TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Գրին քարտի 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը տրված է

15:36 08.10.2019

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ Գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Դիմորդները կարող են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների […]

̰
Ադրբեջանցի դիվերսանտներին փոխանակելը Արցախի իրավասությունն է. ԳՇ պետ

15:31 08.10.2019

Ադրբեջանցի երկու դիվերսանտներին, որ քրեական պատիժ են կրում Արցախում, փոխանակելու հարցը Արցախի իշխանությունների իրավասության տիրույթում է: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Լրագրողների հարցերի մեջ հիշատակվեցին գերիները, ինչին ասուլիսի ժամանակ գեներալը պատասխանեց, որ Հայաստանում գերիներ չեն պահվում:

̰
Իմ երեխաները չափազանց համեստ են և նորմալ. Քիմ Քարդաշյան

15:30 08.10.2019

Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում: Քարդաշյանը նշեց` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին: Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և […]

̰
Շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր. Միխայիլ Պիոտրովսկի

15:27 08.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել մեզ՝ արձագանքելով ավագանու որոշմանը. «Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, […]

̰
Զորավարժությանը ներգրավվել են հակաօդային և հակատանկային նոր զինատեսակներ

15:16 08.10.2019

Ռազմավարական զորավարժությունների ժամանակ կիրառված նոր զինատեսակները եղել են հակատանկային և հակաօդային սպառազինության նոր մշակումներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա հիշատակեց, որ հակաօդային ստորաբաժանումները կատարել են նաև անօդաչու թռչող սարքի խոցում, այն դեպքում, երբ դրա արտացոլող մակերեսն ավելի փոքր է: Դա, ըստ գեներալի, եղել է այն բանի շնորհիվ, […]

̰
Պարոն Բեգոյանը առո՞ղջ է, հո բան չի՞ եղել. ավագանու անդամը՝ քաղաքապետին

15:08 08.10.2019

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն այսօրվա նիստում ձայնի իրավունք խնդրեց: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կարող է հարց ուղղել զեկուցողին: Խաչատրյանն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ անհանգստացա, դահլիճում չնկատեցի մարդ, ում մասին անցած նիստին ասացիք՝ ամենակարևոր դեմքերից է, և ամենաշատ հարցերն են տրվում իրեն: Բնականաբար, հասկացաք՝ պարոն Բեգոյանի մասին է խոսքը: Հո բան չի՞ պատահել, առո՞ղջ է […]

̰
Քաղաքապետարանը պատրաստ է «Սանիթեք»-ի դեմ արբիտրաժային դատին. Հայկ Մարության

15:05 08.10.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղվել մայրաքաղաքի աղբահանության արդեն նախկին օպերատոր «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի լուծման հիմքերի մասին: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ դրանք ապացուցված են համապատասխան փաստաթղթերով: Հարց է ուղղվել նաև դատական կարգով խնդիրը լուծելու ռիսկերի մասին: Քաղաքապետի խոսքերով՝ իրենք լիովին պատրաստ են նաև արբիտրաժային դատարանում պաշտպանելու քաղաքապետարանի շահերը:

̰
Սահմանին կրակոցները փոքր-ինչ նվազել են. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

15:00 08.10.2019

Հայաստանի սահմանին իրավիճակը կայուն է և վերահսկելի, թեև որոշ լարվածություն եղել է այս ընթացքում: Մի քանի րոպե առաջ Տավուշում եղել են կրակոցներ, որոնք դադարեցվել են հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցներին համարժեք պատասխան է տրվել, թեև շտաբը երբեմն նպատակահարմար չի […]

̰
Ծեծկռտուքից հետո կոմայում հայտնված սպան կայուն ծանր վիճակում է. ԶՈւ ԳՇ պետ

14:54 08.10.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խոսեց նաև Վայոց ձորի ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված սպայի վիճակին: Դավթյանի խոսքերով` սպայի վիճակը կայուն ծանր է, կա որոշակի, փոքր դրական դինամիկա: Գեներալն ասաց, որ այդ դրական տեղաշարժը դեռ շատ զգալի չէ, բայց այն կա:

