TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Ի՞նչ տնտեսական էֆեկտ է ունենալու Գյումրիի վրա ավտոմաքսատան տեղափոխումը

13:03 19.10.2019

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու տնտեսական էֆեկտը արդեն զգացվում է, որովհետև ԵԱՏՄ երկրներից մարդիկ գալիս են մեքենա տանելու և մի քանի օր մնում են այստեղ։ Այս մասին այսօր հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը։ Նա նաև մանրամասնեց, որ Գյումրիում ենթակառուցվածքը ընդլայնվելու է նոր ծառայություններ ներառելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շնորհակալություն, Հայաստան, կտեսնվենք հաջորդ անգամ. Դին Քեյնի թվիթերյան գրառումը

12:57 19.10.2019

Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Դին Քեյնը իր թվիթերյան էջում Հայաստանին շնորհակալություն է հայտնել: «Շնորհակալություն Հայաստան, կտեսնվենք հաջորդ անգամ»: Հիշեցնենք, որ նա հայկական կինոարտադրության, Հայաստանի և իրենց գործունեության մասին օրեր առաջ պատմել էր նաև «Հեռանկարի» տաղավարում: pic.twitter.com/FSktL00UjI — Dean Cain (@RealDeanCain) October 18, 2019

̰
Թրամփը զանգահարել է տիեզերք՝ շնորհավորելու կին տիեզերագնացներին

12:53 19.10.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]

̰
Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է. CNN

12:46 19.10.2019

Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են աշխարհում լավագույնը ճանաչված 50 հացատեսակները: Հոդվածի հեղինակը նշում է, որ հացը վկայում է տվյալ ժողովրդի մշակույթի մասին: Հացը շատ բան է պատմում մարդու ծագման և ազգի պատմության մասին: «Գերմանական Վեսթֆալիայում 24 ժամվա ընթացքում հացթուխները մի քանի հաց են թխում, […]

̰
Քաղաքացիները պիտի արձանագրեն՝ այն գումարը, որ ՊԵԿ միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց. Փաշինյան

12:36 19.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Գյումրի այցը: Վարչապետի հերթական ուղիղ եթերում ներկայացվում է նրա խոսքը Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվում են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

̰
Երբ կգործի Գյումրիի նոր ավտոմաքսատունը․ պարզաբանում է ՊԵԿ նախագահի տեղակալը

12:31 19.10.2019

Գյումրիում դեռ ընթացքի մեջ է նոր ավտոմաքսատան շինարարությունը։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը այցօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, թե երբ այն կբացվի և ինչ աշխատանքներ կիրականացնի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գյումրիի ավտոմաքսատունը, հնարավոր է, երկաթուղային ցանցին միանա․ Փաշինյանը մաքսատանն է

12:13 19.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիի ավտոմաքսատան տարածք այցելության ընթացքում պարզվեց, որ այդ մաքսատունը հնարավոր է` միանա Հայաստանի երկաթուղային ցանցին, որպեսզի խոտանված մեքենաները երկաթուղով տեղափոխվեն Երևան։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճի՞շտ եմ հասկանում, որ էստեղ մեր ծառայությունների ապագա մոդելն ենք դնում․ Փաշինյանը՝ Գյումրիի մաքսատան մասին

12:00 19.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Գյումրիի ավտոմաքսատան տարածքում կատարված աշխատանքներին։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, որ այստեղ տարածքն ընթացքում ավելի է մեծացվելու, և քիչ այն կողմ նաև ազատ տնտեսական գոտի է լինելու։ «Պարո՛ն Անանյան, ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ էստեղ մեր ծառայությունների ապագա պատկերացման մոդելն ենք դնում, ռազմավարական, մենակ ավտոմաքսատուն չի», – հարցրեց Փաշինյանը։ Անանյանը […]

̰
Փաշինյանը ժամանեց Գյումրիի ավտոմաքսատուն

11:48 19.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Գյումրիի նորակառույց ավտոմաքսատուն։ Նրան տեղում ներկայացնում են կատարված շինարարական աշխատանքները։ «Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է […]

̰
Կումայրի արգելոց-թանգարանի շենքերի մեծ մասը վտանգված է

11:37 19.10.2019

Կումայրի արգելոց-թանգարանի 1100 շինությունների մեծ մասը վթարային է, իսկ վերականգնելու հնարավորությունները՝ սահմանափակ: Այս մասին խոսել են թանգարանի աշխատակիցները և Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության ղեկավարը: Կումայրի արգելոցի շենքերը պետք է վերականգնվեն նույն տեսքով: Հենց այս պահանջն է, որ անհամապատասխան է սեփականատերերի հնարավորություններին: Կումայրիի շինությունների 90 տոկոսը մասնավոր սեփականություն է հանդիսանում, և թանգարանը հերթական անգամ դիմել է […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ վարորդն ու ուղևորը մահացել են

11:13 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին` ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենից 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական […]

̰
Հրայր Թովմասյանը զանգերին չի պատասխանել, որից հետո ուղարկվել են ծանուցագրեր. ԱԱԾ

10:50 19.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ իր լրումն նախորդ հաղորդագրության: «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի […]

̰
Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին

10:30 19.10.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը՝ 09.00-ից մինչև 18.00-ն:

̰
Կզաքիսը ներխուժել է Գերագույն ռադայի շենք

10:02 19.10.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի միջանցքներից մեկում կզաքիս է նկատվել։ Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի կողմից Facebook-ում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վախեցած գիշատիչն աջ ու ձախ վազում, թաքնվում մարդկանցից, փորձում բացել դուռը։ Հայտնի չէ, թե ինչպես է կենդանուն հաջողվել ներխուժել շենք։ Արդյունքում նրան բռնել են և տեղափոխել անվտանգ տարածք։

̰
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան

09:31 19.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ․ «Սիրելի՛ երևանցիներ, Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում, Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը: Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: Երևանի պատմամշակութային ժառանգությունը […]

̰
Forbes-ը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը

09:20 19.10.2019

Forbes հանդեսը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ ցուցակում, որը կազմվել է հարցումների արդյունքների հիման վրա, ընդգրկվել է 500 ընկերություն։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները։ Առաջին տեղում Alphabet հոլդինգն է, որի մի մասն է հանդիսանում Google կորպորացիան, այնուհետև Microsoft-ն է, իսկ երրորդ հորիզոնականում «ամպային» ծրագրային ապահովման մշակող Red Hat-ը։ Apple […]

̰
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․ կա 12 զոհ

08:55 19.10.2019

Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։ Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։ Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ […]

̰
Երևանը 2801 տարեկան է

08:21 19.10.2019

Երևանը 2801 տարվա պատմություն ունի։ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրել է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դարձել է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը […]

̰
Ինչ միջոցառումներ կլինեն վաղը Երևանի 2801-ամյակի առթիվ

23:33 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի 2801-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ և կից շնորհավորել տոնի առթիվ․ «Երևան-2801. շնորհավոր»:

̰
Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

23:08 18.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ

22:52 18.10.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ […]

̰
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան

22:42 18.10.2019

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ գրությամբ. «Վերադառնում եմ վնասվածքից հետո»: Հիշեցնենք, որ «Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքներից հետո, սակայն բաց կթողնի 8-րդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպումը:

̰
Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

22:34 18.10.2019

Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է […]

̰
«Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը»․ Փայլանը` թուրք նախարարին

22:17 18.10.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:08 18.10.2019

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի […]

̰
Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի. Վլադիմիր Կարապետյան

21:29 18.10.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում է, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել: «Այդ շրջանի մամուլին հետևողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված […]

̰
ԱՄՆ-ն խնդիր ուներ քրդերին պարտադրել ավելի շուտ և ավելի շատ զիջման գնալ. Արմեն Պետրոսյան

20:41 18.10.2019

Սիրիայի հյուսիսում երեկ երեկոյան հրադադար հաստատվեց: Այսօր արդեն տեղեկություններ կային, որ Թուրքիան հավատարիմ չի մնում պայմանավորվածությանը, և կրակոցները շարունակվում են: Իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է հստակ այդ պայմանավորվածոթւյունից, մասնավորապես՝ անվտանգության գոտուց: Այս և այլ հարցերի շուրջ է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցը SHANTNEWS.am-ի տաղավարում:

̰
Քաղաքապետարանի արձագանքը մանկապարտեզում երեխաներին աթոռին կապելու մասին ահազանգին

20:34 18.10.2019

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է մանկապարտեզներից մեկում երեխաներին աթոռներին կապելու մասին ահազանգին: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի հ. 92 մանկապարտեզում 2015 թվականից գործում է նախաներառական 3 խումբ, ուր հաճախում է 24 տարբեր ծանր խնդիր ունեցող երեխա: Նշված երեխաներից 14-ն ունի հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս սեփական անվասայլակներով: Մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է […]

̰
Լիբանանի վարչապետը հրաժարական չի տա

20:24 18.10.2019

«Լիբանանը դժվար պահեր է ապրում և երկրի արտաքին պարտքը սկսել է ծանր բեռ դառնալ մեր պետության վրա»: Ինչպես հաղորդում է LBCI-ն, քիչ առաջ այս խոսքով հանդես եկավ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նա տեղեկացրեց՝ 72 ժամ ժամանակ է տվել գործընկերներին՝ վերանայելու իրենց մոտեցումները և իր բարեփոխումների ծրագրին ընթացք տալու համար: Հարիրին, անուններ չտալով հանդերձ, նշեց, որ […]

̰
Գևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո Մարտի 1-ի գործով չի ներկայացել ՀՔԾ

19:49 18.10.2019

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Hetq-ի հարցին ի պատասխան ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` […]

̰
BACK_TO_TOP