18:43 28.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրել է երկրից չհեռանալու մասին փաստաթուղթ: «Ես ասում եմ, որ մեղադրանքը ապօրինի է, ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Ամեն ինչ եղել է ճիշտ […]
18:36 28.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, սկսվեց ՊՎԾ լիազորություները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի, «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատավոր Դավիթ Բալայանը նախ` ներկայացրեց մի քանի հիմքեր, որոնք գուցե իրեն ինքաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք լինեն, ասաց, որ հոկտեմբերին Սանասարյանի պաշտպան Արսեն […]
18:30 28.10.2019
«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է սեռական կյանքի ցանկացած քարոզ: Մենք քննարկում ենք մի բան, որը դեռ գոյություն չունի, իսկ գուցե ֆիլմը փոքրամասնությունների հակաքարոզ է` ցույց է տալու, թե ինչքան դժվար է նման ճանապարհն ընտրած մարդու կյանքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա ընդգծեց, […]
18:23 28.10.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Արցախի Խերխան բնակավայր, որտեղ հանդիպում է ունեցել գյուղի բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է նրա խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Նախագահը Մարտունու շրջանի Խերխան գյուղում էր։ Այս ու հարակից գյուղերի ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց գյուղական բնակավայրերում այս և հաջորդ տարի նախատեսվող պետական ներդրումների ծրագրերը։ Ի դեպ, ծնունդով Խերխան գյուղից է հայտնի […]
18:21 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է փոխվել համակարգում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետո: «Գնահատական տվողը ես չեմ, բնականաբար, վիճակի լավանալու-չլավանալու մասին կարող եք հետաքրքրվել ոստիկանության ծառայողներից, նաև ինքներդ՝ որպես քաղաքացիներ, յուրաքանչյուր ղեկավար ձգտում է, որ իր ղեկավարած կառույցը մի քայլ առաջ լինի, ես ձգտում եմ, որ մի քանի քայլ առաջ […]
18:19 28.10.2019
Հայաստանի Հանրապետությունը ուշադիր հետևում է Չմիավորման շարժման շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին՝ ներառյալ 2019 թվականի հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովի աշխատանքներին։ Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթնաժողովը հյուրընկալող և Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը ևս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով […]
18:06 28.10.2019
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010-ից: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա հայտնեց, որ Նաիրի Հունանյանը 2010թ. մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք տարբեր տարիներին նշանակվել են մասնագետների կողմից: Նոնա Նավիկյանը տեղեկացրեց նաև՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված […]
18:03 28.10.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին […]
17:59 28.10.2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք շարունակո՞ւմ են հետևել վարչապետի՝ «ասֆալտին փռելու» կոչին, այդ գործողությունն իրականացվո՞ւմ է, ասաց. «Իրականացվում է և իրականացվելու է, դա եկեք ընկալենք իբրև խոսք: Այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն, խոստանում եմ՝ եթե նման անձինք ի հայտ գան, ովքեր արժանի են փռվելու, փռվելու են, դա […]
17:56 28.10.2019
2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը ամբողջ տարվա ծախսերի համար տրամադրել 64,9 միլիարդ դրամ։ Սա գրեթե երեք անգամ մեծ է ԱԱԾ-ին տրվող 23,2 միլիարդ դրամից։ Ազգային ժողովում այս ֆինանսավորման մանրամասները ներկայացնելիս ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց 2020-ի բյուջեն ընթացիկ 2019 թվականի բյուջեից մեծ է ընդամենը 0,5 միլիարդով։ Ինչպես և […]
17:53 28.10.2019
Ի դեպ, այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորները պետք է քվեարկեն վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի շուրջ՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
17:43 28.10.2019
Ազգային ժողովում այսօր ըստ ոլորտների ներկայացվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի հատվածները։ Ազգային անվտանգության ծառայությանը, ըստ այդ նախագծի, նախատեսվում է տրամադրել 23 միլիարդ 218 միլիոն դրամ։ Այս մասին պատգամավորներին հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ այդ գումարներն ուղղվելու են ԱԱԾ աշխատակիցների վարձատրությանը, գնվող ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։ Հիմնական […]
17:35 28.10.2019
Ռուսական «Газета.ru» պարբերականը հոդված է հրապարակել անգլիական ֆուտբոլի տրանսֆերների մասին, այդ թվում` անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածագիրը հիշեցրել է, որ Մխիթարյանը Մեծ Բրիտանիա մեկնեց գերմանական «Բորուսիա» ակումբից 2016 թվականին ու հենց առաջին սեզոնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում երեք տիտղոս նվաճեց: «Թվում էր, թե Հենրիխի կարիերայում ամեն ինչ լավ է դասավորվում, բայց հենց հաջորդ սեզոնին […]
17:21 28.10.2019
Մասնակցում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Xilinx Armenia ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:15 28.10.2019
Չնայած արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությունից որոշ ծառայություններ դուրս են բերվում, ԱԻՆ-ին հատկացվող բյուջեն ավելացել է: Խորհրդարանում 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ծառայություններին հատկացվող ֆինանսավորումը տեղափոխվո՞ւմ է այլ նախարարություն, թե՞ գումարը պահում են, կառույցն ուղարկում: ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքով իսկ դա ամրագրված է, օրենքն […]
17:13 28.10.2019
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն է մուտք գործել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նախատեսվում է, որ նրան այսօր մեղադրանք կառաջադրվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Ա. Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:07 28.10.2019
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետությունների պարտքերի ներումը, ասել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան» այլ գերտերությունների մոտ: Խոսելով Комсомольская Правда ռադիոյի եթերում՝ Ժիրինովսկին նշել է, որ եթե պարտքերը չներվեն, օրինակ` Ղրղըզստանին և Տաջիկստանին, ապա նրանց իրենց կողմը «կքաշեն» Չինաստանը և Աֆղանստանը: «Ադրբեջանի […]
17:05 28.10.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են դեռ օրեր առաջ զորամասը լքած զինծառայողին։ «Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,- գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2563771666991759 https://www.facebook.com/arcrun/posts/2557095254326067
17:00 28.10.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների […]
16:46 28.10.2019
Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]
16:45 28.10.2019
Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]
15:59 28.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նշեցին, որ այս պահին միայն հնարավոր է ասել, որ վիճակը կայունացել է, բայց ծանր է: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Բազումի […]
15:58 28.10.2019
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Սա աննախադեպ, բացառիկ արդյունք է: Մեր ծանրորդներն ու ծանրորդուհիները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ և գերազանցել Եվրոպայի բոլոր հավաքականներին, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի: Հիշեցնենք` մեր հավաքականից չեմպիոններ էին […]
15:50 28.10.2019
Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]
15:40 28.10.2019
Եվրոպայում ներկայումս եղած տարաձայնությունները հաղթահարելու համար ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջարկել է վերադառնալ «համաեվրոպական տուն» ստեղծելու գաղափարին: Այս մասին նա գրել է իր «Ի՞նչ է դրված խաղաքարտին. գլոբալ աշխարհի ապագան» նոր գրքում, հայտնում է РИА Новости-ն: «Հիմա շատերին թվում է, թե մեր մայրցամաքում անդառնալի պառակտում է տեղի ունեցել: Եթե այդպես է, Եվրոպային հասցված վնասը […]
15:35 28.10.2019
Ազգային անվտանգության ծառայությանը քննադատում են, մեղադրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ: Լրագրողների այս դիտարկմանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այստեղ ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, խորհուրդ տվեց ենթատեքստ չփնտրել: «Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու […]
15:33 28.10.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ. Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի […]
15:24 28.10.2019
Արդյո՞ք ՀԷԿ-ը ունեցել է թույլտվություն տեսչական մարմնից և ինչ են պարզել մասնագետները դեպքի վայրում ուսումնասիրության ընթացքում: Հարցերի պատասխանը ստանալու համար SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը մեզ տեղեկացրել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, փորձանմուշներ են վերցրել, ստուգումներ են իրականացվում […]
15:20 28.10.2019
Ռուսական «Էքսպրես գազետան» հրապարակել է «Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսաֆոբիան» խորագրով հոդվածը, որտեղ փաստերի հիման վրա եզրակացնում են, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանում հատուկ հակաադրբեջանական տրամադրություններ է հրահրում: Հրապարակման մեջ նշված է, որ ռուսական ԶԼՄ-ները մի քանի օր է՝ գրում են ադրբեջանցի ազգայնականների խմբավորման մասին, որի անդամները Ադրբեջանի մասին սոցիալական ցանցերում «ոչ […]