TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած վարորդը տեղափոխվում է Հայաստան

10:11 09.07.2019

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից վարորդը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ ՀՀ առողջապահության նախարար Արսեբ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով․ «Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

09:03 09.07.2019

Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ […]

̰
Սինգապուրի բուսաբանական այգում Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է խոլորձի նոր տեսակի անվանակոչման արարողությանը

08:59 09.07.2019

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների: Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի […]

̰
Ջրհեղեղ Վաշինգտոնում․ հեղեղաջրերը լցվել են Սպիտակ տուն և մետրոկայարան

08:29 09.07.2019

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում սաստիկ ջրհեղեղ է։ Տրանսպորտային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Երկաթուղու աշխատանքը Վաշինգտոնից հարավային ուղղությամբ կանգ է առել։ Հեղեղաջրերը լցվել են մետրոկայարան, Սպիտակ տան որոշ հաստատություններ և ծածկել քաղաքի մի շարք շրջաններ, հայտնում է ТАСС-ը։ Շատ վարորդներ պարզապես թողել են մեքենաները փողոցների մեջտեղում և լողալով դուրս եկել անվտանգ վայր։ Քաղաքում դիտվում են էլեկտրամատակարարման խափանումներ։ […]

̰
Գաբունիային պետք է թաքցնել 7 ցանկապատի հետևում, քանի որ նրա հետ կանեն այն, ինչին արժանի է․ Կադիրով

00:00 09.07.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային անվանել է «սրիկա»։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: «Նա ո՛չ Կովկասի որդի է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ: Գաբունիան ի ծնե վախկոտ է և անսեռ արարած: Դա ամոթ է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- գրել է Կադիրովը: Կադիրովն այն […]

̰ ̰
Շիրակի մարզում արձանագրվում է բնակարանային գողությունների նվազում

19:39 08.07.2019

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2019թ. սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Մասնավորապես, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում մարզի դատախազի կողմից մարզպետին և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին […]

̰
Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը

19:22 08.07.2019

«Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին: Նախարարը նշել […]

̰
Կոչ եմ անում ԶԼՄ-ներին հարցումներ չանել նախարարությանը կամ հիվանդանոցներին. նախարարը` տուժածների անունների մասին

19:18 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներին. «Ունենք 1 ծանր պացիենտ և 3 ծանր պացիենտ Արարատի վթարից, իսկ մյուս վթարից կա 2 ծանր հիվանդ Թբիլիսիում, այս վթարի տուժած ևս 3 մարդ տեղափոխվել է ՀՀ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: Այն դիտարկմանը, թե ինչու տուժածների […]

̰
Հայաստանի կառավարությունից պահանջում ենք մեր բողոքը ներկայացնել ՀԲԸՄ-ին. ցույցի մասնակից

19:07 08.07.2019

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բնակվող մի խումբ հայեր բողոքի հավաք են անցկացրել «Մելքոնյան» վարժարանի մուտքի մոտ: Բողոքի այս ցույցը համընկնել է օրերս աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նրան ընկերակցող պատգամավորների՝ «Մելքոնյան» կրթական հաստատություն այցին։ «Մելքոնյան» վարժարանի նախկին աշակերտ, այժմ Կիպրոսում բնակվող Արտյոմ Մուժիկյանը SHANTEWS.am-ին ասում է, որ ցույցի նպատակն ամբողջ […]

̰
Պուտինը Պետդումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և ներկայացուցչության մասին օրինագծեր

18:58 08.07.2019

Փաստաթղթի բացատրագրում նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ-ի «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ

18:15 08.07.2019

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։ Դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային […]

̰
Ապօրինի ծառահատումը կրկնելու դեպքում` քրեական պատասխանատվություն. ԱԺ-ում նախագիծը դրական եզրակացություն ստացավ

18:00 08.07.2019

Վարչական և քրեական օրենսգրքերում շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխությունների փաթեթ է մշակել: Ծառահատումների համար պատիժները խստացվում են, որոշ դեպքեր՝ քրեականացվում: Նախագիծն այսօր քննարկվում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում: Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի խոսքերով՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային […]

̰
Ավտովթարից մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

17:56 08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. «Հերթական բոթը… Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և […]

̰
Արարատի մարզի վթարի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է Toyota-ի վարորդը

17:43 08.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ […]

̰
Թբիլիսիից Երևան ուղևորվող մեքենայի վթարից տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել

17:40 08.07.2019

Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած երիտասարդ տղան ազգությամբ հայ էր, սակայն ՌԴ քաղաքացի: «Տավուշ» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ վեց հոգին, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել, առանձնապես չէին վնասվել: «Մի աղջիկ կար, որի ուսն էր վնասվել, բայց նա էլ հրաժարվել է բուժօգնությունից, գնացել տուն»,- ասացին կենտրոնից:

