13:08 20.08.2019
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը խոսել է դպրոցներից մեկի մասին, որտեղ ընդամենը երկու աշակերտ է հաճախում: Պատմել է. «Ունենք դպրոց, որը հիմա փակում ենք, իհարկե, որտեղ երկու աշակերտ կա, ու կատակում են երբեմն, թե նրանք մեր ամենաթանկ աշակերտներն են, ասում են մի հատ «Մերսեդես» մեքենա գնեք, իրենց վարորդ […]
13:05 20.08.2019
Եթե համայնքներում մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվն ավելանա, ապա կլուծվի ոչ միայն կրթական, այլև տնտեսական խնդիր: Այս հարցն են ուղիղ եթերում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը, վարչապետն ասել է. «Ինչպես մենք խնդիր ունենք, որ 6 տարեկանից բարձր պետք է հաճախեն դպրոց, այնպես էլ խնդիր դնել, […]
12:25 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը նրանք սկսել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրների քննարկմամբ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան, դիմել են մարզերին իրենց ցանկությունները հավաքելու համար, կան և համաֆինանսավորմամբ կառուցված կամ ամբողջությամբ պետբյուջեով, իսկ […]
12:02 20.08.2019
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ […]
11:12 20.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի վերաբերյալ որոշ մտահոգությունների բարձրաձայնումներին: «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն […]
10:40 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները: «Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև. Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս: Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս: Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, […]
10:24 20.08.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ու կառավարության հետ ամբողջությամբ կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը Ամուլսարի հարցով։ Նույնն անելու եմ ցանկացած ոչ համընդհանուր պոպուլյար որոշման կայացման դեպքում, եթե վերջինս համարեմ ճիշտ։ Ամենայն անկեղծությամբ ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից։ Սակայն քաղաքականությունը՝ […]
09:56 20.08.2019
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող քննարկումներին։ Գրառումն ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն […]
09:42 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ պետական բյուջեի և տնտեսության զարգացման վերաբերյալ Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի վերլուծական հոդվածին։ «Դավիթ Անանյանի հոդվածը՝ մեր հարկային հավաքագրումների ցուցանիշները կասկածի տակ դնողների վերաբերյալ: Արձանագրենք ուրեմն, որ 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: Ինչպիսին կլինի արդյունքը տարվա կտրվածքով, կարձանագրենք տարվա […]
09:00 20.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարվելիս Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը հանել է թևկապը։ Օրերս նա ուսի վնասվածք էր ստացել նավով զբոսնելիս սայթաքելու հետևանքով։ Կիրակի Բորմ-լե-Միմոզա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը ստիպված էր եղել նրանց ողջունել ձախ ձեռքով։
08:48 20.08.2019
Ամերիկյան Կոլորադո նահանգի բնակիչները դարձել են եզակի երևույթի ականատես։ Խոսքը փչովի ներքնակների «միգրացիայի» մասին է։ Mashable պորտալի հաղորդմամբ՝ տեղացիները ցանկացել են բաց երկնքի տակ ֆիլմ դիտել, սակայն հանկարծ փոթորիկ է սկսվել, ինչն էլ պատճառ է դարձել նման հազվագյուտ երևույթի։ Համացանցում հայտնված կադրերում բնակիչները վազում են իրենց ներքնակների հետևից, սակայն քամին խանգարում է նրանց։
08:37 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 […]
23:35 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ հայտնելով, որ 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 19.08.2019
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական […]
21:27 19.08.2019
Կողմերի օրակարգում են Սիրիայում, Լիբիայում, Պարսից ծոցում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը:
21:12 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, […]
21:08 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է խորհրդակցության սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես […]
20:45 19.08.2019
Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։ Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։ Անհավատալի է, որ մենք կկառավարենք […]
20:32 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ»: Մանրամասները՝ տեսանյութում։
19:44 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]
19:33 19.08.2019
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Նշենք, որ մինչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել հայ զինծառայողին:
19:29 19.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խնդրելով գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների, հայտնում է hetq.am-ը: «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին […]
19:23 19.08.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն […]
19:03 19.08.2019
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղըզստանի Հանրապետության 1 […]
19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
17:30 19.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու […]
17:18 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ ձևաչափով տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին չի հաջողվել խոսել վարչապետի հետ: Հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոստացել է՝ եթե բացահայտվի, որ հանքի շահագործմամբ թեկուզ չնչին վնաս է հասցվում շրջակա միջավայրին, հանքը չի շահագործվի: Սիմոնյանը նաև ընդգծել է, որ այս […]
17:13 19.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի […]
17:00 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը: