17:12 10.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 10-ին՝ ժամը 16:25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ս. թ. օգոստոսի 10-ին, ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Շինարարական աշխատանքներ են […]
17:00 10.08.2019
Արցախի զորամասեր այցի ժամանակ լրագրողներին ներկայացրին նաև «Կորդ» ռուսական, խոշոր տրամաչափի գնդացիրը, որ վերջին տարիներին է համալրել հայկական բանակի սպառազինությունը։ Միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը հայտնեց, որ «Կորդից» գոհ են, բայց ունեն նաև այլ նոր զինատեսակներ։ Գնդապետի խոսքով՝ բոլոր զորամասերում կան անօդաչու թռչող սարքերի բոլոր տեսակներից։
16:30 10.08.2019
Գնդապետ Արմեն Գյոզալյանի ղեկավարած զորամասը արցախյան այն զորամասն է, որի դիրքերի վրա իսրայելցի մասնագետները 2017 թվականին ուղարկել էին իրենց մահապարտ անօդաչու թռչող սարքը։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո միջազգային սկանդալ եղավ։ Իսկ հայկական կողմից 3 զինծառայող թեթև վիրավորվեց այդ հարձակման ժամանակ։ Գյոզալյանը, որ այն ժամանակից ղեկավարում է զորամասը, մանրամասնեց, թե ինչպես են հիմա պայքարում հակառակորդի […]
14:14 10.08.2019
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ավազե մրրիկից հետո 465 մարդ դիմել է բուժօգնության, գրում է IRNA գործակալությունը: Ավազե մրրիկի արագությունը Զաբոլ քաղաքում գերազանցել է 70 կմ/ժ: Նշվում է, որ քաղաքի օդանավակայանում տեսանելիությունը կազմել է 600 մետր: 465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են, իսկ մնացածները ստացել են ամբուլատոր բուժում: Իրանցիները բողոքել են սրտի աշխատանքից, տեսողական ու շնչառական խնդիրներից:
14:01 10.08.2019
Մարալիկի բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հեռանալ, քաղաքացիներից մեկը նրան խնդրեց լուսանկարվել իր կնոջ հետ, ով Ռուսաստանից է ժամանել: Փաշինյանը սիրով համաձայնեց: Երբ համապատասխան կեցվածք էին ընդունել, և քաղաքացին պատրաստվում էր նկարել, վարչապետն ասաց. «Արևն ընկնում է օբյեկտիվի վրա, լավ չի»: Նրա խոսքից հետո նկարողը ճիշտ դիրքից լուսանկարեց:
13:47 10.08.2019
2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. […]
13:25 10.08.2019
Մարալիկում տեղի է ունենում բամբակամանվածքային գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ արարողությունը, լրագրողների հետ զրույցում համասեփականատեր Գևորգ Գասպարյանն անդրադարձել է գործարանի ստեղծման պատմությանը: «Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, որոնք կսկսեն աշխատել ու հսկայական աշխատատեղեր կապահովի: Մեր հիմնական թիրախային […]
13:17 10.08.2019
Գերմանահայ գործիչ, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը Գերմանիայի հայ համայնքի կյանքից մանրամասներ է պատմում SHANTNEWS-ին: Նա մասնավորապես նշում է Գերմանիայից հայերի վերջին արտաքսումների պատճառը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Գերմանիայի կողմից ապահով երկրներ են համարվել, բայց կան հանգամանքներ, որոնց հիման վրա գերմանական կառավարությունն ընդունում է օտարերկրացիների: Իբրև բժիշկ նա խոսում է նաև բժշկական օգնություն ստանալու օտար […]
13:01 10.08.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է 106 տարեկան հայ տատիկը՝ զենքը ձեռքին: «Պետք չեն ինձ Ձեր Face Up-ներն ու մյուս հավելվածները, որոնց միջոցով կարելի է ծերանալ: Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչպիսի տեսք կունենամ: Ես հենց այսպիսին կլինեմ», — մեկնաբանել է նկարը Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի հետևորդներն […]
12:33 10.08.2019
«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Նա գործարանի ներդրողն է, նաև համասեփականատերերից մեկը: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Մուշի քաղաքապետն ըսած է, որ 120 հազար հոգի կապրի Մուշում, 60 հազարը հայ է, օր մը այս մեր հրաշալի երկիրը պիտի գան չէ՞, ուրեմն մենք տեղերու, շենքերու, գործատեղերու պետք ունինք, […]
12:19 10.08.2019
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ […]
11:17 10.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»:
10:12 10.08.2019
Լյուքսեմբուրգում պտտահողմն ավերածություններ է առաջացրել: Պտտահողմն անցել է Բելգիայի հետ սահմանակից Բաշարաժ և Պետանժ քաղաքներով: Տապալվել են բազմաթիվ ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, ինչի հետևանքով ճանապարհներ են փակվել: Բնության տարերքը պոկել է տների տանիքները: Վնասվել են մի քանի տասնյակ տներ ու մեքենաներ: Հաղորդվում է առնվազն 7 տուժածի մասին:
08:38 10.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի ճանաչել» ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Համապատասխան տեսագրությանն ուշադրություն է դարձրել հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան: Լրագրողը հարցրել է ԱՄՆ ղեկավարին՝ ծրագրու՞մ է արդյոք Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն: «Ներեցեք, ո՞ւմ մասին է խոսքը»,- հարցով պատասխանել է Թրամփը: Հստակեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանն ու անվանել […]
08:26 10.08.2019
Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը վրդովվել է պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցում Բեռլինի դժկամությունից և սպառնացել տեղափոխել ամերիկյան ռազմաբազաները Լեհաստան: Այս մասին դիվանագետը հայտնել է VOA-ի հետ հարցազրույցում: Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը չի ցանկանում պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ 2 տոկոսի մակարդակի, ինչը պահանջում է ՆԱՏՕ-ն: Գրենելը նշել է, որ վիրավորական է՝ ամերիկացի հարկատուները վճարում են […]
08:14 10.08.2019
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների […]
23:54 09.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել […]
23:40 09.08.2019
Գյումրիում որոշ հանրային սպասարկման օբյեկտներ համարվում են ապօրինի ու ինքնակամ շինություններ, որոնք ոչ թե ապամոնտաժելու, այլ օրինականացնելու հարցում քաղաքապետարանը սեփականատերերի հետ համաձայնության չի գալիս: Այս մասին այսօր խոսել են քաղաքապետի տեղակալն ու իրավաբանական բաժնի պետը: Ըստ նրանց՝ սեփականատերերը շինություններն օրինականացնելու փոխարեն գերադասում են տույժ ու տուգանք վճարել: 10 տարի առաջ սկսած կառուցապատումները, առանց շինթույլտվությունների, շարունակում […]
23:31 09.08.2019
Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, […]
22:23 09.08.2019
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը. «Եթե միայն […]
20:50 09.08.2019
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ մատակարարող «Էյ Բութս» ընկերությունը երկրորդ խմբաքանակն է ուղարկել ՊԲ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «ՊԲ զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարվում, որոնք արտադրվում են Արցախում: Արտադրող «Էյ Բութս» ընկերությունը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ […]
20:42 09.08.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շփման գծում հարաբերական անդորր է տիրում: Միևնույն ժամանակ, մեզ անհանգստացնում է այն, որ կողմերը շարունակում են տարբեր պատրվակներով փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ»,- ասել […]
20:22 09.08.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի […]
20:13 09.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համերգային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, ով կատարեց նաեւ հայկական ստեղծագործություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1473972266078355/?__xts__[0]=68.ARC6gLJ7JDu7BBIj_AHJFHZcXClLKOOr0aQaGSF220C-UPWsjC8lR0QJz-fWq4fF0QreT5pR24OcvDbAC-W-RTeWRAdkMLjtfbmyMY5SLXc0EBZ1LUSPSZna8tysKmIybMBBHv7KB–CSlEvgOAbCJM3crxPxh616NCJrO6b3cr0haOues1RrrNrwzX2WaSOkFHs_2yE-uoM8z1PJBgGdXn15V4-KTzXHQ8NoQwOh-ZpsjwOzds3cQ1D3cYZAvXi-38iE78_eg17cyMQNHhYYaHU6JIOTIUE8mdL8mTQoqmuUPC8o7ZhacE5AQGxtMTAuQXibjM3LdBmzljJwlPKfaDoXhsVCs3tqeju75Uf&__tn__=-R
19:13 09.08.2019
Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, […]
19:00 09.08.2019
Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքերով` Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում: «Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,- ասել է լիբանանահայ վերլուծաբանը: Սիրիայում […]
18:53 09.08.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց […]
18:48 09.08.2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»: Նախագահի […]
18:40 09.08.2019
Սևանա լճի աղտոտվածությունն ու դրա էկոլոգիական վիճակը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ջրասուզորդների մի խումբ զբաղվում է Սևանի հատակից աղբի դուրսբերմամբ: Նրանցից երկուսը` Դավիթ Սիրունյանը և Արևիկ Հարությունյանը, հյուրընկալվել են SHANTNEWS-ի տաղավարում և ներկայացրել, թե ինչպես են իրականացնում այդ աշխատանքները, ինչ են տեսնում ու դուրս բերում Սևանա լճի հատակից: Մանրամասները՝ տեսանյութում: