TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում․ Սուրենյան

09:57 19.08.2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որԱրարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ «Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,- գրել է նա։

̰
Հավելյալ 2.1 միլիարդ դրամ կտրամադրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ վարչապետ

09:18 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2386862041634177?__xts__[0]=68.ARBUkBYCCgiRyhlhMnv8i-O_ucalRcI2wxhm8ZHFdv2L-_NTVWHi-UE1f-ObW37NzEs_KOz8_tVVYMUDhWyGHgQLWBsyc1MmE6mxezYzC9vGHT-x2roaCKjx81IpdC-yeds64svbnSBq6phcHh6Dm_lOv_2yalwLfuwqVB-e2Ub0pPSSWnulmPKveWSavcWS9yi3WR1C7i5j6Y7DmbRXtRIFTluuCaUyy6seX8tyl5FBCnrx40xiGBGa5wvSvB2ltVoTKUe_2ADTZOa2eKU-TsAwtVBUq1FSZwFA_dI_MC6eYUVeJffDH99OSbM3pOCR59iSQxyPr9jSSdKbnu_ddF8n&__tn__=-R

̰
Մաշտոցի պողոտայում մեքենան բախվել է ծառին

08:51 19.08.2019

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտայում՝ «Պոնչիկանոցի» դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մեքենան լրջորեն վնասվել է։ Ինչպես ավելի ուշ հայտնել է SHAMSHYAN.com- ը , վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն […]

̰
Գերմանիայի կայարաններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

08:38 19.08.2019

Գերմանիայի Իզերլոն քաղաքի կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։ Կա 2 զոհ՝ 32-ամյա մի կին և 23-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Որպես հարձակման հիմնական վարկած դիտարկվում է խանդը։ Հանցագործը սպանված կնոջ նախկին ամուսինն է։ Նշվում է, որ հարձակման պահին կնոջ ձեռքին 2 ամսական երեխա է եղել։ Փոքրիկը չի տուժել։ […]

̰
Գրենլանդիան չի վաճառվում․ Դանիայի վարչապետն՝ ի պատասխան Թրամփի մտադրության

08:13 19.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հետաքրքրված է Դանիայից Գրենլանդիայի գնմամբ։ Նա նշել է, որ դա օրակարգային թիվ 1 հարցը չէ, սակայն ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ը հետաքրքրված է կղզով։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Թրամփն այդ մասին հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը կտրականապես հերքել է Գրենլանդիայի վաճառքի հնարավորությունը։ […]

̰
Այսօր Սևանում նավակների կողաշրջման 3 դեպք է գրանցվել․ Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

20:42 18.08.2019

Օգոստոսի 18-ին` Ժամը 19:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:17-ին առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են կողաշրջված հեծանվանավակ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրանտ Օ.-ին (ծնված 2002 թ.) և Սևակ Ա.-ին (ծնված 1978 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել: *** ժամը 16:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է […]

̰
Երկու շիշ վիսկիով կաշառվածները թույլ են տվել լուսանկարչին նկարել Մերիլին Մոնրոյի մերկ դին (18+)

20:33 18.08.2019

Հայտնի է դարձել մահից հետո դիահերձարանում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին մերկ լուսանկարելու փաստի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով  Fox News հեռուստաընկերության հեղինակած ֆիլմին: Հաղորդվում է, որ The Death of Merilyn Monroe (Մերլին Մոնրոյի մահը) խորագրով ֆիլմը ցուցադրվելու է օգոստոսի 18-ին: Լուսանկարների գոյության մասին հեռուստաընկերությանը պատմել է դերասանուհուն նկարողի որդին: Նա պատմել […]

̰
Յուրօրինակ հարսանիք՝ հրշեջ մեքենաներով

20:13 18.08.2019

Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռաիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը: Shamshyan-ը հայտնում է, որ նորապսակները հարսանեկան արարողության սրահ են ժամանել հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցել են հրշեջ-փրկարարները։ Հարսանյաց սրահում ընթերցվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին:

̰
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ մանրամասներ Պուշկինո գյուղում բռնկված հրդեհից

20:07 18.08.2019

Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan-ը: Սպանություն կատարելու կասկածանքով, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր: Հաղորդվում է, որ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է։ Դեպքի […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Նոա»-ին

20:00 18.08.2019

ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա»`1:2 (0:0)  Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Արմեն Համբարձումյան, 47`0:1, Լիմա Դուարտե Մաիլսոն, 74` 0:2, Մաքսիմ Մայրովիչ, 82` 1:2։

̰
Իշխանական «պրելեստներից» շփացած երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին

19:37 18.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․ «Իշխանական պրելեստներից ակնհայտորեն շփացած երեխա, որ խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը»: Ավելի վաղ Փաշինյանը սելֆի էր հրապարակել՝ մակագրելով այն այսպես․ «Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի և հորաքույրի հետ)»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2386461108340937/?type=3&theater  

̰
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանը ԶԼՄ-ներից է իմացել՝ դստեր ծնունդն անցկացվել է Բահամներում

19:30 18.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբարոններ և մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: […]

