21:47 23.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը րոպեներ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
89 կգ քաշային կարգում 22-ամյա մեր մարզիկը երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց լավագույնը` նվաճելով նաև փոքր արծաթ հրում վարժությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Ի դեպ, քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Թաիլանդում գտնվող ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ. մեր մյուս ծանրամարտիկները նույնպես մարտական են տրամադրված, նոր մեդալների մեծ հույսեր ունենք»,- գրել է նա:
11:39 10.08.2025
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհըԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...
11:28 10.08.2025
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ «Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։ Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում […] ...
11:17 10.08.2025
Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
11:11 10.08.2025
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբԱրաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն X-ի իր միկրոբկոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս […] ...
11:03 10.08.2025
Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կան տուժածներՕգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» […] ...
10:51 10.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...