Կստեղծվի գույքի բռնագանձման նոր ինստիտուտ՝ հիմնված կոնկրետ չափանիշների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Կստեղծվի գույքի բռնագանձման նոր ինստիտուտ՝ հիմնված կոնկրետ չափանիշների վրա

13:36 15.10.2019

«Նոր ինստիտուտի ներդրումը ենթադրում է համալրում նոր կադրերով. դատախազության առանձին ստորաբաժանում է լինելու, որը համալրվելու է համապատասխան վերապատրաստված մասնագիտացված կադրերով, որոնց թվաքանակը որոշված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ»,- «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Ինչ վերաբերում է դատախազության՝ որպես իրավասու մարմնի ընտրությանը, ապա Գալյանը նշեց, որ պետության շահերի պաշտպանությունը, այդ թվում և գույքային, դատախազության սահմանադրական լիազորություններից է բխում:

«Դատախազությունը հնարավորություն ունի համապատասխան հայց ներկայացնել դատարան՝ պաշտպանելու պետության գույքային շահերը: Ներկայիս իրավական կարգավորումների առկայության  պայմաններում ամենահարմար տարբերակը դատախազությանն իրավասու մարմին համարելն է»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե բռնագանձման ենթակա գույքի արժեքի 50 մլն-ի շեմն արդյո՞ք բարձր չէ՝ Ս. Գալյանն ասաց, որ 50 մլն-ն ընտրվել է՝ հիմք ընդունելով այն  կանխավարկածը, որ հասարակ քաղաքացին իրեն չզգա այդ օրենքի կարգավորման տիրույթում:

«Նախագծում ընտրված են հանցագործության ձևով կոնկրետ ազդակներ՝ պայմանավորված կոնկրետ կարգավիճակով, օրինակ՝ պաշտոնակատար հանդիսանալու դեպքում: Միևնույն ժամանակ ընտրվել է երկրորդ չափանիշը. դա որոշակի շեմն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրվել է 50 մլն-ը՝ հիմք ընդունելով ներկայիս աշխատավարձերը և գույքի շուկայական արժեքը:

«Այս ընտրված արժեքը պայմանական է, և մենք կարող ենք քննարկել 60 մլն, 40 մլն շեմի հարցը»,- նշեց նախարարի տեղակալը:

Նա ավելացրեց, որ արտասահմանյան երկրներում գոյություն ունի երկու տարբեր ինստիտուտներ: Մեկն ուղղված է չհիմնավորված հարստացման դեմ, մյուսը հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձելու հետ:

«Եթե մենք խոսում ենք հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի մասին, ապա այդ դեպքում շեմն ընդհանրապես կարևոր չէ: Ցանկացած գույքի դեպքում, երբ հիմնավորվում է դրա և հանցագործության կապը, շեմը նշանակություն չի ունենում. այն միանշանակ ենթակա է բռնագանձման: Այս ինստիտուտը միանգամայն այլ խնդիրների լուծմանն է ուղղված, այդ իսկ պատճառով է ընտրված այդ շեմը»,- ասաց նա:

«Օրենքի նախագծում հստակ նշված են այն հիմքերը, որոնք կարող են ազդակ դառնալ ուսումնասիրության վարույթը սկսելու համար: Հիմքերը մեկ բացառությամբ կապված են հանցագործությունների հետ: Պետք է քրեական վարույթ նախաձեռնվի կամ քրեական վարույթի իրականացումն անհնար լինի, որպեսզի այս ուսումնասիրության վարույթը հարուցվի: Արդեն իսկ մենք ունենք հստակ ֆիքսված հանցագործությունների ցանկ, որոնց վերաբերյալ քրեական գործերի առկայության պարագայում քրեական գործ հարուցելու անհնարինության դեպքում մենք կարող ենք նախաձեռնել ուսումնասիրության վարույթը»,- նշեց Սրբուհի Գալյանը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

11:00 18.07.2025

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

10:41 18.07.2025

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP