10:42 18.08.2019
Այսօր Խաղողօրհնեքն է՝ Տիրամորը նվիրված հնագույն տոնը, Հայ Առաքելական եկեղցու 5 տաղավար տոներից 4-րդը։ Այսօր տոնի առթիվ եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, […]
10:25 18.08.2019
Օգոստոսի 17-ին` ժամը 23։09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է […]
09:12 18.08.2019
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել է 63 մարդու կյանք։ Եվս մոտ 180-ը տուժել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Պայթյունը եղել է անսպասելի, քանի որ ԱՄՆ-ը և թալիբները մոտ են գրեթե 18 […]
23:02 17.08.2019
Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է: «Հորիզոնի» տաղավարում այսօր այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան Թեհմինե Ենոքյանը: Նա պնդում է, որ հանք տանող ճանապարհները տևական ժամանակ է փակել են ոչ թե բնապահպանները, այլ տեղացիները, ու դա արել են կենսական նշանակություն ունեցող ջրերի աղտոտումից, փոշու ամպեր տեսնելուց հետո: Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 17.08.2019
Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։ Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։ Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․ «Շնորհակալություն հրշեջներին […]
22:19 17.08.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։ «Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն-Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների […]
22:13 17.08.2019
Համահյակկան 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համահյակկան 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ: Ահա և ավարտվեցին համահայկական 7-րդ խաղերը, որ վերջին 14 օրվա ընթացքում, բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեց բոլորիս: Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք միասին […]
21:55 17.08.2019
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ուենալու համար փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով: «Պատվո շքանշան» շնորհվեց նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Համահայկական 7-րդ խաղերի ժամանակ սահմանված են նաև մերձսպորտային մրցանակներ, որոնք հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակային անվանակարգերն են՝ […]
21:22 17.08.2019
Մայրաքաղաքի Ազատության հրապարակում այս պահին ընթանում է համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ համահայկական խաղերի մեկնարկը տրվել էր օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 12 օր տևած խաղերին մասնակցել են 35 երկրի 161 քաղաքի պատվիրակություններ։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել […]
21:08 17.08.2019
Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ այս շաբաթ սա […]
20:59 17.08.2019
Էստոնիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, կպայքարեն ոսկե մեդալի համար: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության է հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, […]
20:39 17.08.2019
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ժամանակավորապես դադարել են բողոքի ցույցերը, բայց ոչ բնապահպանների արշավը: Կարճատև դադարը պայմանավորված է վարչապետի հետ հանդիպման սպասելիքներով: Իսկ մինչ այդ կողմերը հայտարարություններ ու կարծիքներ են հնչեցնում, փաստարկներ ու հակափաստարկներ ներկայացնում համացանցում: Հայկական բնապահպանական ճակատը՝ մի կողմից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ մյուս կողմից, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին փորձում են իրենց […]
20:28 17.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։ Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական […]
19:11 17.08.2019
Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում, որտեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր։ Այն թվագրվում է վաղ բրոնզե դարին։ Հնավայրը բացահայտում է շուրջ 3000 տարվա վաղեմության սովորույթներն ու ծեսերը, ինչպես նաև ռազմական գործի հմտությունները, որոնք ունեցել են տեղանքի բնակիչները։ Սրանով էլ պայմանավորված է բնակավայրերի ամրաշինական կառուցվածքը։ Հազարամյակներ […]
18:22 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին և հայտնել, որ ուշադիր կարդացել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: «Այս պահին արդեն ունեմ ձևավորված […]
18:10 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ հիշեցնելով, որ Ամուլսարի շահագործման թույլտվություն ընկերությանը տրվել է նախորդ իշխանության կողմից: «Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։ 1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ […]
17:55 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի ամփոփիչ ելույթի ժամանակ մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ Կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի առումով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա: Նա ընդգծեց գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: «Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, այլ այն, որ դուք փող աշխատեք: «Փող աշխատել» ասելիս նկատի ունեմ օրինական, […]
17:50 17.08.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին, Դանի Սեբալյոսի փոխանցումից, բացել է Ալեքսանդր Լակազետը: Հաշիվը առաջին խաղակեսի վերջում հավասարեցրել է Էշլի Բարնսը: Երկրորդ խաղակեսում զինագործների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփել է իր թիմի հաղթական գնդակը: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը […]
17:48 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» ներդրումային համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3 րոպե ժամանակ տրվեց: Փաշինյանը գրպանից հանեց հեռախոսը: Համաժողովը վարողը հետաքրքրվեց. «Զարթուցի՞չ եք դնում»: Վարչապետն արձագանքեց. «Չէ: Էս րոպեի պահը կազմակերպիչները պետք է նաև հոգ տանեն, որ վայրկյանաչափ դրվի, որովհետև խոսողները մեղավոր չեն, որ խոսելիս երբեմն ժամանակի զգացողությունը կորսվում է»:
17:47 17.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից: «Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ […]
17:42 17.08.2019
Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, […]
17:36 17.08.2019
«Եթե թռչունը մտավ շարժիչի մեջ, ապա ինքնաթիռը պետք է ընկնի: Դրա համար պետք է ապահովեն, որ թռչունները օդանավակայանի տարածքում չհայտնվեն»,- «Ուրալյան ավիաուղիներ»-ի` թռչնի պատճառով արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մասին խոսելիս ասել է Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նա պատմել է, որ երբ տարիներ առաջ աշխատում էր Ստեփանակերտում, օդանավակայանում առաջին գործը, որ արել է, […]
17:35 17.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 14-16-ը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ում: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
16:44 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց, որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր. «Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, […]
16:43 17.08.2019
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]
16:11 17.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է ԱԻՆ-ը: Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում. «Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և […]
15:58 17.08.2019
Օգոստոսի 16-ի, լույս 17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով վիրավորների թվում, ըստ ոստիկանության տվյալների, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ հավելելով, որ այս պահին նոր տեղեկություններ չկան: Ժամեր առաջ դեսպանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, տեղեկացրել, որ հրդեհի հետևանքով […]
15:24 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում շրջայց կատարեց տեղում կազմակերպված տաղավարներում: Նա ծանոթացավ հայ արտադրողների ներկայացրած արտադրանքին: Հայկական արտադրության չրերին ծանոթանալիս Փաշինյանը փորձեց բացել խնձորի չրի տուփը, սակայն փորձը չհաջողվեց. տուփը պատռվեց, չրերը թափվեցին: «Չարը խափանվեց»,- կատակեց նա, ապա հավելեց. «Հեշտ բացվողները ծանոթներին եք տալիս»:
14:32 17.08.2019
Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]