TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Գլխավոր

Կպատժվե՞ն հոսանքազրկման մեղավորները

17:17 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ հանրապետությունում զանգվածային հոսանքազրկումների պատճառը սուբյեկտիվ է: Մեղավորները, ըստ Վարդանյանի, օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության կենթարկվեն՝ աշխատանքից կազատվեն կամ քրեական հետապնդման կենթարկվեն՝ ելնելով այն բանից, թե ինչ է նախատեսում օրենքը: Նա նաև նշեց՝ այս պահին հնարավոր […]

̰
Ես ինձ զգում եմ ինչպես տանը. Դոնալդ Տուսկը` Արմեն Սարգսյանին

17:16 10.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։ «Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն […]

̰
ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել. Հարություն Կբեյան

17:14 10.07.2019

Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը: «Ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է Կբեյանը։ Հոսանքազրկման ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներ են եղել բանկերում աշխատանքի խափանման […]

̰
Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ. «Վեոլիա Ջուր»

17:09 10.07.2019

Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ բլոկում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: «Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։ «Վեոլիա Ջուրը» ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման […]

̰
Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն. Ավինյան

17:00 10.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։ «Վթարի պահին 830 Մգվտ պահանջարկի դեպքում, էլէներգիայի արտադրությունն ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ […]

̰
«Ռուսթավի-2»-ի տնօրենը պատրաստ է միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ

16:51 10.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն: «Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, […]

̰
ՃՈ-ն անում է ամեն բան` երթևեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

16:48 10.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն բան երթևեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունն այս պահին աշխատում է արտակարգ ռեժիմով, Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց, որ արտակարգ ռեժիմով չեն աշխատում, սակայն եղած բոլոր վերակարգերը իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները:

̰
Սա ի՞նչ տրամաբանություն է. Արծվիկ Մինասյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

16:40 10.07.2019

«Դատարանների նկատմամբ իշխանության ձեռնարկած արշավը դատապարտելի է, քանի որ իշխանության երրորդ անկախ ճյուղ համարվող դատական իշխանությունը որևէ ձևով որևէ իրավական պետության մեջ չի կարող ենթակա լինել գործադիր և օրենսդիր իշխանությանը: Ամեն մեկն ունի իր լիազորությունը, և փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ազդում են մեկը մյուսի վրա, բայց ոչ երբեք քաղաքական աջակցություն ստանալու դեպքում փորձելով ապօրինի […]

̰
Օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. «Զվարթնոց»

16:36 10.07.2019

«Զվարթնոց» միջագային օդանավակայանից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հոսանքազրկման պատճառով օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. ««Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման […]

̰
Փորձում էինք երգել. ի՞նչ է պատմում մետրոյից տարհանված ուղևորը

16:33 10.07.2019

«Լույսներն էին հանգել, մարդիկ շատ հանգիստ էին, հումոր էին անում: Մեկս մեկիս «դուխը» փորձում էինք բարձրացնել: Փորձեցինք երգել, բայց չերգեցինք»,- պատմում է մետրոյից տարհանված ուղևորներից մեկը: Ըստ նրա՝ սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ է կատարվում: Հետո հանգիստ տարհանվել են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մետրոպոլիտենի գնացքը՝ հոսանքազրկման պահին. բացառիկ կադրեր

16:19 10.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոսանքազրկումների հետևանքով խափանվել էր Մետրոպոլիտենի աշխատանքը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է տեսանյութ, որն արվել է վագոնի գնացքում: Տեսանյութը տրամադրել է Տաթև Առաքելյանը:

̰
Ո՞րն էր Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը

16:11 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել: Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, […]

̰
Հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է  

16:10 10.07.2019

Հոսանքազրկման պատճառով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղևորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Գևորգ Ավետիսյան

16:07 10.07.2019

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մետրոպոլիտենում էլեկտրականություն կա, սակայն այդքան հզոր չէ, և ռիսկի գնալ չի կարելի. «Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Հստակ դեռ  չեմ կարող ասել, այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի […]

̰
Լիակատար աջակցություն և համերաշխություն. ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին

15:55 10.07.2019

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կողմից Կիպրոսի ԲՏԳ-ում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի […]

̰
Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

15:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով: Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Մեծարգո պարոն նախագահ, լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես […]

̰
Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պարզաբանում

15:45 10.07.2019

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն […]

̰
Եթե չեղավ, ապա խայտառակվում է. Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ դառնալու հայտարարության մասին

