23:45 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթել է «Բոլոնիային»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 87-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվել է հռոմեացիների կենտրոնական պաշտպան Ջանլուկա Մանչինին: Հանդիպումից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել, որը մակագրել է՝ «Կարևոր հաղթանակ էր» իտալերեն գրությամբ:
23:17 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մամուլի ասուլիս է տալիս Կալիֆոռնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ Սփյուռքի դերի մասին երկրի ղեկավարները տարբեր մոտեցումներ են ունեցել․ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ սփյուռքահայերը որևէ կերպ չպետք է մասնակցեն երկրի կառավարմանը։ Սերժ Սարգսյանի օրոք, հակառակը, խոսվում էր նույնիսկ Ազգային ժողովը երկպալատանի դարձնելու ու […]
21:51 22.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Լոս Անջելեսից հաղորդում է, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կալիֆորնիայի հայկական կառույցների ղեկավար կազմերի հետ: Փաշինյանը նշել է, որ ուրախ է ընդլայնված կազմով հանդիպման համար և հույս հայտնել, որ հետագայում առավել գործնական բնույթի հանդիպումներ կլինեն: Մանրամասները՝ տեսանյութում:
21:33 22.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱՄՆ-ից հայտնում է, որ ԱՄՆ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ուղեկցվել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայով: Մանրամասները՝ տեսանյութում:
21:18 22.09.2019
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու […]
20:55 22.09.2019
«Հանդիպում եմ ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ»,-ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:43 22.09.2019
«Հանդիպում եմ ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:28 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդիպել Լոս Անջելեսի հայերի հետ: «Սիրելի լոսանջելեսահայեր, հանդիպում ենք այսօր ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Սիրով սպասում ենք բոլորիդ»,-գրել է նա:
19:26 22.09.2019
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Այսօր կայացած թայ-բրեյքում Արոնյանը հաղթել է Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լիեմին: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774), որը պայքարից դուրս թողեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 1,5։0,5։
19:04 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Բոլոնիային»: 49-րդ րոպեին հռոմեացիների սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը տուգանային հարվածով առաջ է մղել իր թիմին: 5 րոպե անց տան տերերը 11 մետրանոց հարվածով հավասարեցրել են հանդիպման հաշիվը: Հանդիպման վերջում Էդին Ջեկոն հաղթանակ է պարգևել «Ռոմային»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և […]
17:04 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ հանդիպում է «Բոլոնիային»: Հանդիպման ընթացքը ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ
16:32 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Բոլոնիային»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխվոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոպես, Կոլարով, Ֆասիո, Մանչինի, Ֆլորենցի, Վերետու, Քրիստանտե, Մխիթարյան, Պելեգրինի, Կլյուվերտ, Ջեկո ? | TEAM NEWS | ? Here is our starting XI for today’s match. DAJE! ⚡️ #ASRoma #BolognaRoma pic.twitter.com/9MSfxDV3os — AS […]
16:06 22.09.2019
Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկը երրորդն է: Նա արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրել է 168 կգ կշռող ծանրաձողը, ապա երկու անգամ չի կարողացել սանձել […]
14:40 22.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MA 530 համարանիշի ավտոմեքենյով Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս, Ծաղկաձորի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել […]
14:00 22.09.2019
Վերջերս ԱՄՆ-ում կազմավորվել է «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդ» անունով կազմակերպություն, որը, ըստ ամերիկահայ ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանի, ամերիկահայ համայնքի ուժերը հավաքագրելու նպատակ ունի: «Ամերիկայի համահայկական խորհրդի» մեջ միավորվել են ամերիկահայ համայնքի բոլոր խոշոր կազմակերպությունները՝ այսուհետև ամերիկահայության խնդիրների շուրջ միասնական և համակարգված գործունեություն ծավալելու համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վիգեն Հովսեփյանն ասում է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ հայկական […]
