20:36 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում մասնակցում է WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
20:27 08.10.2019
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին […]
19:47 08.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ […]
19:36 08.10.2019
«System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: «Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ, եթե գործերս այնտեղ ավելի քիչ լինեին, ավելի շատ կգայի: Ուզում եմ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել»: Սերժ Թանկյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ոգևորում է իր ընկերներին, որ ներդրումներ […]
19:30 08.10.2019
Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]
19:29 08.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և […]
19:21 08.10.2019
WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրերին Երևանի կենտրոնում՝ Ձորափ 70/3 հասցեում, բացվեց «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը: Սա նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան վայր է, որտեղ ներդրված են նոր մոտեցումներ արդյունավետ աշխատանքի ու որակյալ ծառայությունների համար: Մանրամասները` ռեպորտաժում:
19:18 08.10.2019
Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրապարակել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական ակտը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող […]
19:00 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» հաղորդաշարից մի հատված և կից գրառման մեջ նշել. «Մարդիկ իրենց համար ստեղծել են լիքը պատնեշ. չի լինի, հնարավոր չի, չկա: Լիքը չկաներ են ստեղծել ու այդ չկաների մեջ ապրում են: Երբ ասում ես՝ չի լինի, փակում ես քո ճանապարհը»:
18:45 08.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ: Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: […]
18:40 08.10.2019
Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հայրենակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ալեքսիս Օհանյանը գիրքը գրել է 6 տարի առաջ: Գրքում ներկայացվում է Օհանյանի մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ընկած ժամանակահատվածը: «Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, […]
18:30 08.10.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը 2 օր առաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին` որպես բանախոս, իր ինստագրամյան էջում Հայաստանից սթորիներ է հրապարակել: Լուսանկարներից մեկում նա հրապարակել է խաղողի որթի լուսանկարը և մակագրել «Երևան, Հայաստան»: Քիմը մեկ այլ լուսանկար է հրապարակել Էջմիածնից, որտեղ նախօրեին մկրտել է իր երեխաներին և մակագրել. […]
18:29 08.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան […]
18:20 08.10.2019
Համացանցում են հայտնվել կադրեր հորը՝ Միխայիլին սպանած Խաչատուրյան քույրերի հարցաքննությունից: Ինչպես հաղորդում է Vz.ru-ն, հարցաքննությունը եղել է հանցագործության վայրում: «Դժվար էր նրան սպանելու որոշում կայացնելը: Ես նրա համար ուտելիք էի պատրաստում, հետո մենք ասացինք՝ պետք է ռիսկի գնալ, փորձել»,- տարածված տեսանյութում ասում է Անգելինան: Նա բացատրել է, որ քրոջ՝ Մարիայի հետ, ավագ քրոջը՝ Կրեստինային, խնդրել […]
17:55 08.10.2019
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում։ Տեսանյութը՝ News.am-ի:
17:29 08.10.2019
Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։ «Համահայկական թվային պլատֆորմ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական […]
17:04 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե կա ապօրինի կրպակ, ապա այդ կրպակը պետք է ապամոնտաժվի. «Եթե ինչ-որ մեկը որոշել է Մաշտոցի պողոտայի վրա կրպակ դնել և շահույթ ստանալ, սակայն դա մեկ միլիոն մարդու խանգարում է, դա պետք է ապամոնտաժվի: Համայնքը չի խախտի իրավունքները, այլ օրենքը կվերականգնվի: Բարեկամության մետրոպոլիտենի պարագայում, մարդիկ […]
16:52 08.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե ինչպես է այսօր հայտնվել երևանյան սրճարաններից մեկում և ծանոթացել Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ. «Բելիզի վարչապետի տիկնոջ՝ Քիմ Սիմփլիս-Բառոուի հետ երեկ այնքան ընկերացանք, որ որոշեցին այսօր անկախ մեր գրաֆիկից հանդիպել և լանչ անել իրար հետ։ Ընտրեցինք El garden-ը։ Ինքը եկավ համալիրից՝ WCIT-ից, […]