15:15 10.07.2019

«Մենք նամակին ծանոթացել ենք մամուլից: Եթե ճգնաժամ լիներ, ապա դատարանը չէր աշխատի: Դատարանը աշխատում է, որոշումներ կայացնում է, ուրեմն ճգնաժամ չկա»,- Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին անդրադառնալով` ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ այս հարցի վերաբերյալ լուծում գտնելը իրենց լիազորությունների մեջ չի մտնում, և հավելեց, որ խնդիր փաստացի […]

̰
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

15:12 10.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել. «Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան, արդեն առողջացած, դուրս է գրվում հիվանդանոցից: Երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Հիշեցնենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով […]

̰
Երևանում հոսանքազրկումների պատճառով խցանումներ են

15:10 10.07.2019

Երևանում և մարզերում այսօր հոսանքի զանգվածային անջատումներ են: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս առթիվ պարզաբանումներ են տարածել՝ հայտնելով էներգետիկ համակարգում վթարի մասին, նաև հորդորել մի քանի ժամ հնարավորինս քիչ էլեկտրաէներգիա օգտագործել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է մեքենաների կուտակումներ և խցանումներ՝ հոսանքազրկումների հետևանքով լուսացույցների չաշխատելու պատճառով:

̰
Ատոմակայանում որևէ խնդիր չկա. Մովսես Վարդանյան

15:07 10.07.2019

Այսօր գրանցված համատարած հոսանքազրկումը որքանո՞վ կապ ունի ատոմակայանի հետ. SHANTNEWS.am-ի այս հարցին պատասխանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար Մովսես Վարդանյանը: «Անվտանգության հետ կապված որևէ խնդիր ատոմային կայանում չկա: Անվտանգության և միջուկայի վառելիքի հովացման հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել»,- պատասխանել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հոսանքազրկումը առնչություն չունի ատոմակայանի հետ և ատոմակայանի որևէ անսարքությամբ չէ, […]

̰
ԱԺ-ն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

14:35 10.07.2019

ՀՀ Ազգային ժողովը, երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։ ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել […]

̰
Վանաձորում ևս էլեկտրամատակարարման խափանումներ են

14:18 10.07.2019

Ժամը 12.55-ի սահմանններում Վանաձոր քաղաքի տարբեր տարածքներում էլեկտրական հոսանքի տատանումներ են եղել, իսկ 13:00-ին էլեկտրամատակարարումը քաղաքում ամբողջությամբ անջատվել է: Այս մասին հաղորդում է Վանաձորի մեր թղթակիցը: Էլցանցի Լոռու «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ խնդիրը համակարգային է, և իրենց ոչինչ չեն ասել. «Ժողովուրդ ջան, մենք էլ չգիտենք, սպասում ենք տեսնենք՝ ինչ կասեն»: Վանաձորցիները […]

̰
Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի

14:15 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ, Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ թունելներում գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են: Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել […]

̰
Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում

14:14 10.07.2019

Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում: Տեղում ոստիկաններն ու հրշեջները օգնել են վարորդին մեքենան հանգցնել և հավանական վտանգը կանխել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից: https://www.facebook.com/mikayel.martirosyan/videos/2705449109507902/

̰
Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Արսեն Թորոսյան

14:08 10.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»,- գրել է Թորոսյանը։

̰
Քոչարյանի աջակիցները Հյուսիսային պողոտայում են. քաշքշուկ է ծագել

14:07 10.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հյուսիսային պողոտայում ցույց են կազմակերպել: Բողոքի այսօրվա ակցիան սկսվել էր կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը։ Այնուհետև ցույցի մասնակիցները քայլել են Հանրապետության հրապարակում: Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին, իսկ ճանապարհին էլ, ցուցարարների խոսքերով, նրանցից մի քանիսին բերման են […]

̰
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

14:03 10.07.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել  է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ  կոռուպցիոն  բնույթի դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին  քաղաքացիական գործով  բարենպաստ դատական ակտի կայացումն […]

̰
Հոսանքազրկման հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել

13:57 10.07.2019

Հոսանքազրկման հետևանքով Երևանում համատարած խցանումներ են առաջացել: Չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում:

̰
Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում. բացառիկ կադրեր

13:46 10.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը մետրոյի «Բարեկամություն» կայարանում է: Այս պահին ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել: Հենց հիմա տարհանում է իրականացվում։

̰
BACK_TO_TOP