22:13 17.08.2019
Համահյակկան 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համահյակկան 7-րդ խաղերի ուժեղ և դուխով մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ:
Ահա և ավարտվեցին համահայկական 7-րդ խաղերը, որ վերջին 14 օրվա ընթացքում, բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեց բոլորիս: Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք միասին լինելու գերագույն հաճույքը, որովհետև այսպիսով արձանագրում ենք, որ որպես ազգ և որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական ենք՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում: Այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար, յուրաքանչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք և այդ մայրաքաղաքը Երևանն է:
Սիրելի´ հայրենակիցներ, համահայկական խաղերն այլևս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում, և սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ իսկապես անկախ կուսակցական պատականելությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մեկ միասնականություն և համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերին ավելի մեծ թվով մասնակիցներ ենք ունենալու», – ասաց վարչապետը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...