13:45 22.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Որպես վարչապետ սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է ԱՄՆ: Հայաստանի ղեկավարն անցյալ տարի ևս աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ՝ Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս տարի ևս Հայաստանի ղելավարը կլինի ՄԱԿ-ում և հանդես կգա ելույթով: SHANTNEWS.am-ի թղթակիցը Լոս Անջելեսից մանրամասներ է ներկայացրել Նիկոլ […]
23:17 21.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել տոն պարգևելու համար։ «28 տարի առաջ այս օրը ընդամենը 12 տարեկան էի, շատ բան սկսել էի հասկանալ, ավելի շատ էլ հետո պետք է հասկանայի. բայց մեկ բան այդ օրը շատ հստակ զգացի: Իմ հարազատներից շատերը, իմ հարազատ մայլեն (թաղը) հենց այդ օրը մասամբ դուրս եկավ […]
22:55 21.09.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչ Սթիվեն Վեբերը մահացել է սիրելիին ամուսնության առաջարկ անելիս, հայտնում է Daily Mirror-ը: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը Տանզանիայում հանգստանալիս է եղել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վեբերը փորձել է յուրահատուկ պայմաններում ամուսնության առաջարկ անել․ նա թթվածնային դիմակով սուզվել է և սիրելիին ցուցանակ ցուցադրել, որի վրա գրված է եղել՝ կամուսնանա՞ս ինձ հետ։ […]
22:10 21.09.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն իր էջում ահազանգել է, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի` Սև արագիլի վրա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս տոնական օրով ստիպված եմ գրել մարդկային վայրագ տեսակի մասին, որ Հայաստանի սիմվոլներից մեկի վրա զենք է բարձրացնում՝ արդեն որերրորդ անգամ։ Կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան տեսակի՝ Սև արագիլի վրա։ Ուղեղիս մեջ չի […]
21:46 21.09.2019
Հայաստանի անկախության օրվա առիթով առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով է լուսավորվել աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆան: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող երկնաքերի վրա վառվել են կարմիր կապույտ և նարնջագույն գույները: Բուրջ Խալիֆան 168 հարկ ունի, 828 մետր բարձրություն:
21:20 21.09.2019
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ շնորհավորել ՀՀ Անկախության 28-ամյակի առթիվ։ «Շնորհավոր անկախության օրը, Հայաստան Ազատ անկախ Հայաստան! Կեցցե՛ մեր ժողովուրդը և երիտասարդությունը»,- գրել է նա։
20:44 21.09.2019
Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, […]
19:11 21.09.2019
Միացյալ Նահանգների նավատորմը հրթիռային նավ է մոտեցրել Իրանի ափերին։ USS Nitze ռազմանավը տեղակայվել է Պարսից ծոցում՝ ըստ ամերիկյան կողմի հավաստումների՝ Սաուդյան Արաբիայի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է CBS կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սրանով Միացյալ Նահանգների զինված ուժերը փորձելու են փակել Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության սողանցքը, որից իբր օգտվել է իրանական զինուժը։ Միացյալ […]
18:50 21.09.2019
Համապետական տոնը Գյումրիում էր համախմբել նաև Հայաստանի մարզերի ու Արցախի բնակիչներին: Քաղաքի կենտրոնական Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Շահումյան փողոցներում բացված տաղավարներում մարզերի բերքն ու բարիքն էր, որը հյուրասիրում էին Գյումրի եկած հյուրերին, իսկ գյումրեցիները ներկայացել էին իրենց արհեստներով ու ձեռքի աշխատանքներով: Գյումրիի պատմական միջուկի Վարպետաց և մյուս հարող փողոցներում բացված տաղավարներում Շիրակի ու Հայաստանի բոլոր մարզերի […]
17:58 21.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի հրաժարականներին: ԱԺ նախագահին հիշեցրին նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հայտարարությունը, Միրզոյանն ասաց, որ թեև չէր ցանկանա այսօր խոսել այդ մասին, բայց քանի որ համառորեն պնդում են, նշեց. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել […]
17:15 21.09.2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ): Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի […]
17:05 21.09.2019
Կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, հարցին՝ արդյո՞ք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ունենք անկախ լինելու գիտակցումը, պատասխանեց. «Ունենք, բայց ոչ լրիվ, իդեալական անկախություն չի լինում, բայց մենք, քանի որ փոքրաթիվ ազգ ենք, հարկավոր է ձգտել դրան, և ամեն ինչ ամեն մեկս իր տեղում անի դրա համար, ուրիշ բան պետք չէ: Արարող ժողովուրդ է, հարկավոր է […]
16:48 21.09.2019
«Մեր ժամանակների հերոսների» մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատմեց, թե ինչպիսին է հիմա անկախությունը՝ օդի պես աննկատ ու ինքնին հասկանալի, և այն ժամանակ՝ բաղձալի ու անհասանելի։ Մարությանը խոսեց այն մասին, որ մարդիկ դարձան քաղաքացիներ՝ իրենց իրավունքներով և պարտականություններով։ «Այս մրցանակաբաշխությունը հենց այն քաղաքացիների մասին է, որոնք հասկացել են, որ իրենք ունեն այս պարտականությունը, որ […]