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Armtimes.com

17:32 08.07.2019

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը: Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին և մակագրվել է Քոչարյանի […]

̰
ԵՊՀ-ում կառուցվածքային փոփոխություններ են արվում. 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից

17:24 08.07.2019

ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա տեղեկացրեց, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են: Նա տեղեկացրեց, որ այդ հաստիքները լուծարվում են, դրանց փոխարեն մայր […]

̰
Պետդուման կքննարկի դեպի Վրաստան դրամական փոխանցումները և Վրաստանից գինու ներկրումը արգելելու հարցը

17:12 08.07.2019

Այսօր նաև ուժի մեջ է մտել հունիսի 21-ին Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշումը, որով հուլիսի 8-ից արգելվում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան և հակառակը:

̰
Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ

17:10 08.07.2019

Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .) ավտոմեքենաները։ Պատահարի մասին տեղեկություններ է հաղորդել նաև […]

̰
Ջալալ Հարությունյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում

16:49 08.07.2019

Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանն այսօր նախագահ Բակո Սահակյանից ստացել է գեներալ-մայորի կոչում և ուսադիրներ։ Այս մասին հայտնել և լուսանկարները տեղադրել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Էդգար Էլբակյանը։ Հարությունյանը, հիշեցնենք, բանակի շտաբի պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում: 2015 թվականի դեկտեմբերին Հարությունյանը […]

̰
Արարատի ԲԿ-ում բուժում ստացողները դուրս կգրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

16:37 08.07.2019

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ տեղեկություններ է հաղորդել Զոդի վթարից հետո Արարատի ԲԿ տեղափոխված և մինչ օրս բուժում ստացողների վերաբերյալ: Սարդարյանն ասել է, որ երկու հիվանդ է մնացել, երկուսի վիճակն էլ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Մեկը աղջիկ երեխա է հոնքի, ճակատի, գլխի մազածածկ հատվածի սալջարդ վանսվածքներով, մյուսը […]

̰
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կազատվի կալանքից

16:27 08.07.2019

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց […]

̰
«Մենք ամերիկացիների առջև կարմիր գորգ չենք փռում». Իրանը գերազանցել է ուրանի սահմանված մակարդակը

16:25 08.07.2019

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանն արդեն գերազանցել է հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված մակարդակը:

̰
Արարատի մարզի վթարից տուժած վարորդներից մեկը տեղափոխվել է այլ բաժանմունք

15:58 08.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը՝ «Տոյոտայի» վարորդ, Երևանի 61-ամյա բնակիչ Սողոմոն Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին «Արմենիա» ԲԿ-ից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հակոբյանը վթարի օրն այստեղ է տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:

̰
ԱՆ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել Վրաստանի վթարից տուժածների մասին

15:49 08.07.2019

ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, ամեն ինչ […]

̰
Քաղաքացիները փորձել են ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

15:23 08.07.2019

Հուլիսի 8-ին` ժամը 14:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը […]

̰
Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք. Փայլանն արձագանքել է թուրք նախկին պատգամավորի՝ հայերի մասին գրառմանը

15:19 08.07.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է այդ երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Սինան Օղանի՝ հակահայկական հայտարարություններին: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ակնհայտ հակահայկական վարքագիծ ունեցող նախկին պաշտոնյան Twitter-ի իր էջում դժգոհություն էր հայտնել այն առիթով, որ Կարսի, Վանի ու Իգդիրի քաղաքապետարաններում վերջին շրջանում հաճախակիացել են հայկական տարբեր պատվիրակությունների ընդունելությունները: […]

̰
Կոմիտասի պողոտայի եկեղեցու հարակից մայթն ազատվում է …. համայնքի ղեկավար

15:09 08.07.2019

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը նոր տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Տեսանյութում ներկայացվում են այդ պահին փողոցում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: «Կոմիտասի պողոտա՝ եկեղեցու մոտ, մայթը ազատվում է …»,- տեսանյութը մակագրել է համայնքի ղեկավարը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նախկինում այս վայրում ծաղկի վաճառասրահ է եղել, որն ապամոնտաժվել էր վաճառակետի վարձակալի կողմից:

̰
Դաշնակցությունը թեկնածու կառաջադրի Արցախի նախագահի ընտրություններում

15:00 08.07.2019

Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, իսկ հատուկ նիստ է հրավիրելու՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։ ՀՅԴ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով և վերլուծելով Արցախում տիրող կացությունը և առաջիկա ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանագրելով, որ որոշ քաղաքական ուժերի և առանձին գործիչների կողմից վաղաժամկետ […]

̰
BACK_TO_TOP