16:44 08.10.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց՝ նախորդ նիստին դարձյալ քննարկում էին հաստիքացուցակի փոփոխության հարցը, այդ պահին իրավիճակ էր, երբ «Սանիթեք»-ը դադարեցրել էր աշխատանքը: «Այդ իրավիճակից մեկ ամիս անց նոր արձանագրում ենք, որ համապատասխան սարքավորումները չեն հասցնի գալ, պետք է այս փոփոխությունը ժամանակավորապես իրականացվի: Հնարավոր չէ՞ր արդյոք մեկ ամիս […]
16:33 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սանիթեք»-ի խնդրին և լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետարանը ժամանակ շահեց և իրեն հարմար ժամանակ «Սանիթեք»-ին դուրս մղեց շուկայից, Հայկ Մարությանը պատասխանեց. «Դուք չե՞ք տեսել, թե քաղաքում ինչ էր կատարվում: Դուք արդեն տեսնում եք արդյունքները, և ես քիչ առաջ ասաց, որ համալրվում […]
16:16 08.10.2019
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը կհանձնվի երեք ֆիզիկոսի՝ Ջեյմս Փիբլզին, Դիդյե Քելոզին, Միշել Մայորին: Փիբլզը ֆիզիկական տիեզերագիտության մեջ արված հայտնագործության համար կստանա մրցանակը: Նրան կհասնի նաև նախատեսված գումարային պարգևի 50 տոկոսը: Իսկ մյուս երկու գիտնականները մրցանակը կստանան էկզոմոլորակի հայտնագործության համար: Նրանցից յուրաքանչյուրի բաժին կհասնի 9 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 900 հազար դոլար: Մրցանակի […]
16:15 08.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երևանի տրանսպորտի խնդրին և հայտնել, որ ստեղծված է միջգերատեսչական խումբ և 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպում կա, որի ընթացքում կքննարկվեն այս հարցում հետագա անելիքները: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է վերելակների խնդրին ու նշել, որ արդեն կայացած տենդերով այս […]
16:10 08.10.2019
Հայաստանի Զինված ուժերում այս տարվա ընթացքում ծառայության հետ կապված միջադեպերով մահվան դեպքերը եղել են 28-ը` նախորդ տարվա 19 դեպքի դիմաց: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Առանձին վիճակագրություն կա նաև ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում այդպիսի դեպքերը, ըստ շտաբի պետի, եղել են 11-ը, նախորդ տարի` […]
15:58 08.10.2019
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում: Իրար են բախվել BMW X6 և Lexux մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Ենթադրվում է, որ BMW-ի վարորդը փորձել է շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտով շարժվող Lexux-ը հարվածել է, ինչի հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Հայտնի չէ՝ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները:
15:55 08.10.2019
Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստանում է WCIT-2019 համաժողովի շրջանակներում, պատրաստվում է լրագրողների հետ հանդիպմանը: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ Օհանյանին են մոտենում քաղաքացիները, ցանկանում լուսանկարվել:
15:54 08.10.2019
Տեսանյութը, որում Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» ֆորումի ժամանակ, կարծես չնկատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, չի սեղմում նրա ձեռքը և հանգիստ հեռանում է, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում և օգտատերերի շրջանում վրդովմունք առաջացրել: Անգամ ադրբեջանցի լրագրող Նատիգ Ադիլովն իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հորդորել է հակառուսական հավաք անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ակցիան տեղի կունենա վաղը, և, […]
15:48 08.10.2019
Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց է ուղղել, թե ինչպես պետք է լուծվի մայրաքաղաքի դպրոցներում մարզաձևերի խմբակներին տարածք տրամադրելու հարցը: Ավագանու անդամն ասել է, որ հատկապես Երևանում դպրոցներում հիմնականում մարզումներ անում են կարատեի խմբակները, այնինչ ուրիշ մարզաձևեր ևս կան, որոնց, սակայն, դպրոցները մերժում են տարածք տրամադրել: Քաղաքապետարանի պատասխանն է եղել, […]
15:45 08.10.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ ձմռան ամիսներին գազի թանկացում չի լինի: Մհեր Գրիգորյանը ասել է, որ արվելու է ամեն բան, որ թանկացում ընդհանրապես չլինի: «Իրանի հետ էլ կա համաձայնագիրը, որն այս գործում կարող է դեր խաղալ: Պետք չէ այս հարցը քաղաքականացնել, քանի որ էներգետիկ համակարգի մասով տարածաշրջանում պիտի լինի […]
15:39 08.10.2019
Ռազմավարական զորավարժությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը կիրառել է նաև իր սպառազինության մեջ գտնվող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` հենց Արցախում կիրառվել են նաև հակաօդային պաշտպանության զինատեսակների նոր նմուշներ, որոնց միջոցով էլ հաջողվել է խոցել ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքը: Այսպիսի կարողություն, […]