TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Թրամփը, վախենալով արտահոսքից, Կոնգրեսից թաքցրել է ալ-Բաղդադիի դեմ օպերացիան

08:07 28.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծանուցել Կոնգրեսին ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիայի մասին՝ վախենալով արտահոսքերից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նա նշել է, որ ցանկացել են ծանուցել, սակայն այնուհետև որոշել են հետ կանգնել․ «Վաշինգտոնում արտահոսքերն այնքան շատ են, ինչպիսիք երբեք չեմ տեսել»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ […]

̰
Բելգիայի կառավարությունն առաջին անգամ կին կգլխավորի

00:01 28.10.2019

Լիբերալ հայացքներով բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է թագավորական պալատի թվիթերյան էջը։ Վարչապետ Շառլ Միշելը լքում է այդ պաշտոնը՝ կապված Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու հետ։ Միշելը Եվրոպայի խորհրդի նախագահի լիազորություները կստանձնի դեկտեմբերի 1-ին։ Հաղորդվում է, որ Վիլմեսը Միշելի կառավարությունում գլխավորել է բյուջե հարցերով նախարարությունը։ Նոյեմբերից նա կգլխավորի ժամանակավոր […]

̰
Վարչապետը շնորհակալություն է հայտնել իրեն պարի հրավիրած վանաձորցի կնոջը

23:33 27.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ վանաձորցի կինը մոտեցավ, սկզբից չըմբռնեցի, թե ինչ է ասում, հետո զարմանքով հասկացա, որ ինձ պարի է հրավիրում: Շնորհակալ եմ՝ Վանաձորի օրը իսկապես անմոռանալի դարձնելու համար»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2377400345662399/?__xts__[0]=68.ARAzTZmPIoCFRrQaB2F20BFBvg8eCPV-AGFTjmc3y_-6pmphC8-Bq0UfSume_TxUGxuMKPjZDiu1kQGCmz0su3KmiuVlcCnsyxNUNh3EOklWEBD4DoqvaAvc5hcbShcOuRTxoJF9q_thGjdJsW06E2rzbBdB3znIM2HkMuCmkf-zPAgtYPs62HqyhTL9KPZIgTMepx_S3QlIC2VQr46j0hD68lAQH1W3wNQZBhl_eOctIEU10eHLi0lgpuGP1kWq0GTgj3Spq32Mbpvzk9kS4de94kPQGLDS4O4ghJDLIXo7d9hXuu6AO7UJbneT5zc56K340JNLT-ZIZ4DZcnK-1htK8fb6OF1qI8czGQ&__tn__=-R

̰
Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը

19:35 27.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն […]

̰
Արարատ Միրզոյանը Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցել է պատարագին և հոկտեմբերի 27-ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվել հայ համայնքի հետ

19:18 27.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

̰
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

18:30 27.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հոկտեմբերի 27-ը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը. Արարատ Միրզոյան

17:46 27.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և […]

̰
Խոսի, չխոսի՝ պետք է նստի, բանտում անցկացնի իր ամբողջ կյանքը․ Դեմիրճյանը՝ Հունանյանի մասին

15:50 27.10.2019

«Խոսի, չխոսի, միևնույն է՝ նա պետք է նստի, բանտում անցկացնի իր ամբողջ կյանքը»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի մասին խոսելիս այսօր ասել է ՀՀ Ազգային հերոս, ահաբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ դատավարությունը չի փարատել հասարակության մեջ եղած կասկածները, և այսօր ավելի ուժեղ է հասարակական պահանջը՝ գործը ամբողջությամբ բացահայտելու համար։

̰
Որքան ժամանակ նորմալ մտածող իշխանություն լինի, Հունանյանն ազատ չի արձակվի․ Արմեն Սարգսյան

15:44 27.10.2019

ՀՀ Ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը բացառում է, որ որևէ գործարք լինի և ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանին ազատություն շնորհվի։ Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Նորմալ մտածելակերպ կամ նորմալ դատողություն ունեցող յուրաքանչյուր իշխանության դեպքում Նաիրի Հունանյանը երբեք ազատ չի արձակվի»,-ասել է նա։ Սարգսյանը, սակայն, չի […]

̰
Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի․ Նիկոլ Փաշինյանը՝ Դեմիրճյանի այրիին

15:13 27.10.2019

ՀՀ Ազգային հերոս, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահբոկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի 2020 թվականին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խոստացավ Դեմիրճյանի այրիին՝ Ռիմա Դեմիրճյանին։ Նա խոստացավ, որ ևս մեկ անգամ կխնդրի արագացնել աշխատանքները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Փաշինյանը զրուցել է ահաբեկչության զոհերի հարազատների հետ

15:04 27.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի շենքի բակում կարճ զրույցներ է ունեցել ահաբեկչության զոհերի հարազատների հետ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2400735796831870/

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

14:50 27.10.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

̰
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին

13:11 27.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» ուղիղ եթերում է: Նա հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերին:

̰
Նաիրի Հունանյանը տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն. Վաղարշակ Հարությունյան

12:50 27.10.2019

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին դիմումի վերաբերյալ: «Ինչո՞ւ է նա հիմա խոսում. նախ, իրավական նորմ է, որ 20 տարի հետո նա իրավունք ունի դիմելու: Երկրորդ՝ նա տեսնում է քաղաքական իրավիճակի փոփոխություն: Ինչ վերաբերում է նրա ցուցմունքներին, ապա այստեղ ցուցմունքները պետք է բաժանել 2 փուլի՝ […]

̰
Դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի. Սասուն Միքայելյան

12:25 27.10.2019

«Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում է գրել, ինչպե՞ս եք նայում այս հարցին»,-Եռաբլուրում լրագրողներն այս հարցը տվեցին ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին: «Նաիրի Հունանյանը դուրս գա, ի՞նչ անի: Նման կարգի, դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք պետք է անդրադառնալ գործի վերաբացմանը, […]

̰
Եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ. Սասուն Միքայելյան

12:11 27.10.2019

Եռաբլուրում լրագորղները զրուցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: «Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել: Հատկապես եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ»,-ասաց Միքայելյանը: Հարցին, թե ինչու են այս շրջանում խոսում Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին, […]

̰
Դավադրություն հայաստանյան կողմից՝ բացառում եմ. Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

11:51 27.10.2019

«Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ինչ տեղեկություններ ունե՞ք»,-Եռաբլուրում լրագորղներն այս հարցն ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: «Նորմալ է, համագործակցությունը սերտ է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկա են աշխատանքներին»,-աասց Տոնոյանը: Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովից, Տոնոյանը պատասխանեց. «Որպեսզի ավարտվեն ասեկոսեները հասարակության մեջ ապրիլյան պատերազմի հետ կապված. ես բացառում […]

̰
Արմեն Սարգսյանը Բախշյանների ընտանիքին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ ուղերձ է հղել

11:44 27.10.2019

Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 27-ի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը և գրել. «Զգացված եմ, մեծարգո պարոն Սարգսյան»:

̰
Ես լսել չեմ ուզում դրա մասին. Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման հնարավորության մասին

11:30 27.10.2019

Եռաբլուրում հոկտեմբերի 27-ի դատավարության վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Դիտարկմանը, թե գործը չի բացահայտվել, Տոնոյանը պատասխանեց. «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե […]

̰
Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակրման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյան

11:25 27.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակրման նոր համակարգին. ահա այսպիսին է առաջին նախաճաշը»:

̰
Արփինե Դալալյանը հաղթել է ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում

11:19 27.10.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող, տեղեկացնում է armnoc.am-ը։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ […]

̰
Հիմա հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը և դրա վերաբացմամբ դատավարության անցկացումը վստահություն չի ներշնչելու. Սարգսյան

11:18 27.10.2019

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը: «Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում: Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի […]

̰
Իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ. Արամ Սարգսյան

11:10 27.10.2019

Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի՝ բացահայտելու հոկտեմբերի 27-ը: Այս մասին Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Նրանք այդ առումով որևէ կասկածներ չեն հարուցում, միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ «ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի» ու […]

̰
Արարատ Միրզոյանի խնդրանքով՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Հռոմում պատարագ կմատուցվի

10:54 27.10.2019

ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը «ֆեյսբուքում» գրել է , որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Իտալիայում պաշտոնական այցի լինելու բերումով չի կարողանա մասնակցել ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ «Պարոն Միրզոյանը խնդրանքով Հռոմում վաղը պատարագ կմատուցվի զոհերի հիշատակին, որին էլ ինքը կմասնակցի»,-նշել է նա։

̰
Հոկտեմբերի 27. ողբերգությունից 20 տարի անց

10:00 27.10.2019

1999 թ. հոկտեմբերի 27-ի միապաղաղ նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր:  Նիստը լուսաբանող լրագրողները  հետագայում պիտի հիշեին, որ մինչ ողբերգական դեպքերը տարակուսում էին՝ ի՞նչ  էին գրելու այդ օրվա անհետաքրքիր նիստից: «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանն, ով այդ օրն Ազգային ժողովում էր, հետագայում պատմում  է. «Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց […]

̰
«Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պետք է հավաքվենք այդ քաղաքում». Փաշինյան

00:00 27.10.2019

Վանաձոր քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր մասնակցել են քաղաքում կազմակերպված տոնակատարություններին։ Վարչապետը տիկնոջ հետ նախ այցելել է «Հնարավորությունների քաղաք» ցուցահանդես, շրջել Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում տեղակայված տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մշակութային և ձեռագործ աշխատանքներին, ողջունել վանաձորցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Հաջորդ կանգառը […]

̰
Հողը ուժով են պահում, իսկ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. Թևան Պողոսյան

23:42 26.10.2019

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին․ «Երկրորդ օրն է հետևում եմ մի հարցազրույցի շուրջ աղմուկի։ Մեր բոլոր ԱԳ նախարարներն էլ «կիքսեր» ունեցել են` էլ «օկուպայդ», էլ եսիմ ինչ… Մենք բոլորս էլ մեր «կիքսերն» ենք ունեցել։ Հիմա ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել: Հողը պահում են ուժով։ […]

̰
Վարչապետն այցելել է Վանաձորում մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին

22:56 26.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

̰
Անհայտ անձը ձիով խախտել է ՀՀ պետական սահմանը. ձին առանց ձիավորի ետ է վերադարձել

22:49 26.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Աղբյուրի տեղեկություններով՝ սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են […]

̰
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

22:19 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: Վարազդատ Լալայանը երկամարտի 424 կգ (194+230) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել։

̰
BACK_TO_TOP