TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Հոսանքազրկման հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել

13:57 10.07.2019

Հոսանքազրկման հետևանքով Երևանում համատարած խցանումներ են առաջացել: Չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում:

̰
Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում. բացառիկ կադրեր

13:46 10.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը մետրոյի «Բարեկամություն» կայարանում է: Այս պահին ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել: Հենց հիմա տարհանում է իրականացվում։

̰
Որոշ հատվածներում մետրոյի գնացքները մնացել են թունելներում. Հակոբ Կարապետյան

13:42 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է։ «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս […]

̰
Կովերի անկման պատճառը ջուրը չէ. ՍԱՏՄ-ն նախնական արդյունքներ է հայտնել

13:40 10.07.2019

SHANTNEWS.am-ն այսօր  կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների պատասխանները, որոնք իրականացվում են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փքված կովերից վերցված անալիզների վերջնական արդյունքը կլինի ուրբաթ օրը։ […]

̰
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում. Տիգրան Ավինյան

13:39 10.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան […]

̰
Ինչո՞ւ է տարհանվում Մետրոպոլիտենը. Քաղաքապետարանը հայտարարություն կանի

13:32 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շուտով հայտարարություն կանի Մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանելու մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։

̰
ՀՀ-ում առկա է կապի և էլեկտրամատակարարման խնդիր. Մետրոպոլիտենում տարհանում է

13:13 10.07.2019

Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։ Մանրամասները՝ շուտով։    

̰
Ունեցանք արդյունավետ քննարկում. Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին

12:46 10.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփեց իրենց հանդիպման արդյունքները: «Այսօր ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը զբոսնել են Հանրապետության հրապարակում

12:43 10.07.2019

Համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից և զբոսնել Հանրապետության հրապարակում: Պատմության թանգարանի մոտ հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր Փաշինյանի ու Տուսկի զբոսանքի ընթացքում վանկարկել են «Նիկոլ, խաբեբա», իսկ ոստիկանությունը վերջիններիս շրջափակել է և չի թողել առաջանալ: Զբոսանքից հետո պաշտոնյաներն […]

̰
Ցրենք խորհրդարանը, լինի մենակ վարչապետ. Մարուքյանը քննադատում է կառավարության նախագիծը

12:39 10.07.2019

ԱԺ-ում Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սուր քննադատության ենթարկեց   կառավարության կողմից առաջարկվող նախագիծը: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ- ում ՀՀ ներկայացուցչի վերաբերյալ նախագծի փաթեթում առաջարկվում է դատական համակարգից առանձնացնել Եվրոպական դատարանին առնչվող հարցերը քննող անձի գործառույթն ու ստեղծել վարչապետին կից առանձին ստորաբաժանում: Սրան արձագանքելով՝էմոն Մարուքյանն առաջարկեց. « Եկեք լուծարենք նախարարություններն ու թողնենք խորհրդարան ու վարչապետ, կամ […]

̰
Ավանում պատուհանից ընկածը ոչ թե 13 տարեկան երեխա է, այլ 28-ամյա կին. նա մահացել է

12:34 10.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 10-ին՝ ժամը 10:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից ընկել է 13 տարեկան երեխա. անհրաժեշտ է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է ոչ թե 13 տարեկան երեխա, այլ 28- 30-ամյա կին, վերջինս մահացել […]

̰
«Որոշ պաշտոնյաների հրապարակային ելույթը «Երալաշի» համար փայլուն թեմա է». Նաիրա Զոհրաբյան

12:30 10.07.2019

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցն այսօր ԱԺ-ում քննարկելիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ են անաչառ գործում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները: Քննարկվում էր տարիքի ու ստաժի հարցը, որի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկություններ էր ներկայացրել: Ընդունվել էր, որ պետք է գոնե 30 տարեկան լինի ներկայացուցիչն ու ունենա 5 տարվա աշխատանքային ստաժ: Նրանք իմքայլականներին առաջարկում էին […]

̰
Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում ընդդեմ ֆրանս-ադրբեջանական համագործակցության

11:24 10.07.2019

Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ «Նոր սերունդ»-ն է: Բողոքի ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են հիշել՝ Ադրբեջանին իրենց վաճառած զենքը կիրառվում է Արցախը պահող իրենց քույրերի ու եղբայրների դեմ:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին

10:53 10.07.2019

Երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

̰
ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

10:24 10.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը՝ ավելի քան 2.5կգ ափիոն: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում մաքսային […]

̰
Ռուսաստանում «վերակենդանացնում» են Ստալինին. Guardian

10:20 10.07.2019

Ռուսաստանում սկսվել է շեշտվել Ստալինի իմիջը, որպես ուժեղ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասած և ԽՍՀՄ-ը գերտերություն դարձրած լիդերի: Այդ մասին բրիտանական Guardian թերթում գրել է Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իրինա Շերբակովան: Ըստ պարբերականի՝   կարծես ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած մարդկանց պատմությունը դուրս է եկել մարդկանց հիշողությույնից:  Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ այժմ Ռուսաստանում շատերի մոտ Սառը […]

̰
«Խոսրովի անտառ»-ի 2 տարի առաջ այրված հատվածը սկսել է ծաղկել

10:12 10.07.2019

Նկարներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այն հատվածն է, որն ամբողջությամբ այրվել էր 2 տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ։ Այս տարի տարածքը սկսել է կրկին ծաղկել։ Այս մասին տեղեկանում ենք Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Լուսանկարները՝ Ալեքսանդր Մալխասյանի

̰
ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով արտակարգ նիստ է գումարում

09:51 10.07.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արտակարգ նիստ է գումարում ՝ քննարկելու Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը: Նիստը հրավիրվել է ԱՄՆ -ի կողմից: Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ գերազանցել է ուրանի հարստացման՝ 2015 թ․-ի պայմանագրով նախատեսված չափաքանակը: Խոսքը վերաբերում է 300 կգ հարստացված ուրանի չափին: Իրանը հայտարարել է, որ գերազանցել է այդ չափաքանակը պայմանագրից ԱՄՆ -ի դուրս […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

09:42 10.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ը, 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝  Հուլիսի 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև […]

̰
Սաակաշվիլին ծեծկռտուքի ընթացքում կոտրել է թոշակառուի ձեռքը․ ԶԼՄ-ներ

08:35 10.07.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում ՝ դատարանի շենքի մոտ, վեճի ընթացքում կոտրել է տարեց կնոջ ձեռքը։ Այս մասին հայտնում է տեղի Odessit.ua պորտալը։ Հաղորդվում է, որ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ պիկետ էր կազմակերպել դատարանի շենքի մոտ, որտեղ ընթերցվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի անօրինական գնման մասին գործով դատավճիռը։ Ակցիայի […]

̰
Պուտինը կերակրել է փոքրիկ անվանակցին

08:20 10.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սվերդլովսկի երկրամասի բազմազավակ մի ընտանիքի հետ, որին շնորհվել է «Ծնողական փառք» կոչումը: Life պորտալի հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը հասցրել է ջերմ հարաբերություններ հաստատել ընտանիքի ամենափոքր անդամի՝ իր անվանակից Վովայի հետ և կերակրել նրան։

̰
Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր

22:28 09.07.2019

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն, և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

22:15 09.07.2019

Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը նախաձեռնող խումբը կոչ է արել ԱԱԾ և ոստիկանության համակարգի աշխատակիցներին ծառայել միայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Նախաձեռնող խմբի հայտարությունը՝ ստորև․ «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում […]

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

21:11 09.07.2019

Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

20:59 09.07.2019

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին։ «Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,- գրել է նա։ L'Arménie salue chaleureusement l'adoption du projet de […]

̰
Էջմիածնում ցուցարարները պահանջում են Դիանա Գասպարյանի հրաժարականը

20:38 09.07.2019

Այս պահին Էջմիածնում ցույց է տեղի ունենում ընդդեմ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Ակցիան անցկացնելու մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր ակցիայի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը։    

̰
«Արարատ-Արմենիան» հաղթեց շվեդական ԱԻԿ-ին

20:10 09.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր շվեդական ԱԻԿ-ին։ Հայաստանի չեմպիոնները հաղթեցին 2:1 հաշվով։ Վարդան Մինասյանի սաներից դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ 13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնացել է 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է շվեդների աջ պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը։ ԱԻԿ-«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին, […]

̰
4-րդ աստիճանի վթարայնության Կապսի դպրոցը չի ընդգրկվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում

19:44 09.07.2019

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների անցած տարվա ծրագրով Շիրակի մարզի կրթական, մարզական և բժշկական 14 հաստատությունների մի մասում շինարարությունը նոր է սկսված, մի քանիսում ավարտվում է։ Հրատապ խնդիրների լուծման անցած տարվա ծրագիր չեն ընդգրկվել ամրացման ենթակա և կապիտալ շինարարություն պահանջող հաստատությունները։ Ծրագրով առաջնահերթություն տրվել է Կառնուտի նորակառույց դպրոցի շենքում սանհանգույցի հիմնանորոգմանը, իսկ խնդիրը առաջ էր եկել […]

̰
Վրաստանում վթարից տուժած երեխաների վիճակը բարելավվել է

19:13 09.07.2019

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երկու երեխաները՝ տղան և աղջիկը, ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են եղել: Տղան ունի զուգակցված վնասվածքներ՝ կրծքավանդակի, գանգուղեղային, թոքերի սալջարդով: Նրա վիճակն արդեն բարելավվել է և այսօր տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին հայտնել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չուբանյանը: Տղայի […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում է Շվեդիայի չեմպիոնին

18:58 09.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի չեմպիոնները առջևում են 2:1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը։

̰
BACK_TO_TOP