̰
«Դա իմ նպատակն է, և ես հետ չեմ կանգնի». Քիմ Քարդաշյանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

14:44 08.10.2019

«Ես ցանկանում եմ հաճախ լինել այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր գործունեության վերաբերյալ: «Նման քայլեր մշտապես անում եմ»,- ասաց նա: Հեռուստաաստղը նշեց, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ վերջինիս հետ դրա մասին չի խոսել, բայց ԱՄՆ նախագահի խորհրդականներին ասել […]

̰
Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ

14:40 08.10.2019

Երևանի ավագանու որոշմամբ` այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երևան քաղաքի միջև: Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց. «Նա […]

̰
Զորավարժություններին ներգրավվել է նոր ստացած զինտեխնիկա. ԶՈւ ԳՇ պետ

14:37 08.10.2019

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի խոսքերով՜ Հայաստանում անցկացված ռազմավարական զորավարժությունները աննախադեպ էին ոչ միայն մասշտաբներով, այլև գործողությունների բնույթով, զորաշարժերի քանակով: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի խոսքերով` ներգրավված էին Հայաստանի Զինված ուժերի գրեթե բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակը: Գեներալի խոսքերով` զորավարժությանը կիրառվել են նաև նոր ստացած զինվորական տեխնիկա և սպառազինություն:

̰
Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններում. Մասիս Մայիլյան

14:20 08.10.2019

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր նախորդ` 2019 թվականի օգոստոսի 13-ին գրառումը, ըստ որի՝ ինքը հնարավոր է համարել ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։ «Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական […]

̰
Ինչո՞ւ «Տիտանիկը» կործանվեց, իսկ Նոյյան տապանը հաջողության հասավ. Վլադիմիր Վարդանյանի անեկդոտը

14:02 08.10.2019

ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է, հարցը քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երկրորդ ընթերցմամբ: Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը. «Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ դրսից մի շատ կիրթ երիտասարդ գա ու նշանակվի […]

̰
«Նախարարական». Հակոբ Արշակյանը «WCIT 2019»-ից սելֆի է հրապարակել

14:00 08.10.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովից «նախարարական» սելֆի է հրապարակել:

̰
Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ

13:55 08.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալի խափանման միջոց կալանքը հինգ միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշեցնեք՝ պաշտպանական կողմը պնդում է, որ ամբաստանյալի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է: Հավելենք` Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում: Պաշտպանների տեղեկացմամբ՝ նա շուրջօրյա գտնվում է բժիշկների […]

̰
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագծին

13:52 08.10.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են ընդդիմության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանց թվում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող ու պատիժը խստացնող նախագիծը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման: Հեղինակ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է նախագծի ընդունումը, օրինակ է բերել ընդամենը օրեր առաջ Գյումրիում քաղաքացու կողմից շան նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը, որի համար վերջինս խիստ […]

̰
Ինչո՞ւ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բուժզննությունը կազմակերպել Հայաստանում. հարց՝ պաշտպանին

13:40 08.10.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դատարանի որոշումը գնահատում են ապօրինի, դատական ակտը ստանալուն պես կբողոքարկեն Վերաքննիչ դատարան: Հարցին՝ ինչո՞ւ է Գևորգյանը ցանկանում բուժում ստանալ ոչ թե Հայաստանում, այլ Ավստրիայում, Ալեքսանյանն ասաց. «Միշտ հերթական բուժումները նա ստացել է այդ հանրապետությունում, այդ քաղաքում, կրկին անհրաժեշտություն է […]

̰
Ալեքսիս Օհանյանը պատմեց իր «օգտագործած» ֆեյքերի մասին

13:26 08.10.2019

WCIT համաժողովի ժամանակ Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը պատմում էին իրենց բիզնեսների զարգացման վաղ փուլերի մասին, ու այդտեղ Reddit ցանցի համահիմնադիր Օհանյանը ուշագրավ պատմություն պատմեց իր «պահած» ֆեյքերի մասին։ Ալեքսիս Օհանյանը ներկայացրեց Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը։ «Reddit-ում բոլորն ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք այնտեղի առաջին մոտ 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ […]

̰
Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Ավստրիա

13:11 08.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա  Դանիբեկյանը մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ Գևորգյանի խափանման միջոցը վերացնել և թույլատրել  բացակայել երկրից, մեկնել Ավստրիա` բուժզննում անցնելու նպատակով: Հիշեցնենք՝ այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր երեկվա դատական նիստին: Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանն էլ ասել էր, որ […]

̰
Երկուսն էլ շտապում են՝ տիկին Զոհրաբյանն էլ, պարոն Մարուքյանն էլ, ո՞ր հարցը քննարկենք. անելանելի վիճակ պետաիրավական հանձնաժողովում

13:10 08.10.2019

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգը հագեցած էր, պատգամավորներից յուրաքանչյուրը շտապում էր առաջինը ներկայացնել նախագիծը, որոնք հիմնականում երկրորդ ընթերցման էին ներկայացված: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց իրավիճակը․ «Տեսեք ինչ իրավիճակ է, երկու ընդդիմադիր խմբակցություն ներկայացրել են նախագծեր, երկուսն էլ ընդունվել են առաջին ընթերցման, երկուսի վերաբերյալ էլ եղել են առաջարկություններ, երկուսն էլ շտապում են՝ տիկին […]

̰
«Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

13:09 08.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» […]

̰
Դեռ նիստ ենք անում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

13:03 08.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Դեռ նիստ ենք անում:)))»։

̰
Վարչապետը ելույթ է ունեցել Էջմիածնի 2704-ամյակի առիթով

13:01 08.10.2019

Այսօր նշվում է Էջմիածին քաղաքի հիմնադրման 2704-ամյակը: Տոնի առիթով Էջմիածին է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության պաշտոնյաների ու օտարերկրյա հյուրերի հետ ներկա եղել հանդիսավոր միջոցառումներին: Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ դիմելով էջմիածինցիներին: ՀՀ վարչապետը հիշեցրել է Էջմիածնի համազգային դերը տարբեր ճակատագրական ժամանակներում՝ սկսած միջին դարերից մինչև 1918թ. Սարդարապատի հերոսամարտ և մինչև մեր օրեր: Փաշինյանի […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

12:57 08.10.2019

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի  տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել […]

̰
Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

12:41 08.10.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները: Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած […]

̰
Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է տվել

12:40 08.10.2019

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում է գրել: Հրաժարականի պատճառները չեն նշվում: Մամեդովը, որ այժմ 72 տարեկան է, ղեկավարում է կառավարությունը 2018-ի ապրիլից: Մինչ այդ նա աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը վարչապետ է նշանակելու Ալի Ասադովին` նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական հարցերով օգնականին: Ասադովը 63 տարեկան է: […]

̰
Ինձ համար շատ կարևոր է ֆաների կարծիքը իմ բրենդները ստեղծելիս․ Քարդաշյան

12:25 08.10.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ ու բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը WCIT կոնֆերանսի ժամանակ պատմեց, թե ինչպես է սոցիալական ցանցերը օգտագործում իր ապրանքանիշները, իր բրենդները ընտրելիս և կայացնելիս։ Քարդաշյանը հայտնեց, որ իր հետևորդներին օգտագործում է որպես ֆոկուս խումբ՝ հասկանալու համար, թե ինչ գույնի և ինչ ձևավորման կարիք ունի իր արտադրանքը։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ պարզապես հետևորդներին հարցրել […]

̰
Կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել

12:23 08.10.2019

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի […]

̰
Վիգեն Քոչարյանը «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծն անընդունելի է համարում

12:16 08.10.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք նախագծեր: Դրանցից մեկով խմբակցությունն առաջարկում էր Վճռաբեկ դատարան դիմած բողոքների քննության ժամկետը սահմանափակել՝ երեքից հասցնելով մեկ ամսի: Նախագծի հեղինակները պնդել են, որ սա  նախնական կալանքի տակ գտնվող անձանց իրավունքներից է բխում, սակայն իշխանական պատգամավորները, ինչպես նաև ներկա գործադիր ու դատական մարմինների […]

̰
BACK_TO_TOP