19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
17:30 19.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու […]
17:18 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ ձևաչափով տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին չի հաջողվել խոսել վարչապետի հետ: Հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոստացել է՝ եթե բացահայտվի, որ հանքի շահագործմամբ թեկուզ չնչին վնաս է հասցվում շրջակա միջավայրին, հանքը չի շահագործվի: Սիմոնյանը նաև ընդգծել է, որ այս […]
17:13 19.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի […]
17:00 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը:
16:00 19.08.2019
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է, երբ արժանին է մատուցվում այն մարդկանց, ովքեր ձեռք են մեկնում աշխարհի տարբեր վայրերում ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներին՝ վտանգելով իրենց սեփական կյանքը: Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: «2019թ. Մարդասիրության համաշխարհային օրը նվիրվում է կին-մարդասերներին և աշխարհն ավելի լավը դարձնելուն ուղղված նրանց անխոնջ ջանքերին: Այս տարվա իրազեկման արշավի նպատակն է արժանի […]
15:54 19.08.2019
Քանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին: «Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ […]
15:43 19.08.2019
Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները: Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: Դրա մասին […]
15:31 19.08.2019
Ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներից 5-ը բերման են ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Նա թվարկեց բերման ենթարկվածների անունները: Նրանք են՝ Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Միքայել Մարգարյան, Անի Հակոբջանյան: Շահնազարյանն ասաց՝ բերման է ենթարկվել նաև մի տղա, ում անունն իրեն հայտնի չէ, և ում մասին տեղյակ է, որ իրեն շատ […]
15:08 19.08.2019
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այժմ ԱԺ այգու դիմաց են, նրանք փորձում են մուտք գործել այգի: Ոստիկանները նախազգուշացնում են, որ նրանց հավաքն արտոնված չէ, որ խախտվում է «Հավաքների ազատության մասին» օրենքը: Քաղաքացիներին նախազգուշացրեցին՝ ոստիկանությունը կարող է ուժի դիմել: Ոստիկաններին չենթարկվող քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել: Այժմ ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:
14:45 19.08.2019
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների […]
14:38 19.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը փակ է, մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Նախնական տվյալներով՝ հանդիպումն Ամուլսարի թեմայով է:
14:33 19.08.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]
14:21 19.08.2019
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի […]
14:00 19.08.2019
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի (ծնված՝ 1958թ.)։ Վթարի հետևանքով տուժած ուղևորների շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայազգիներ չկան։ «Honda» մակնիշի միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նովոսիբիրսկում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:
13:52 19.08.2019
Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գո՞հ է հանդիպումից: Խաչատրյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի ուզում տալ, ապա հավելեց. «Ուզում եմ ասել, որ Ամուլսարի պայքարը շարունակվում է, Ամուլսարը սար է մնալու: Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի […]
13:40 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]
13:25 19.08.2019
Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև լարվածություն առաջացավ: Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը ոստիկաններից պահանջում էր թույլ տալ, որ դիմացի մայթին հավաքված ջերմուկցիները միանան իրենց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եկել է՝ ժողովրդի կողքին կանգնելու: Նա նշեց՝ ծրագիրն առնվազն թերի է, հետևաբար՝ եթե խնդիրները, բացերը լուծված […]
13:10 19.08.2019
Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն […]
13:06 19.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Կայացել է առայժմ երկու տուր, և շախմատիստները չափազանց զգուշավոր են: […]
12:10 19.08.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա […]
11:50 19.08.2019
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել` հայտնելով, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: «ՀՀ ԶՈւ-երն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և, ինչպես միշտ, գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։
10:48 19.08.2019
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]
10:31 19.08.2019
Նովոսիբիրսկում՝ Կարասուկսկի շրջանում, միկրոավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 9-ը տուժել են: «Մեր տվյալներով՝ զոհը Հայաստանի քաղաքացի է»,- տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: Ներկայում վթարի մանրամասները դեռ հայտնի չեն: Նախնական մոտավոր տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է առուն:
10:29 19.08.2019
Ս.թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Լ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաներում, իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լևոնի Մովսիսյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]
10:12 19.08.2019
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]
10:10 19.08.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ […]
10:07 19.08.2019
Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով երթից տեսանյութեր։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: […]