TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու

15:38 13.09.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետն այսօր` ժամը 22:00-06:00-ն, փակ է լինելու: ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով:    

̰
Կառավարությունը տվել է մի հանձնարարություն, որը հնարավոր չէ լիարժեք իրականացնել. Նազելի Վարդանյան

15:37 13.09.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարություն է ստացել կառավարությունից Ամուլսարում ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչական մարմնից մեզ տեղեկացրել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը: Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզապես չի կարողանալու ստուգել մատնանշված բոլոր […]

̰
Մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան. Արարատ Միրզոյան

15:23 13.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ: «Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել […]

̰
Ամուլսարի վերաբերյալ հանձնարարությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն ստացել է

15:15 13.09.2019

SHNTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ  սեպտեմբերի 11-ին շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին […]

̰
Ադրբեջանցի ահաբեկիչներին մոլորված հայ քաղաքացու հետ փոխանակելն իրավաչափ չէ. Ա․ Հովհաննիսյան

14:45 13.09.2019

Այսօր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր է փոխանակել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում: «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են […]

̰
ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից կեղծ լիցենզիա պատրաստելու և շինարարական ընկերությանը տրամադրելու դեպք

14:34 13.09.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ «Էդ Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կբարձրանա

14:20 13.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան ժամերին, […]

̰
Ամեն կորստից հետո շատ լուրջ պատիժներ և հետևություններ են լինում. Արծրուն Հովհաննիսյան

14:18 13.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ 2 կողմերից զոհեր չլինելը նաև իրենց ցանկությունն է, բայց Զինված ուժերը մեծ կառույց է, և մահվան դեպքերը բացառելը դժվար է: «Մենք էլ ենք ուզում, որ մարդ չզոհվի, բայց Զինված ուժերը շատ մեծ կառույց է, այսինքն՝ 7 հազար մարդ ամեն առավոտ նստում է իր տանկը, […]

̰
Կառավարությունը մտադիր է որոշ պաշտոնների չափանիշները թեթևացնել․ «մարդ գտնել չի լինում»

14:12 13.09.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ՝ որոշ պաշտոնների նշանակման համար նշանակվողին առաջադրվող պահանջները թեթևացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ «Տարբեր դեպքերում առկա են ուղղակի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները և ընթացիկ իրավիճակն ու անձանց շրջանակը, կոնկրետ ասենք՝ մասնագետների, համադրելով, օրինակ, գործադիրում որոշ դեպքերում հնարավոր չի լինում մարդ […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել ինքնասպան եղած զինծառայողի մասին

14:08 13.09.2019

ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը, որ զինծառայողն ինքնասպան է եղել: «Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ […]

̰
Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Քրիստինե Պողոսյանին նշանակեն ոստիկանապետ․ Քրիստինե Պողոսյան

13:56 13.09.2019

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։ «Պատկերացրեք, որ Ձեր առաջարկը ընդունվում է, և իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ […]

̰
Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց

13:54 13.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատարանը քիչ անց հրապարակելու է Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցի մասին որոշումը: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ SHANTNEWS.am-ի լրագրողը դահլիճից հայտնում է, որ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխվեց մեկ միլիոն դրամ գրավով։ Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է անցնում, նրանց թվում է […]

̰
Հատուցումներ կտրամադրվեն ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին

13:32 13.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորությունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն. «Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ […]

̰
Ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ. Վարուժան Ավետիքյանը 1000 դրամների շնորհիվ կատարած հատուցումներն  է ներկայացնում

13:04 13.09.2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը. «2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի […]

̰
Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը. Մարգարիտա Սիմոնյանի բացահայտումը

12:49 13.09.2019

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը: «Եկել է ժամանակը` բացահայտել իմ կենսագրության սարսափելի գաղտնիքները: Ես եղել եմ Պեսկովի առաջին կինը, պսակադրության ժամանակ ես եղել եմ 8 տարեկան»,- մակագրել է լուսանկարը Սիմոնյանը: Հոդվածի սքրինշոթում երևում […]

̰
Ադրբեջանը սեպտեմբերի 11-13-ը հրադադարը խախտել է 52 անգամ

12:40 13.09.2019

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 21 […]

̰
ԱԳՆ-ն` Բոլթոնի հեռանալու և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին

12:37 13.09.2019

«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և դա շարունակակական է, պայմանավորված չէ առանձին անձերով, դրանք կրում են ինստիտուցիոնալ բնույթ»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուն և դրա հետ կապված ՀՀ սպասելիքներին: Աննա Նաղդալյանի խոսքով` Բոլթոնի գործոնը չէր […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՀԱՊԿ-ում արված հայտարարություններին

12:34 13.09.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ն բաց է բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի առաջ: «ՀԱՊԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է անդամակցության կանոնները»,- ասել է Աննա Նաղդալյանը` նշելով, որ առանց Հայաստանի համաձայնության ցանկացած նման կարծիք կամ ցանկություն այդպիսին էլ կմնա: Հիշեցնենք` Երևանում երեկ տեղի է […]

̰
2014-ին գրպանահատությունը գողությունների 24 տոկոսն էր, հիմա՝ 65 տոկոսը․ պատգամավոր

12:26 13.09.2019

Գրպանահատության վերաբերյալ կարգավորումները փոխելու մասին նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի` 2014թ․ բոլոր գողությունների 24,2 տոկոսը եղել է գրպանահատություն, իսկ «ներկայում հարաբերակցությունը 65 տոկոս է»։ Պատգամավորը չներկայացրեց, սակայն, թե ինչ նկատի ունի՝ ասելով «ներկայում»։ «Կային գնահատականներ, որ գրպանահատության դեպքերը աճել են նաև 2018 թվականի համաներման արդյունքում, բայց սա մեկ այլ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին

12:24 13.09.2019

ՀՀ ԱԳ նախարարը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, ապա Լատվիա, կհանդիպի այդ երկրների իշխանությունների հետ: Ապա նախարարը կմենկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին, կլինեն հանդիպումներ միջազգային կազմակերպության տարբեր կառույցների ղեկավարների հետ, նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում կլինի: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Տավուշի մարզում` անասնագոմում, հայտնաբերված պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. ոստիկանություն

12:13 13.09.2019

ՀՀ Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի: Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում: Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի […]

̰
Եթե շունը գիշերը վրաս հարձակվի, կծի՞, թե՞ բանակցեմ․ Միքայելյանը՝ Զոհրաբյանին

11:26 13.09.2019

Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների դաժան սպանությունները և խեղումները քրեականացնելուն վերաբերող նախագիծը Սասուն Միքայելյանը ժամանակավրեպ է համարում։ Նրա խոսքով՝ պետք էր ստեղծել կարգավորումներ՝ կենդանիների պահման պայմանները հստակեցնելու համար։ Միքայելյանն ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։ «Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», […]

̰
150 հազարից 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը մեծամասնություն է կազմում. Նիկոլ Փաշինյան

11:21 13.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գրանցված աշխատողների թվին: «Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել և ճշգրտել ցանկացած պահի: Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի […]

̰
Եթե Ձեր կատուն բռնի Ձեր տան մկանը, ո՛չ Դուք, ո՛չ Ձեր կատուն չեք պատժվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին

10:59 13.09.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծում հիշատակվում և քրեականացվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը։ Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարցրեց, թե ինչպես են վարվելու, եթե ինչ-որ մեկը թակարդով մուկ սատկացնի կամ լաբորատոր առնետներին մահացու ներարկում անի։ Զոհրաբյանն ասաց, որ հասկանում է հումորը, և օրենքը նախատեսել է այդպիսի բացառություններ։ […]

̰
Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ. Փաշինյանը կատարել է խոստումը

10:54 13.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՛ք»:

̰
Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր նախագծերն ԱԺ-ում այսօր ընդունվեցին գրեթե միաձայն

10:33 13.09.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկություններով ընդունեց 7 օրենք, որոնցից 3-ի հեղինակն էր կառավարությունը, 3-ի հեղինակը՝ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը, ևս մեկի հեղինակը՝ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը»)։ Բոլոր նախագծերն ընդունվեցին գրեթե միաձայն։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 97 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ […]

̰
Օտարերկրացի դատապարտյալները կկարողանան աշխատել բանտում․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

10:14 13.09.2019

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։ Խտրականությունը […]

̰
Պոմպեոն հրաժարվել է դառնալ Թրամփի օգնականը

09:17 13.09.2019

Պոմպեոն հրաժարվել է դառնալ Թրամփի օգնականըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի պաշտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, սակայն նա նախընտրեց, որ այնտեղ այլ մարդ լինի»,-ասել է Թրամփը՝ […]

̰
Ո՞ր երկրների թղթադրամների միջոցով են բակտերիաներն առավել հեշտ փոխանցվում․ ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները

08:54 13.09.2019

ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները ԱՄՆ-ում կայացել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2019 թվականի Շնոբելյան մրցանակների հանձնման 29-րդ  արարողությունը։ Այն կայացել է Հարվարդի Սանդերս թատրոնում։ Մրցանակի են արժանացել 10 թիմեր։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակային ֆոնդը կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։ Հաղթողների  ելույթին, որը պետք է տևի 60 վայրկյանից ոչ ավելի, ըստ ավանդույթի՝ հետևել […]

̰
Պատերազմը Սիրիայում ավարտվել է․ Լավրով

08:32 13.09.2019

Պատերազմը Սիրիայում մոտեցել է ավարտին, և երկիրն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքի։ Այս մասին «Труд»  թերթի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ լարվածության առանձին օջախները պահպանվում են միայն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից։ Այդ տարածքների թվում է Իդլիբն ու Եփրատի արևելյան ափը։ Լավրովը նշել է, որ այս իրավիճակում […]

̰
BACK_TO_TOP