ՌԴ-ում պատանին զանգվածային սպանդ է իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

ՌԴ-ում պատանին զանգվածային սպանդ է իրականացրել

17:30 18.08.2019

ՌԴ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում պատանին սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին և ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նա սպանել է 3 մեծահասակի և 2 երեխայի, որից հետո վերջ տվել իր կյանքին։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տղան դպրոցում սովորել է գերազանց, եղել բազմաթիվ օլիմպիադաների մասնակից։ Նրա բոլոր ընկերները նրան բնութագրել են կենսուրախ, ընկերասեր, հավասարակշռված տղա։ Նա ոչ ոքի չի նեղացրել, սիրել է համակարգչային խաղեր։ Եղել է «դասարանի հպարտությունը» և երբեք չի հայտնվել իրավապահների տեսադաշտում։

Հայտնի է, որ 16-ամյա տղան ապրել է մոր և նրա ծնողների հետ։ Ալկոհոլային կախվածությունից տառապող հայրը լքել էր նրանց դեռ այն ժամանակ, երբ տղան նոր էր սկսել դպրոց գնալ։

Հրապարակվել է նաև 16-ամյա տղայի թողած գրությունը։ Նա գրել է, որ որոշել է սպանել հարազատներին՝ «նրանց իր հետ տանելու համար»։

Նրա զոհերն են 66-ամյա մի տղամարդ, 69-ամյա և 42-ամյա կանայք, ինչպես նաև 4 տարեկան 2 երեխաներ։ Տնից 500 մետր հեռավորության վրա՝ բջջային կապի օպերատորներից մեկի սյունից կախված հայտնաբերվել է տղայի դին։ Համաձայն նախնական վարկածի՝ նա ընտանիքի անդամներին սպանել է կացնով։

Ենթադրվում է, որ տղան նման քայլի է դիմել հոգեկան խանգարման կամ տևական խրթին հարաբերությունների արդյունքում։

Նրա դասարանի աղջիկներից մեկն իրավապահներին պատմել է, որ նա հավանաբար նման քայլի է դիմել մոր կողմից ստորացման արդյունքում։ Տղան չի սիրել երկվորյակներին, իսկ տատիկին ու պապիկին սպանել է՝ նրանց խղճալով։ Հարևանները կարծում են, որ պատանուն կարող էր նման քայլի դրդել խանդը։

РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ երեկ տղան ձայնային հաղորդագրություն էր ուղարկել ընկերոջը՝ բողոքելով հարազատներից։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP