18:46 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարածել է իր կնոջ` Վարդուհի Թևանյանի գրառումը և գրել, որ բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն վարակիչ հիվանդություններից, ինչպես իր երեխաները: «Այսօր մեր տղան ստացավ դիֆթերիայի, փայտացման և պոլիոմելիտի դեմ պատվաստումները։ Հուսամ, որ դպրոցում իր դասընկերները ևս ստացել են իրենց տարիքային պատվաստումները, և կոլեկտիվ պաշտպանվածությունը վարակներից ապահովված է»,- գրել էր […]
18:16 09.07.2019
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է այսօր առավոտյան սանավիացիայով Վրաստանից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը: Նա նշել է, որ հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, նա ունի բավական լուրջ վնասվածքներ՝ գանգուղեղային, կրծքավանդակի, թոքերի սալջարդ և այլն: «Վիճակը ծանր է, անգիտակից է, արհեստական շնչառության սարքին է միացված, ամեն ինչ անում են, որ […]
18:04 09.07.2019
Չնայած ՌԴ խորհրդարանի բոլոր խմբակցությունները կառավարությանն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բայց երկրի նախագահը դեմ է դրան։ Այս մասին նա ասել է Եկատերինբուրգում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Վրաստանի դեմ այդ արշավի պատճառը վրացական «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում հաղորդավարի հնչեցրած հայհոյանքներն են Վլադիմիր Պուտինի, նրա ծնողների հասցեին։ Այս մասին հարցին Պուտինը պատասխանել է․ «Մեկը […]
18:00 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել՝ հանդիպել է ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ. «Քիչ առաջ հանդիպեցի ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և […]
17:23 09.07.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Վրաստանում հայկական ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Մելանյա Մարգարյանի առողջական վիճակի մասին: Մանուկյանը նշել է, որ իրենց բուժհաստատությունում է վթարի մասնակիցներից միայն այս երիտասարդ կինը: Վերջինս, ըստ Մանուկյանի, ուներ որոշակի վնասվածքներ, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Մելանյայի վիճակն այս պահին գնահատվում […]
17:16 09.07.2019
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հրատապ ասուլիս են հրավիրել այսօր ավագանու անդամների ահազանգի վերաբերյալ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներն առավոտյան այցելել էին կենտրոն և ներկայացրել, թե ինչ վատ պայմաններ են կենտրոնում, և այդ նպատակով ծախսվել է 149 մլն դրամ: Ասուլիսի սկզբում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են […]
17:10 09.07.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են, և իր աշխատանքներում ռուսական պատվիրակությունը հենվում է հենց այդ իրողության վրա։ Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ «Խորհրդարանական վեհաժողովի որոշումն արդեն ընդունված է։ Մեր խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են՝ առանց որևէ բացառության, և […]
17:06 09.07.2019
Այն բանից հետո, երբ վրացական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դեմ է արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ «Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։
15:45 09.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]
15:40 09.07.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 […]
15:12 09.07.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել […]
15:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Ինչպես գիտենք, վթարների ժամանակ գրեթե միշտ առաջինը կանգ է առնում շարժիչը: Ստանալով […]
14:40 09.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կորյունը լուսանկարներ է հրապարակել «Արագած» գիտական կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից մեկից և հետևյալ գրառումն արել. «Չէ, սա ո´չ աղետի գոտում է, ո´չ էլ Արցախում, այլ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոնի ներսում: Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես՝ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի […]
14:30 09.07.2019
Ինչո՞ւ է հրատապ ռեժիմով քննարկվում «ՄԻԵԴ գործերով վարչապետի աշխատակազմում հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ-ում այս հարցով հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որին ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը պատասխանեց. «Վարույթների ներդրման արդյունքում գնալով ավելանում է ծանրաբեռնվածությունը: Բացի ՄԻԵԴ-ում գործեր վարելուց, այդ ստորաբաժանումը համակարգում է արդարադատության նախարարության առջև դրված մի շարք կանոնակարգային խնդիրներ, […]
14:26 09.07.2019
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներ ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցումներով։ Դրանց թվում էին․ 1․ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Սրա նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք […]
14:19 09.07.2019
Դատարանն այսօր մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի: Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին: Խոսելով իր […]
14:06 09.07.2019
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր նաև ՄԻԵԴ-ում հայ անդամի ներկայացվածության հարցը: Խնդրին անդրադարձ եղավ վարչապետի աշխատակազմի կազմում Եվրոպական դատարանում գտնվող գործերով ստորաբաժանում ստեղծելու հարցի ներկայացման շրջանակներում: Նաիրա Զոհրաբյանն առաջ քաշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրագիտության ու փորձառության հարցը: Մասնավորապես ասաց. «Մի´ սարքեք օտար լեզվի իմացությունը կոմիկական բնական առաքելություն, բնական է, որ մարդ պետք է օտար լեզու իմանալ, […]
13:50 09.07.2019
Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մետաղաջարդոնի արտահանման համար տուրքի սահմանումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, օգտվելով հնարավորությունից, ներկայացրեց նախապատմությունը։ Մինչև նախորդ տարվա կեսերը, ըստ նրա, մետաղաջարդոն Հայաստանից չի արտահանվել, իսկ տարվա կեսերից սկսված՝ այդ ջարդոնի արտահանումը աճել է մեծ տեմպերով ու արդեն իսկ խնդիր է ստեղծում մետաղավերամշակող ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ […]
13:46 09.07.2019
Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանն այսօր ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակը: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, կանչերը 7761- ով ավելի են եղել: Կանչերի առավելագույն թիվը գրանցվել է հունվարին, ամենաքիչը՝ հունիսին: Հիմնականում եղել են սիրտանոթային, սուր շնչառական և վնասվածքների հետ կապված կանչեր: Հատկանշական է, որ նախորդ տարվա հետ համեմատ սրտանոթային հիվանդություններով […]
13:41 09.07.2019
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր […]
13:28 09.07.2019
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր: Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, […]
13:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]
12:31 09.07.2019
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը: Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցում։ Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ «Նաիրի» ԲԿ ից տեղեկանք է ստացվել, ըստ որի՝ Գրիգորյանը նիստին չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նախագահող դատավորը որոշել է ամեն դեպքում քննության առնել […]
12:20 09.07.2019
Սևանի խնդիրը պետք է այսօր ևեթ դառնա կառավարության աշխատանքի համար մեկ խնդիրըտ ու համարվի ազգային անվտանգության հարց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով իր մտահոգությունները, որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ «Բացի սոցիալական ցանցերում լալահառաչ գրառումներից, որ «Սևա՜նը, ա՜խ, մեր Սևանը», մենք որևէ այլ, կոնկրետ քայլեր այս պահին չենք տեսնում»,- […]
11:56 09.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, տեղեկացրել, որ ինքը` Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին […]
11:40 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]
10:52 09.07.2019
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացված հարցերի թվում էին նաև այնպիսիները, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին խորհրդարանի կողմից։ Այդ հարցերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկում, ըստ էության, չեղավ, քանի որ բոլոր հարցերի պատասխանները տրվել էին նախորդ ընթերցման ժամանակ։ Երկու դեպքում էլ հարցերը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։ Առաջինը վերաբերում էր ՔԿԱԳ համակարգում փոփոխություններին, որոնք հեշտացնելու էին առնչություններն […]
10:22 09.07.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է […]
10:11 09.07.2019
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]