade volume clearly violates the US government’s policy.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

15:50 26.07.2025

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

15:45 26.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

Գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

BACK_TO_TOP