̰
Հրապարակվել են կադրեր ՌԴ-ում պատանու իրականացրած սպանդի վայրից

18:23 18.08.2019

ՌԴ քննչական կոմիտեն իր YouTube-ի ալիքում հրապարակել է տեսանյութ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանու կողմից իրականացրած զանգվածային սպանդի վայրից։ Նա կացնահարել է ընտանքի 5 անդամներին և վերջ տվել իր կյանքին՝ կախվելով կապի օպերատորներից մեկի սյունից։ Կադրերում երևում են, թե ինչպես են քրեագետները օպերատիվ-քննչական գործողություններիրականացվում զոհերի տանը։ Հարևանները կարծում են, որ պատանուն կարող էր նման քայլի […]

̰
ՌԴ-ում պատանին զանգվածային սպանդ է իրականացրել

17:30 18.08.2019

ՌԴ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանին սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին և ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նա սպանել է 3 մեծահասակի և 2 երեխայի, որից հետո վերջ տվել իր կյանքին։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տղան դպրոցում սովորել է գերազանց, եղել բազմաթիվ օլիմպիադաների մասնակից։ Նրա բոլոր […]

̰ ̰
Առաջիկա oրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:46 18.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Ամերիկացին հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո

13:01 18.08.2019

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը հրաշքով է ողջ մնացել կայծակի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է WSOC հեռուստաալիքը։ Տեսահսկման խցիկները ֆիքսել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում գետնին՝ տղամարդու ոտքից աննշան հեռավորության վրա։ Սարսափահար ամերիկացին կարողացել է արագ ուշքի գալ և շարունակել ճանապարհը։

̰
Մոսկվայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել․ կա 15 տուժած

12:47 18.08.2019

Մոսկվայի արևելյան Պերովո շրջանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է լուսավորության սյանը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ։ Նրանք ստացել են թեթև  վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է Չինաստանի 32 քաղաքացի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ — Дикая Москва (@WildWildMoscow) August 18, 2019

̰
Սերժ Թանկյանը միացավ Save Amulsar արշավին

12:20 18.08.2019

System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #SaveAmulsar արշավին։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ «Փրկենք Ամուլսարը» գրառմամբ։ https://www.facebook.com/SerjTankian/posts/10157462496994798

̰
Հրդեհը Բանգլադեշի մայրաքաղաքում 15 հազար տուն է ոչնչացրել

11:24 18.08.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված սաստիկ հրդեհը 15 հազար տուն է ոչնչացրել՝ առանց տանիքի թողնելով մոտ 50 հազար մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրդեհը բռնկվել էր դեռևս ուրբաթ, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկեում։ Շատ տների տանիքներ պատրաստված են եղել պլաստիկ նյութից, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Զոհեր չկան, մի […]

̰
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:42 18.08.2019

Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված հնագույն տոնը, Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդը։ Այսօր տոնի առթիվ եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, […]

̰
Պուշկինո գյուղում տուն է այրվել. կա զոհ

10:25 18.08.2019

Օգոստոսի 17-ին` ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է […]

̰
Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել․ զոհվել է 63 մարդ

09:12 18.08.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել է 63 մարդու կյանք։ Եվս մոտ 180-ը տուժել են։ Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Պայթյունը եղել է անսպասելի, քանի որ ԱՄՆ-ը և թալիբները մոտ են գրեթե 18 […]

̰
Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է․ Թեհմինե Ենոքյան

23:02 17.08.2019

Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է: «Հորիզոնի» տաղավարում  այսօր այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան Թեհմինե Ենոքյանը:  Նա  պնդում է, որ հանք տանող ճանապարհները տևական ժամանակ է փակել են ոչ թե բնապահպանները,  այլ տեղացիները, ու դա արել են կենսական նշանակություն ունեցող ջրերի աղտոտումից, փոշու ամպեր տեսնելուց հետո: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օշականի այգիներն ու հարակից ցանքատարածությունները կրկին այրվում են

22:46 17.08.2019

Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։ Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։ Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․ «Շնորհակալություն հրշեջներին […]

̰
Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է․ հայտարարություն՝ Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների հերթի վերաբերյալ

22:19 17.08.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։ «Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների […]

̰
Համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերին ավելի մեծ թվով մասնակիցներ ենք ունենալու. Փաշինյանի ելույթը` փակման արարողությանը

22:13 17.08.2019

Համահյակկան 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համահյակկան 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ: Ահա և ավարտվեցին համահայկական 7-րդ խաղերը, որ վերջին 14 օրվա ընթացքում, բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեց բոլորիս: Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք միասին […]

̰
Վարչապետը հանձնել է Համահայկական խաղերի մերձսպորտային մրցանակները

21:55 17.08.2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ուենալու համար փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով: «Պատվո շքանշան» շնորհվեց նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Համահայկական 7-րդ խաղերի ժամանակ սահմանված են նաև մերձսպորտային մրցանակներ, որոնք հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակային անվանակարգերն են՝ […]

̰
Ազատության հրապարակում մեկնարկել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողությունը

21:22 17.08.2019

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում այս պահին ընթանում է համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ համահայկական խաղերի մեկնարկը տրվել էր օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 12 օր տևած խաղերին մասնակցել են 35 երկրի 161 քաղաքի պատվիրակություններ։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել […]

̰
Ալավերդիում 2-րդ հարկից ընկած 3-ամյա փոքրիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

21:08 17.08.2019

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա […]

̰
BACK_TO_TOP