TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չեն տիրապետում

22:05 20.08.2019

ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ […]

̰ ̰
Սա խոստացված թիթեռի և բույսի մասին զեկույցն է. Ավինյան

20:54 20.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր էջում Ամուլսարի հետ կապված տեղադրել է Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին ուղղված զեկույցը թիթեռների և բույսերի մասին: «Սա խոստացված թիթեռի և բույսի մասին զեկույցը»,- գրել է Ավինյանը և կից հրապարակել զեկույցը։ Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն ավելի ցաղ պատասխանել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: https://www.facebook.com/avinyan89/posts/10218801493338349

̰
Շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

19:24 20.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]

̰
Ամուլսարի հետ կապված ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք, մյուսին աշխատանքի չեմ ընդունել. վարչապետ

19:22 20.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Ամուլսարի վերաբերյալ արված հայտարարություններից երկուսին: «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ […]

̰
Ինչպե՞ս է մաքրում «Սանիթեքը» թուրքական քաղաքները. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը

19:05 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ

19:03 20.08.2019

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» […]

̰
Մասիս Մայիլյանն Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Արայիկ Ղազարյանի հարցը

18:42 20.08.2019

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված […]

̰
Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև բնակիչները

18:27 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Ժամը 18:00-ի […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ

18:23 20.08.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են  հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:

̰
Համախառն ներքին արդյունքն աճել է 6.8%-ով

18:07 20.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՆԱ-ն կազմել է 6.8 տոկոս: «Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ. առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը: https://www.facebook.com/avinyan89/posts/10218800954884888

̰
Ցանկություն, ոչ թե փաստ. Կուբատյանը՝ Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելու մասին

18:03 20.08.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե Երևանում 71 հարկանի երկնաքեր է կառուցվելու: «Ցանկություն, ոչ թե փաստ Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան […]

̰
«Սանիթեքը» չի ընդունում «մենաշնորհ» տերմինը. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

18:01 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
ՍԱՏՄ պաշտոնատար անձինք պետության շահերին էական վնաս են պատճառել. հարուցվել է քրգործ

17:59 20.08.2019

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների […]

̰
Դադարեցրե´ք վանդալիզմը. Կարո Փայլանը դատապարտել է Դիարբեքիրում տեղի ունեցած հարձակումը

17:53 20.08.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է իրենց  կուսակցության` Դիարբեքիրի  գլխավոր կենտրոնի դիմաց գրանցված դեպքերը։ Փայլանն ասել  է, որ եղածը գրոհ էր HDP (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության) կուսակցության անդամ խորհրդարանականների վրա։ Նա «Թվիթերում» մասնավորապես գրել է. «Դիարբեքիրում գտնվող մեր կուսակցության կենտրոնի դիմաց պատգամավորների վրա հարձակումը սպանության բացահայտ փորձ է: Նրանք, ովքեր կատարել են այս […]

̰
Բարի գալուստ մեր հայկական կլան. Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Դուեյն Ջոնսոնին

17:51 20.08.2019

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի՝ հայուհու հետ ամուսնությանը: «Բարի գալուստ մեր հայկական կլան: The Rock-ն արդեն պատվավոր հայ է»,- գրել է Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Երեկ հայտնել էինք Դուեյն Ջոնսոնի և ամերիկահայ երգչուհի Լորեն Խաշիանի ամուսնության մասին: Ամուսնական լուսանկարներն ավելի վաղ հենց Դուեյն Ջոնսոնն էր հրապարակել Instagram-ի իր էջում: […]

̰
Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Փաշինյանը՝  ասֆալտապատման աշխատանքների մասին

17:17 20.08.2019

«Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»,- կառավարության տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։ Բացի դրանից, հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի […]

̰
Լա՞վ է արդյոք «Սանիթեքը» մաքրում Երևանը. ընկերության տնօրենի բացառիկ պատասխաններն այսօր՝ «Հորիզոն»-ի ժ. 22.00-ի թողարկմանը

17:01 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
էնի չի փախել, գնացել ու չի եկել. Սեյրան Սարոյանը՝ Միքայել Հարությունյանի մասին

16:32 20.08.2019

«Էնի չի փախել, գնացել ու չի եկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ Հայաստանից «փախչելու մասին» տեղեկություններին: Գեներալին հարց ուղղեցին՝ արդյոք դա փախո՞ւստ չէ, ճի՞շտ է այդ պահվածքը, նրան հիշեցրին նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ երկրից բացակայելը, Սարոյանը պատասխանեց. «Մարդիկ իրենց ճիշտն […]

̰
Բոլորս նույն կողմում ենք. ոստիկանությունը պարզաբանում է տարածել

16:10 20.08.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ոստիկանական որոշ գործողությունների հետ կապված: «Մի շարք օգտատերեր, հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ կարծիքներ և գնահատականներ են հնչեցրել օգոստոսի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների վերաբերյալ: 2019 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենի բացառիկ հարցազրույցն այսօր` «Հորիզոն»-ի ժ. 22։00-ի թողարկմանը

16:08 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
Ի՞նչ պայմաններում է ապրում գեներալ Սեյրան Սարոյանը

15:46 20.08.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն ասուլիս է հրավիրել և լրագրողներին ընդունել իր տանը: Լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են նաև, թե որտեղի՞ց այս տունը Սեյրան Սարոյանին, եթե միշտ պետական պաշտոններում է եղել կամ պատգամավոր: Հարցին գեներալն այսպես է արձագանքել. «Էսի հորս տունն ա, հորս: Իմ հերը երբեք […]

̰
Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա կալանքի տակ

15:08 20.08.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող […]

̰
Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք

15:00 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

̰
Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին

14:36 20.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։ Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն […]

̰ ̰
Էթում եմ բուժման, ասում են՝ փախավ, եկել եմ Հայաստան, հիմա էլ տնից եք փախցնում. Սեյրան Սարոյան

14:16 20.08.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է՝ գեներալներին վարկաբեկում են: «Ո՞ւմ են գովում, ա´յ ցավդ տանեմ: Ես իմ տուն նստած, եկել եմ, սուտի գրում են՝ գեներալը ճողոպրեց, հետո փոխում են, չէ՞, ամեն մեկը իր վերնագիրը՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Հա, սենսացիա է, լավ եք անում, […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

14:14 20.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Փաշինյանը որ դարձավ վարչապետ, ասի՝ համբերեք, երկու-իրեք ամիս հետո Նիկոլին էլ կսկսեք քլնգել. Սեյրան Սարոյան

13:22 20.08.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություններ ներկայացրեց՝ Հայաստանում տիրող մթնոլորտի հետ կապված: «Շատ վատ երևույթներ են սկսվել, պատկերացրեք՝ սաղ ազգը հելավ, կայնավ, արեցինք Թավշյա հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ազգը միանա, լավ ըլնի ամեն ինչ, բայց հըմի սաղ մարդասպան են, որ սայթը մտնում ես, իրար խփում են: […]

̰
Հիմա ո՞ւմ կյանքն ես ուտում. Սեյրան Սարոյանը՝ լրագրողին

13:18 20.08.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու իր տանը տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Նա նախ` ներողություն խնդրեց հագուստի համար, պարզաբանեց՝ ոտքերն ուռած են, ապա լրագրողներից հետաքրքրվեց. «Առանց ընձի ո՞նց ա, ուրա՞խ ա Ազգային ժողովում»: Դիմելով լրագրողներից մեկին՝ Սարոյանը հարցրեց. «Հիմա ո՞ւմ կյանքն ես ուտում»:

̰
BACK_TO_TOP