15:17 28.10.2019
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված քրգործեր են նախապատրաստվում: Մարտիրոսյանը հերքեց այդ լուրերը: Հարցին՝ չի՞ ձերբակալվելու Վանեցյանը, նա բացասական պատասխան տվեց: «Պետք չէ ստահոդ լուրեր տարածել, ի՞նչ ձերբակալման մասին է խոսքը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե նման լուրեր կան, Մարտիրոսյանը կարճ պատասխանեց. […]
15:14 28.10.2019
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են շարունակել իրենց գործողությունները Հոկտեմբերի 27-ի քրգործի հետ կապված: Նրան հիշեցրին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: «Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է և պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,- ասաց […]
15:12 28.10.2019
«Ողջի գետը հենց հիմա»: Այսպիսի գրությամբ պղտորված Ողջի գետի նոր լուսանկարները երեկ կեսգիշերին մոտ Կապանի բնակիչներն էին տարածել համացանցում: SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է լուսանկարների հեղինակներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի հետ: Նա նշել է, որ դեպքի մասին ինքը տեղյակ է պահել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Մանրամասները` հեռախոսազրույցում:
15:00 28.10.2019
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ խոսեց այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումով պայմանավորված երկրում լինի գնաճ: «Մեզ ավելի շատ քննադատում են ցածր գնաճի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարձր գնաճային սպասումներն իսպառ վերացել են ՀՀ-ում: «Դա կարելի է անվանել մեր լավագույն ձեռքբերումներից մեկը»,- նշեց Ջավադյանը: Տնտեսության մեջ […]
14:40 28.10.2019
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 2020 թվականին ԿԲ-ում նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: «Մենք նախատեսել ենք բնականոն աճ՝ 1.9 տոկոսով: Մեր աշխատավարձերը, համաձայն «ԿԲ-ի մասին օրենքի», պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր: Ավաղ, այս պահին ցածր են: Առևտրային բանկերում ավելի բարձր տեմպերով են աշխատավարձերը բարձրանում: Մենք գումարը […]
14:37 28.10.2019
Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին լուրը SHANTNEWS.am-ին հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ապարանի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և […]
14:28 28.10.2019
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ նոր աշխատանք ունի: «Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար: […]
14:09 28.10.2019
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արտարժույթի ձեռքբերման գործընթացին՝ նշելով, որ դա երկրի համար դրական նշանակություն ունի: «Խոսքը գնում է մեր կողմից վարվող արտարժութային քաղաքականության մասին: Ինչպես գիտեք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն: Բայց, մյուս կողմից, մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց […]
14:02 28.10.2019
Դեկտեմբերին սպասվող Պոլսո պատրիարքի ընտրության մասին է այսօր խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայկական համայնքում տիրող քննարկումներին և ներքին հակասություններին: Լոքմագյոզյանի խոսքերով՝ պատրիարքի երկու հիմնական հավակնորդները՝ Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը գործակցում են թուրքական իշխանության հետ, ինչի հետևանքով վարկաբեկվել են հայ բնակչության աչքում: Այդպիսի պայմաններում ով էլ լինի պատրիարք, կլինի պարտություն համայնքի համար, ասել […]
13:58 28.10.2019
Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան: Բուլղարիայի փոխվարչապետն արդեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո Մնացականյանը և Զախարիևան լրատվամիջոցների համար ամփոփել են հանդիպման արդյունքները և հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մասնավորապես BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ հակասական կարծիքների […]
13:47 28.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Էրդողանը Twitter-ում գրել է. «ԻՊ-ի առաջնորդի վնասազերծումը բեկումնային կետ է ահաբեկչության դեմ մեր պայքարում։ Թուրքիան կշարունակի աջակցել հակաահաբեկչական ջանքերին, ինչպես դա արել է նախկինում»։ Հիշեցնենք, որ նախօրեին […]
13:02 28.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում առաջիկայում չի ծրագրվում։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` հիմա ծրագրվում են ԱԳ նախարարների հանդիպումներ, որոնք էլ կբերեն ղեկավարների հանդիպմանը։ Մնացականյանը նշեց, որ բանակցությունները գնում են երկու հունով` բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։ Նախարարը նաև ասաց, որ Աշգաբադում Փաշինյանի և Ալիևի […]
13:00 28.10.2019
Հայաստանի համար Թուրքիայի ԱԳ նախարարի` Բաքվում արած հայտարարությունները անընդունելի են և դատապարտելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով` Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մասին, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս և ապացուցում, որ Հայաստանը անվտանգության խնդիր ունի։
12:52 28.10.2019
Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝ – միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին, – ռեադմիսիայի մասին: Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ […]
12:50 28.10.2019
Ճանապարհորդական պլանավորման OneTwoTrip ծառայությունը հայտնել է այս տարվա ամառային հանգստի համար ռուսաստանցիների նախընտրած ուղղությունները: Պարզվել է, որ արտասահմանյան տոմսերի ընդհանուր թվի 10%-ից ավելին դեպի Հայաստան է: ՌԴ քաղաքացիներին Հայաստանում գրավում են մատչելի գները, սպասարկման ոլորտում ռուսալեզու աշխատակիցների մեծ թիվը, բարեկամական վերաբերմունքը: Վարկանշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Իտալիան և Իսպանիան: Այս երկրներում […]
12:45 28.10.2019
«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,– ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին: Նախագահը նշել է, որ […]
12:38 28.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց՝ իրենք Աղետի գոտու վերաբերյալ քաղաքականությունը փոխեցին, 2020թ. 3 մլրդ դրամ են հատկացրել, որ լուծեն Աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները «դե յուրե» արձանագրված են: «Եթե նախկինում ենթադրաբար ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն համարել չի կարելի: […]
12:29 28.10.2019
ԱԺ-ն քննարկում է 2020-ի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է եկամուտներին, նշել, որ դրանցում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 602 մլրդ դրամ, 62 մլրդ այլ եկամուտներն են կազմում, իսկ շուրջ 34 մլրդ դրամաշնորհներն են: Ըստ նրա՝ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ թվային աճ են արձանագրել: Նա խոսել է նաև պակասորդի ֆինանսական […]
12:22 28.10.2019
ՀՀ Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը լինելու է մարզում ամենախոշորներից մեկը: Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով: Այն կծառայի ինչպես աշակերտներին, այնպես էլ համայնքի մյուս բնակիչներին: Մարզադաշտը շուտով շահագործման կհանձնվի:
11:48 28.10.2019
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազության բողոքը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը Սեդրակ Առուստամյանին, հիշեցնենք, 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքից։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու […]
11:22 28.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ. «Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, […]
10:47 28.10.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և […]
10:42 28.10.2019
2019 թ. բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը: Խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց՝ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է: Փաշինյանը նշեց՝ իրենք բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական, այլ պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: «Նույն խնդիրը մենք […]
10:11 28.10.2019
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ […]
09:57 28.10.2019
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի […]
09:45 28.10.2019
Աճուրդում 24 մլն եվրոյով վաճառվել է վաղ Վերածննդի դարաշրջանի հայտնի իտալացի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո)՝ կորած համարվող «Քրիստոսի ծաղրանքը» կտավը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նկարը պատահմամբ գտել էին սեպտեմբերին: Այն կախված էր տարեց մի ֆրանսուհու խոհանոցում: Աճուրդի աշխատողներից մեկը նկատել է նկարը և կնոջը խորհուրդ տվել այն փորձագիտական հետազոտության տանել: Նկարի […]
09:02 28.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։ Շուշին ազատագրելուց […]
08:42 28.10.2019
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչության թվով ԱՄՆ ամենախոշոր նահանգի ողջ տարածքում։ Նա թվիթերյան էջում հայտնել է, որ մոլեգնող հրդեհների ու աննախադեպ ուժեղ քամու դեմ պայքարին են ուղղում բոլոր հասանելի ռեսուրսները։ Մինչ այժմ, արտակարգ դրության ռեժիմը գործել է Լոս Անջելես և Սոնոմա շրջաններում։ Հաղորդվում է զանգվածային հոսանքազրկումների և տարհանումների […]
08:34 28.10.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։ Կիրակի Թրամփը հաստատել էր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրն ամերիկացի զինվորականների անցկացրած օպերացիայի ժամանակ ալ-Բաղդադին պայթեցրել էր մահապարտի գոտին։ Թրամփը երախտագիտություն էր հայտնել ՌԴ-ին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ահաբեկչի ոչնչացմանն օժանդակելու […]
08:20 28.10.2019
«Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի։ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երեկ։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով իր հետախուզական աղբյուրներին, ինչպես նաև գրոհայինների ենթակայության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Ահաբեկիչների նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, ով հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի։ Հաղորդվում է, որ ալ-Բաղդադին […]